Saudi Aramco-ի որոշումից հետո նավթը վաճառվում է առանց որևէ դինամիկայի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները տարբեր ապրանքանիշերի համար սակարկվում են դանդաղ եւ բազմակողմանի դինամիկայով այս հումքի գների իջեցման մասին Saudi Aramco-ի որոշումից հետո, վկայում են աճուրդների տվյալները:
Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.53 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 72.6 դոլարի, WTI-ի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.13 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 69.2 դոլարի:
Ներդրողները շարունակում են գնահատել Saudi Aramco նավթագազային ընկերության որոշումը, որն, ըստ Bloomberg-ի, հոկտեմբերին նվազեցրել էր մնացած Ասիայից գնորդների համար նավթի վաճառքի գները, ընդ որում՝ կրկնակի ավել, քան սպասում էին վերլուծաբանները:
Մասնավորապես, ընկերությունն ասիացի գնորդների համար իջեցրել է Arab Light ապրանքանիշի վաճառքի գինը, որի հիման վրա սահմանվում են այլ ապրանքանիշերի գները՝ մեկ բարելի դիմաց 1.3 դոլարով: