ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսական խաղաղապահ զորակազմի հերթապահ խմբերը զրահատեխնիկայով վերահսկողությու են իրականացրել Լեռնային Ղարաբաղում սահմնազատման գծի երկարությամբ: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Ինչպես հաղորդվում է, շարժական հերթապահ խմբերը բազմակիլոմետրանոց շրջայց են կատարել БТР-82А ժամանակակից զրահափոխադրիչներով և УРАЛ մեքենաներով՝ հասնելով խաղաղապահների պատասխանատվության գոտում ընդգրկված հեռավոր շրջաններ:
«Հերթապահության շարժական խումբն ամեն օր կատարում է սահմանազատման գծի երկայնքով շրջայց՝ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայության ցուցադրության, ինչպես նաև հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության նպատակով»,- մեկնաբանել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Իսակովը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։