ՌԴ փոխվարչապետը Հայաստան է գալիս սկանդալային օրակարգով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրդեն տեղեկացրել ենք, որ օրերս Հայաստան է ժամանելու ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
1or.am-ի աղբյուրները փոխանցում են, որ ի թիվս այլ հարցերի՝ ՌԴ փոխվարչապետը ՀՀ իշխանությունների հետ քննարկելու բավականին աղմկահարույց օրակարգ ունի․ կտրուկ դրվելու է ՀՀ-ում ռուսական դպրոցներ հիմնելու հարցը։
ՌԴ-Հայաստան օրակարգում այս իրադարձությանը հաջորդելու է ՀՀ-ում ռուսաց լեզվին սկզբից պաշտոնական, այնուհետև պետական կարգավիճակ տալու հարցը։
Հետաքրքիր է՝ այս հարցին ինչպես են արձագանքելու տարիներ շարունակ օտարալեզու դպրոցների, հատկապես ռուսական ազդեցության դեմ պայքար մղած` գրանտներից սնվող կազմակերպությունները։
Սոնա Գիշյան