Կառավարությունն այլեւս չի կարող պաշտոնից ազատել Երեւանի քաղաքապետին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀՀ կառավարությունն այլեւս չի կարող պաշտոնից ազատել Երեւանի քաղաքապետին։ Այս մասին ասված է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փոփոխությունների նախագծում, որն ընդունվել է դեկտեմբերի 22-ին կառավարության նիստում։
Օրինագծով քաղաքապետի լիազորությունները կսահմանվեն նոր Սահմանադրության համաձայն։ Նախատեսվում է եւս մի փոփոխություն. Ավագանու գումարման լիազորությունների ժամկետը կսահմանվի 5 տարի՝ մինչեւ 2022 թվականը։