Մահացել է նկարիչ Բորիս Կրասնովը
ՄՇԱԿՈՒՅԹ60 տարեկանում մահացել է բեմադրող նկարիչ Բորիս Կրասնովը։ Այս մասին «РБК»-ին հայտնել է իրավաբան Ալեքսանդր Դոբրովինսկին։
«Դա տեղի է ունեցել այսօր՝ գիշերը՝ ժամը 1։15-ին։ Նա երկար ժամանակ կոմայում էր»,- նշել է նա։
«Մոսկովսկի կոմսոմոլեցի» հաղորդմամբ՝ Կրասնովը մահացել է մայրաքաղաքում գտնվող խնամքի կենտրոնում։ Այն մասին, որ Կրասնովին ամոքիչ օգնության կենտրոն են տեղափոխել, հայտնի է դարձել օգոստոսի 19-ին։ Նախքան այդ նա հիվանդացել է կորոնավիրուսով եւ կաթված ունեցել։ «Բուժվում էր Բոտկինսկի հիվանդանոցում, հիմա նրան խնամքի կենտրոն են տեղափոխել։ Ուղեղն ախտահարված է 85 տոկոսով։ Բժիշկներն ասում են, որ ապաքինման շանսեր գրեթե չկան»,- նշել էր Դոբրովինսկին։
2011թ․-ին Կրասնովն առաջին կաթվածն է ունեցել, երբ նրան ձերբակալել են շորթման եւ ընկերությունը խլելու փորձի կասկածանքով․ ընկերությունը մասնագիտացած էր ցուցահանդեսների կազմակերպման ուղղությամբ։ Նկարիչը կոմա էր ունեցել, բուժվել արտասահմանում։ 2015թ․-ին իրավապահ մարմինները դադարեցրել էր Կրասնովի քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության պատճառով։
Բորիս Կրասնովը ծնվել է 1961թ․-ի հունվարի 22-ին Կիեւում։