Ի՞նչ էր կարդում «բռնաբարելու» կոչ անող պատգամավորն անգլերենով
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾaravot.am-ը գրում է.
«Ֆոտոլուրը» հրապարակել է մի լուսանկար, որտեղ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը («Շմայս») անգլերեն գիրք է կարդում: Ընդ որում՝ գիրքը խիզախության համար պարգևատրումների մասին է:
Aravot.am-ը պատգամավորից հետաքրքրվեց՝ արդյոք ինքը անգլերեն գիտի՞ եւ ինչով է պայմանավորված իր կողմից՝ այդ գրքի ընտրությունը: «Այ ցավդ տանեմ, բան ու գործ չունե՞ք, ի՞նչ եք էս ազիզ օրով ընկել բանի հետեւից»,-նեղսրտեց օտարալեզու գրականություն թերթող պատգամավորը: Նա չցանկացավ որեւէ հարցի պատասխանել:
«Դրա ժամանակը չի»,-ասաց ու անջատեց հեռախոսը: Հիշեցնենք, որ սա այն պատգամավորն է, որ ԱԺ-ում մշտապես աչքի է ընկնում իր՝ ոչ նորմատիվ բառապաշարով : Նա նաեւ բռնաբարելու ու գլխատելու կոչեր էր արել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին բացասաբար արտահայտվողների մասին: