8 ազդանշան, որոնց միջոցով աչքերը զգուշացնում են առողջական խնդիրների մասին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱչքերի հիվանդությունների պատճառները
Տիկնակլունձ
Կարող է ցավ պատճառել և գրգռել, բայց սովորաբար մի քանի օր անց ինքն իրեն անցնում է: Եթե 3 ամիս տիկնակլունձը չի վերանում, դա կարող է քաղցկեղի հազվագյուտ տեսակ լինել, որը հայտնի է որպես ճարպային խցուկների կարցինոմա:
Թարթիչների թափվել
Պատճառները տարբեր են, դա կարող է խոսել վահանաձև գեղձի աշխատանքի լուրջ խանգարումների մասին:
Աղոտ տեսողություն
Համակարգչից հաճախ օգտվելու դեպքում կարող ես աչքերի սեղմում զգալ կամ տեսողությունը կարող է ոչ հստակ լինել: Եթե պատկերը լղոզված է դառնում գաջետի էկրանին նայելիս, հնարավոր է՝ համակարգչային տեսողության համախտանիշ ունես:
Հետագայում դա սարսափելի անհարմարություն կպատճառի: Պետք է անհապաղ բժշկի դիմել:
Կույր բիծ
Ոչ մեծ կույր բիծը տեսանելի տիրույթի հատվածում կարող է խորը իմաստ ունենալ: Եթե այն տեսնում ես առկայծող լույսերով կամ ալիքավոր գծով, դա կարող է միգրենի հետևանք լինել: Կույր բծերի առաջացումը կարող է գլխացավով ուղեկցվել:
Դուրս ցցված աչքեր
Դա կարող է կապված լինել վահանաձև գեղձի խնդիրների հետ:
Աչքի դեղնած սպիտակուցներ
Այդ վիճակը հայտնի է որպես դեղնախտ: Այն հաճախ հանդիպում է լյարդի անհաս ֆունկցիայով նորածինների շրջանում, բայց դեղնախտ կարող է առաջանալ նաև մեծահասակների շրջանում: Եթե դեղնախտ է գրանցվում մեծահասակի մոտ, դա լյարդի, լեղապարկի կամ լեղուղիների հետ կապված խնդիրների նշան է:
Մշուշոտ տեսողություն
Շաքարային դիաբետով տառապող մարդիկ ավելի ենթակա են աչքերի հիվանդությունների ռիսկի: Առավել տարածված է դիաբետիկ ռետինոպատիան, որն ազդում է աչքերի արյունատար համակարգի վրա: Դա մեծահասակների կուրության գլխավոր պատճառն է:
Աչքերի առաջ կրկնակի երևալ, աղոտ տեսողություն կամ տեսողության կորուստ
Եթե հանկարծակի աչքերիդ առաջ իրերը կրկնակի են երևում, աղոտ ես տեսնում կամ ընդհանրապես կորցնում ես տեսողությունդ, անհապաղ դիմիր բժշկի: Դրանք կարող են կաթվածի նշաններ լինել: