1. Ստուգումից առաջ թուլացիր, հանգիստ վիճակում հարցրու. «Ինձ վրա կա՞ն օտար էներգետիկ ազդեցության հետքեր»: 2. Լուցկին
Լուցկին պահելով ծծմբից ազատ ծայրից՝ ուղղաձիգ կերպով պահիր ջրի մակերևույթից 4-5 սմ բարձրության վրա հենց բաժակի կենտրոնում: 3. Փակիր աչքերդ և տուր նույն հարցը: Լուցկին բաց թող և թող հանգիստ ընկնի ջրի մեջ: Երբ լուցկին դադարի շարժվել, նույնը երկրորդ լուցկիով արա: Իհարկե, լուցիկիները որոշակի փոխադարձ դիրք կստանան, ըստ որի կարելի է իմանալ՝ նավս կա, թե ոչ: Լինում է լուցկիների 3 հիմնական փոխադարձ դիրք՝ դրանց միջև կապի բացակայություն, հպում և հատում: Այդ համադրություններից յուրաքանչյուրը որոշակի տեղեկություն է ունենում:
Ամենալավը համարվում է լուցկիների միջև որևէ հպման բացակայությունը: Այդ դիրքը խոսում է այն մասին, որ քո էներգետիկան ազատ է կողմնակի ազդեցություններից, իսկ հոգսերն ու հիվանդությունները միայն ֆիզիկական բնույթ ունեն: Այդ իրավիճակում առողջությունը վերականգնելու համար անհրաժեշտ է դեղեր ընդունել, դեղաբույսերով թուրմեր խմել և ֆիզիկական վարժություններ անել:
Լուցկիների հպումը խոսում է այն մասին, որ դու ոչ պրոֆեսիոնալ էներգետիկ ազդեցության տակ ես կամ քեզ աչքով են տվել: Դա կարող է լինել հասարակական տրանսպորտում, հարազատների և մտերիմների հետ վեճի ժամանակ կամ հերթում ընդհարման ժամանակ և այլն:
Հատվող լուցկիները խոսում են նպատակային նավսի մասին: Լուցկիների հատման տեղը կնշի էներգետիկ կենտրոնը, որն առավել ինտենսիվ հարձակման է ենթարկվել չարակամի կողմից: Այդ կենտրոնը որոշելու համար պետք է մի լուցկին տեսականորեն բաժանել 6 մասի և տեսնել՝ դրանցից որին է դիպչում մյուս լուցկու ծայրը: Այդ դեպքում արտաքին ուժն արտացոլում է վերևի լուցկին, իսկ նավսի մակարդակի մասին դատել կարելի է ըստ ներքևի լուցկու:
Ազդեցության մակարդակները
Առաջին մակարդակ
Նշում է կենսական ուժի էներգետիկ կենտրոնի վնասումը: Ինչ-որ մեկը փորձում է քեզնից խլել ապրելու ցանկությունը: Ֆիզիկական օրգաններից կարող են վնասված լինել վերարտադրողական օրգանները և երիկամները: Երկրորդ մակարդակ
Խոսում է հիմնականում միզասեռական օրգանների վնասման մասին: Օրգանիզմում այդ կենտրոնի վնասումն արտացոլվում է հաստ աղիքի, սեռական օրգանների, միզապարկի, ստորին վերջույթների անոթների վատ աշխատանքում: Երրորդ մակարդակ
Ազդեցություն քո վիճակի վրա հասարակությունում: Չարակամը փորձում է վնասել քո հեղինակությանը, խլել այլ մարդկանց հետ շփվելու ունակությունը, աշխատում է քեզ մենակ թողնել: Այդ կենտրոնի վնասման դեպքում հաճախ առաջանում են ստամոքսի, լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ: Չորրորդ մակարդակ
Խոսում է սրտային կենտրոնի վնասման կամ սեր զգացմունքի վրա ազդեցության մասին: Այդպիսի ազդեցությունն ուղղված է քեզ հավասարակշռությունից զրկելուն: Այդ կենտրոնին հարվածելու դեպքում մարդը հաճույք չի ստանում կյանքից, չի կարողանում ճիշտ զուգընկեր և ընկերներ ընտրել, զրկվում է շրջապատողների աջակցությունից: Առաջանում են սրտի և անոթային համակարգի խնդիրներ, տեղի է ունենում իմունային ռեակցիաների կտրուկ անկում: Հինգերորդ մակարդակ
Զրկում է տեղեկատվությունից, դարձնում անընկալունակ արտաքին գրգռիչների նկատմամբ, անտարբեր: Օրգանիզմում վնասվում են թոքային համակարգը, բրոնխները, ըմպանը, կոկորդը, վահանաձև գեղձը: Վեցերորդ մակարդակ
Օտար անձը փորձել է քո գիտակցության մեջ ներդնել իր մտքերի ձևի գիտակցությունը, օտար կյանքի ծրագիր և նպատակներ: Քո բոլոր ուժերը զուր են անցնում, անօգուտ գործողություններ, որոնք արդյունքում հաջողություն չեն բերում: Կարող են վնասվել գլխուղեղը և ողնուղեղը, ընդհանուր նյարդային համակարգը, հորմոնալ փոխանակման և նյութափոխանակության կարգավորման գործառույթները: