Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունների փորձում են թոզ փչել հանրության աչքերին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վերջերս կառավարության նիստի ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ Հայաստանում երկրորդ եռամսյակում ունենք 13,1 տոկոս տնտեսական աճ․ «Հայաստանում ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում արձանագրվել է 13 տոկոս տնտեսական աճ։ Տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ՝ -Արդյունաբերություն, ներառյալ՝ էներգետիկա +6,72 տոկոս -Գյուղատնտեսություն, որսորդություն և անտառային տնտեսություն, ձկնորսություն, ձկնաբուծություն +10 տոկոս -Շինարարություն +6,7 տոկոս -Առևտուր և ծառայություններ +14,4 տոկոս։ Հանքարդյունաբերության ոլորտում արձանագրվել է 8,6 տոկոս աճ, մշակող արդյունաբերության գծով՝ 6 տոկոս: Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է ավելի քան 1000 ԱՄՆ դոլար՝ առաջին եռամսյակի նկատմամբ ավելանալով մոտ 23 տոկոսով»։

Առաջին հայացքից թվում է, թե Հայաստանում իսկապես տնտեսությունը վերականգնվում է և իշխանությունները ամեն կերպ փորձում են ցույց տալ երկնիշ թվով տնտեսական աճը։ Սակայն եթե երկրորդ եռամսյանկի ցուցանիշները համեմատենք անցած տարվա ցուցանիշների հետ ապա կտեսնենք, որ մեր տնտեսությունը ձախողված է։ 2020 թվականի երկրորդ եռամսյակում մեր տնտեսությունը գտնվում էր համատարած սահմանափակումների մեջ։ Անցած տարվա երկրորդ եռամսյակում անկումը կազմեց 13,7 տոկոս։ Այս տարվա երկրորդ եռամսյակում աճը 13,1 տոկոս է։ Անգամ նման անկումից հետո չի հաջողվել ամբողջությամբ վերականգնել կորուստները։ Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին կիսամյակի նախնական արդյունքներով, Հայաստանում արձանագրվել է 4,9 տոկոս տնտեսական աճ։ Առաջին եռամսյակում ունեինք 3,3 տոկոս տոկոս անկում, անցած տարվա համեմատ։ Ու թեև երկրորդ եռամսյակում տնտեսական երկնիշ աճ է գրանցվել, անցած տարվա երկնիշ նվազումից հետո, մեր տնտեսությունը դեռևս միայն շատ դանդաղ տեմպով փորձում է հետ բերել միայն անցած տարվա կորցածը։

Օրինակ՝ այս տարվա առաջին կեսին մեր հարևան Վրաստանում տնտեսական աճը կազմել է 12,7 տոկոս։ Անցած տարվա անկումն էլ ավելի փոքր էր, քան մերը։ Եթե 12,7 տոկոսը համեմատեք մեր 4,9 տոկոս աճի հետ, կստացվի, որ Վրաստանում աճի տեմպը 2,6 անգամ ավելի բարձր է, քան Հայաստանում։ Իսկ եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ տնտեսական գործընթացների մեջ այս տարի բավական մեծ բաղադրիչ է ունեցել գնաճը ապա դժվար չի պատկերացնել, թե առանց գնաճի ինչպիսին կլիներ տնտեսության վիճակը այսօր։ Հիշեցնենք, որ տարվա առաջին կեսին գնաճը Հայաստանում կազմեց 5,7 տոկոս։ Այսինքն՝ ավելի շատ, քան տնտեսական աճն է։ Զարմանալի չէ նաև այն, որ ՀՆԱ աճին մեծապես նպաստել է առևտուրը և ծառայությունները։ Երկրորդ եռամսյակի 13,1 տոկոսից 8,3 տոկոսը բաժին է ընկել հենց այս ոլորտին։ Մինչդեռ տնտեսության իրական հատվածի նպաստումը շարունակում է շատ փոքր լինել։ Առաջին եռամսյակի անկումից հետո, երկրորդում արդյունաբերությունը դրական ազդեցություն է թողել ՀՆԱ աճի վրա։

