Պատմության այս օրը (սեպտեմբերի 16)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Օզոնային շերտի պահպանման միջազգային օր, Պապուա Նոր Գվինեա՝ Անկախության օր, Մալայզիա՝ Մալայզիայի օր, Մեքսիկա՝ Անկախության օր, Ղազախստան՝ Մայրերի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1822 – ծնվել է գրող և հրապարակախոս Ծերենցը։
1931 – ծնվել է արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող, երգիծաբան Արտաշես Քալանթարյանը։
1943 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը։
1944 – ծնվել է քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը։
1945 - ծնվել է ազգությամբ հայ ռուսաստանցի հումորիստ, հաղորդավար Եվգենի Պետրոսյանը։
1965 - ԽՍՀՄ Քրեական օրենսգրքում մտցվել են հավելվածներ, որոնք հեշտացրել են այլախոհների դատապարտումը։
1976 – Երևանում ուղևորներով տրոլեյբուսը ընկել է Երևանյան լիճը, լողորդ Շավարշ Կարապետյանը փրկել է 20 ուղևորների հանելով նրանց ջրից։
1980 - վախճանվել է խորհրդային ռադիոֆիզիկոս Էմիլ Միրզաբեկյանը։
2005 - Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին կոնգրեսական Ադամ Շիֆի ներկայացրած օրինագիծը երկու բանաձևերի տեսքով:
2008 - Տիգրան Թորոսյանը հրաժարական է ներկայացրել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից:
2010 - ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը դադարեցրել է թռիչքները, իսկ պատճառը եղել է կուտակած պարտքերը «Զվարթնոց» օդանավակայանին:
2014 - Գերմանիայում բնակվող հայ աստղագետ Ֆելիքս Ահարոնյանը արժանացել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի:
2019 - ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական է ներկայացրել և ուղղակիորեն ակնարկել, որ քաղաքական ղեկավարության որոշումները դեմ են սպայի արժանապատվությանը և հայրենիքի հանդեպ պարտքին։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1386 – ծնվել է Անգլիայի թագավոր Հենրիխ 5-րդը։
1492 - Կոլոմբոսի առաջին նավարկության ժամանակ հայտնագործվել է Սարգասյան ծովը։
1736 - վախճանվել է գերմանացի ֆիզիկոս Գաբրիել Դանիել Ֆարինգեյթը, որը առաջինն է սնդիկը օգտագործել ջերմաչափերում և ստեղծել Ֆարինգեյթի սանդղակը։
1745 - ծնվել է ռուս զորավար, իշխան Միխայիլ Կուտուզովը։
1773 - Նոր Շոտլանդիա է (Կանադա) ժամանել «Հեկտոր» նավը շոտլանդացի վերաբնակիչներով, որից հետո սկսվել է նոր միգրացիոն ալիք Շոտլանդիայից Կանադա։
1782 - ծնվել է մանջուրական Ցին դինաստիայի Չինաստանի 8-րդ կայսր Դաոգուանը։
1810 – Մեքսիկան հայտարարել է իր անկախությունը Իսպանիայից և սկսել է ազատագրական պայքարը։
1821 - Ռուսական կայսրությունը հաստատել է Ալյասկայի նկատմամբ իր բացառիկ իրավունքը։
1857 - բոստոնցի Ջեյն Պիրպոնտը ստացել է հեղինակային իրավունք «One Horse Open Sleigh» երգի նկատմամբ, որը առավել հայտնի է որպես «Jingle Bells»։ Այդ ամանօրյա երգը առաջին անգամ ներկայացվել է կիրակնօրյա դպրոցում և ներկայումս անհնար է պատկերացնել ամանորը առանց այդ երգի ամբողջ աշխարհում։
1858 – ծնվել է բրիտանացի քաղաքական գործիչ, վարչապետ Էնդրյու Բոնարը։
1859 - անգլիացի ճանապարհորդ Դավիթ Լիվինգտոնը Աֆրիկայում հայտնաբերել է Նյասա լիճը։
1885 – ծնվել է հոգեբան, հոգեթերապևտ և հոգեվերլուծաբան Կարեն Հորնին։
1889 - Վաշինգտոնում բացվել է առաջին համաամերիկյան համաժողովը։
1908 – ստեղծվել է «Ջեներալ Մոթորս» ամերիկյան ավտոմոբիլային միջազգային ընկերությունը։
1916 - կանադական Օնտարիոյում մտցվել է «չոր օրենք»։
1956 - ծնվել է ամերիկացի ֆոկուսնիկ և իլիզիոնիստ Դեվիդ Կոպերֆիլդը։
1963 - կազմավորվել է Մալայզիա պետությունը։
1970 – ստեղծվել է «Սև սեպտեմբեր» պաղեստինյան կազմակերպությունը։
1973 - վախճանվել է պարագվայցի ռազմական և քաղաքական գործիչ Ռաֆայել Ֆրանկոն։
1977 – վախճանվել է ազգությամբ հույն, ամերիկյան հանրահայտ օպերային երգչուհի Մարիա Կալասը։
1978 – Իրանում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 15 հազար մարդ։
1987 - ստորագրվել է օզոնային շերտի պահպանման վերաբերյալ Մոնրեալյան արձանագրությունը։
1993 - վրաց-աբխազական պատերազմի ժամանակ սկսվել են մարտերը Սուխումիի համար։
1999 - Ռոստովի մարզի Վոլգոդոնսկ քաղաքում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն՝ պայթեցվել է բնակելի շենք, որի արդյունքում զոհվել է 19 և վնասվածքներ են ստացել 200 մարդ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը