Փաշինյանը մի քանի թևերով է գրոհում ՏԻՄ-երը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՏԻՄ ընտրությունների քարոզարշավը լայն թափ է հավաքում։ Հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ են կայանալու Շիրակի մարզի Գյումրի, Տավուշի մարզի Դիլիջան, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ և Տաթև համայնքներում։ Արդեն իսկ հստակ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մի քանի թևերով է գրոհում ՏԻՄ-երը։ «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուները ոչ բոլոր տեղերում կարող են լուրջ մրցակցություն ցուցաբերել ընդդիմությանը, և Նիկոլ Փաշինյանը տարատեսակ ֆեյք կուսակցություններով է փորձում շեղել մարզերի բնակիչների ուշադրությունը։ Գործող իշխանությունները մեկ նպատակ են դրել՝ ամեն գնով թույլ չտալ արմատական ընդդիմության հետ կապված կամ ասոցացվող քաղաքական ուժերի հաղթանակը, իսկ սեփական կուսակիցներն ու թեկնածուներն էլ այնքան հեղինակավոր և մրցունակ չեն, որ կարողանան իրագոծել այդ նպատակները։
Փաշինյանը բոլոր համայնքներում առաջադրել է ցուցակներ «Ապրելու երկիր» կուսակցությունից, Գյումրիում՝ «Բալասանյան դաշինքից»։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ գործարք են կնքել, վերջինս ապահովում է մարզպետ Հովհաննես Հարությունյանի հաղթանակը, փոխարենը ստանում Շիրակի մարզպետի պաշտոնը։ Առաջիկայում ընտրություններ են լինելու այլ համայնքներում ևս։ Բոլոր այդ վայրերում գործող իշխանությունները հերթական ֆեյքերին կառաջադրեն, իսկ ՏԻՄ-երի հարցը լուծելուց հետո միայն կանցնեն Երևանի քաղաքապետարանին։ Թեև առայժմ Հայկ Մարությանի հետ դիմակայությունը սառեցվել է, բայց մարզերում մտահղացումն իրագործելուց հետո անցելու են նաև նրան հեռացնելու գործողությանը։
Սևակ Մարկոսյան