Արձանագրված հավելաճի գործում այն ունեցել է շուրջ 1,4 տոկոսի ազդեցություն։ Բայց պետք է հաշվի առնել, որ դրանում մեծ է եղել հատկապես հանքարդյունաբերության դերը։ Մշակող արդյունաբերությունը, որն անցած տարվա երկրորդ եռամսյակում 10 տոկոսին մոտ անկում ուներ, այս տարի ավելացել է ընդամենը 5,9 տոկոսով։ Տարվա առաջին կեսի կտրվածքով ևս այն շարունակում է անկումային մնալ։ Գյուղատնտեսության բաժինը ՀՆԱ աճի մեջ նույնիսկ 1 տոկոսի չի հասնում։ Այն կազմել է հազիվ 0,87 տոկոս։ Այդքան թմբկահարվող շինարարության բաժինը տնտեսության հավելաճին շատ ավելի համեստ մասնակցություն է ունեցել՝ ընդամենը 0,33 տոկոս։ Շինարարության ոլորտում հասկանալի է նաև, որ անցած տարվա համեմատ այս տարի բնականաբար աճ պետք է ունենայինք։ Բայց դա չի նշանակում, թե ճգնաժամի հետևանքները վերացված են։ Որքան էլ իշխանությունները փորձեն հաղթական կեցվածքով ներկայացնել տնտեսության վերականգնման և դինամիկ զարգացման մասին, անվանական արտահայտությամբ մեր տնտեսությունը շարունակում է հետ մնալ մինչճգնաժամային մակարդակից։ Իսկ այն, որ նախորդ տարվա համեմատ ունենք որոշակի աճ, դա դեռ տնտեսության վերականգնում չէ։ Ու ոչ մի նշանակություն չունի, որ երկրորդ եռամսյակի նախնական տվյալներով, պաշտոնական վիճակագրությունը երկնիշ աճ է արձանագրել։ Այդ աճն ընդամենը նախորդ տարվա խոր անկման արդյունք է։ 2020թ. երկրորդ եռամսյակում տնտեսական անկումը Հայաստանում ավելի մեծ էր, քան այս տարվա աճը։ Այնպես որ, վերականգնման մասին խոսելուց առաջ լավ կլիներ, որպեսզի պետական պաշտոնյաները չմռանային այդ փաստը։ Բայց ինչպես արդեն բազմիցս համոզվել ենք, նրանք փորձում են մոռանալու տալ անկումը և փորձում են թոզ փչել ժողովրդի այնհատվածի աչքերին, ովքեր իրականում են տիրապետում տնտեսությանն ու վիճակագրությանը։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномЕС направит в Грузию "политическую миссию"Арпине Саркисян будет назначена главой МВД РАКомпания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовГубернатор Армавирской области Давид Худатян будет назначен министром территориального управления и инфраструктур Комитет госдоходов: В Армении установлены случаи не регистрации наемных работников Армянские фехтовальщики завоевали 4 медали на международном турнире в Тбилиси Заместитель мэра Еревана: Главную елку страны украсим прошлогодними ветками и игрушками Арпине Саркисян назначена министром внутренних дел Армении Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст»Погода в Армении На заседании Совета старейшин Еревана приняты льготы по новым транспортным тарифам Отставки глав КГД, СК и АК Армении приняты Трамп определился с кандидатом в министры транспорта Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейТрамп назначил 27-летнюю Кэролайн Ливитт пресс-секретарем Белого дома Автодороги на территории Армении проходимы Президент Украины назвал телефонный разговор Шольца и Путина «ящиком Пандоры» Убийство в Ереване: погибший недавно прибыл в Армению из Франции Футбольные фанаты требуют отставки главы ФФА Меликбекяна
Самое популярное