Արտառոց դեպք «Զվարթնոց» օդանավակայանում 26-մյա Հովհաննեսը ...
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԴեկտեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Երևան քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 26-ամյա Հովհաննես Հովակիմյանը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հայտնել է, որ դեկտեմբերի 19-ին, ժամը 20։30-ի սահմաններում ինքը Լոս Անջելես-Մոսկվան-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ նկատել է, որ իր 1 կտոր ուղեբեռը չկա։
Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 20-ին, նա տեղեկանում է, որ ուղեբեռը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում և ժամանելով այնտեղ՝ կշռում են ու պարզվում է, որ 23 կգ ուղեբեռի փոխարեն այն 22 կգ է։ Արդեն տեղում բացելով ճամպրուկը՝ նկատում են, որ այնտեղից բացակայում են 1 հատ «iPhone 7» և 1 հատ «iPhone 6» մոդելի հեռախոսներ։
Հ. Հովակիմյանը կրել է 1800 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նյութական վնաս։ Փաստի առթիվ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։