Իմանալ մարդու մասին ամեն ինչ՝ շատ հեշտ է: Հոգեբանական թեստ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԵրկրաչափական պատկերների օգնությամբ մարդու մասին մանրամասներն իմանալու փոքրիկ հոգեբանական թեստ: Իմանալով սա, կոլեկտիվում Դուք կհամարվեք շատ օգտակար մարդ…
Բաժանեք թուղթը 6 վանդակների:
Առաջինում նկարեք շրջնագիծ:
Երկրորդում՝ եռանկյունի:
Երրորդում՝ աստիճաններ:
Չորորդում՝ խաչ:
Հինգերորդում՝ քառակուսի:
Վեցերորդում՝ «3» թիվը շրջված, ինչպես «M» տառը:
Խնդրեք Ձեր զրուցակցին լրացնել ամեն մի վանդակն այնպես, որպեսզի ստացվի ոչ աբստրակտ նկար: Հետո խնդրեք, որ ամեն նկարի կողքը գրեն ածական:
Երբ հանձնարարությունն ավարտված է, դիտեք նկարները, իմանալով, որ.
Շրջանագծի կողքի նկարը նշանակում է, թե ինչպես է մարդը վերաբերում իրեն:
Եռանկյունու կողքինը՝ ինչպես է պատկերացնում ուրիշների վերաբերմունքը իրեն:
Աստիճանի կողքինը՝ ինչպես է վերաբերվում կյանքին ընդհանուր առմամբ:
Խաչի կողքինը՝ ինչպես է տեսնում իր հոգևոր աշխարհը:
Քառակուսու կողքինը՝ ինչպես է վերաբերվում ընտանիքին:
Շրջված 3-ի կողքինը՝ ինչպես է վերաբերվում սիրուն:
Էդմոն Ուելս
«Հարաբերական և բացարձակ գիտելիքի հանրագիտարան», հատոր 4