Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կալաշնիկով»-ի վստահելի գործընկերն ու փամփուշտների արտադրության մեջ մրցակից չունեցողը. «Ասպար Արմս»-ը 10 տարեկան (լուսանկարներ)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Times.am-ը գրում է.

Տարածաշրջանում փամփուշտների արտադրության մասով մրցակից չունեն
«Ասպար Արմս»-ը 10 տարեկան է, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը շատ լավ է հիշում ընկերության «ծննդոցը», ինքն այդ ժամանակ ՀՀ պաշտպանության փոխնախարար էր.

«Հիշում եմ 2005 թվականը, երբ Արամը՝ իմ լավ ընկերը, եկավ իմ կաբինետ իր ընկերոջ Վահեի հետ և առաջարկեց, թե հաշվի առնելով, որ ԶՈՒ-ում եղած զենքը մաշված է, արցախյան պատերազմ անցած, իրենք ի վիճակի են կազմակերպել դրանց վերանորոգում-արտադրությունը՝ շուկա հանելու որպես հուշանվեր: Ես շատ ոգևորվեցի և ասեցի՝ դիմեք, դա կքննարկենք պաշտպանության նախարարությունում: Երկու էջի վրա ձևակերպեցին իրենց մտահղացումը, նախարարությունում դրեցինք շրջանառության և ամեն տեղ մերժում ստացանք, թե նպատակահարմար չէ: Հետո այնպես ստացվեց, որ Հայաստան այցելեցին ՌԴ պաշտանության ներկայացուցիչներ և փոխնախարարների համար որպես հուշանվեր բերեցին մեկական ՊՊՇ տիպի ավտոմատ՝ երկրորդ հայրենականին մասնակցած: Ես դա ցույց տվեցի և ասեցի՝ տեսեք ՌԴ-ում այդ գաղափարը վաղուց աշխատում է, բայց նորից մերժվեց: Եվ տղաները որոշեցին այդ գաղափարն ինքնուրույն իրականացնել. սկզբում բացվեց հրաձգարան՝ խորհրդային տարիներին պոլիտեխնիկի հրաձգարանի բազայի վրա: Տասը տարի առաջ բացմանը, որը մայիսի 28-ին էր, ոչինչ չունեին ցուցադրելու և տղաներն ամեն մեկը տնից իր զենքը բերեց, ես էլ պաշտպանության նախարարից ստացած իմ զենքը, որ ցուցադրենք, թե խանութն ու ու հրաձգարանն արդեն բաց են: Հետագայում «Ասպար Արմս»-ը մեծ դեր վերցրեց իր վրա, թե ուսուցման առումով, թե կարևորագույն նշանակության ռազմավարական խնդիրների լուծման՝ ՀՀ-ում և Արցախում: Արցախում տղաները հիմնադրել են «Հայդուկ» հրաձգային ակումբը, որն իր խոսքն ասել է Արցախում: Միշտ հորդորել եմ տղերքին, որ տղա երեխաները փոքր ժամանակ խաղալիքներից նախընտրում են զենքը, բայց հետո մեծանում են և կորում է զենքի նկատմամբ նրանց հետաքրքրությունը: «Ասպար Արմս»-ը կարողացավ սեր, ճիշտ վարվելակերպ ներարկել զենքի հանդեպ: Հրաձգարանում գրանցված են հազարավոր երիտասարդներ, որոնք գալիս են մրցումների, ստանում նոր գիտելիքներ և որպես պրոֆեսիոնալներ ծառայում»:/disc/04-06-16/6b4513cbaa0121e5d38669ab6c876aa3.jpg

«Ասպար Արմս»-ի տնօրեն Սամվել Մարգարյանն իրենց տասնամյա ձեռքբերումներից առանձնացնում է ընկերության հանդեպ հաճախորդների վստահությունը, երկրորդ՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը, որն արդեն երկար տարիներ է, երրորդ՝ հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության «Կալաշնիկով» կոնցեռնի ներկայացուցիչը, նաև՝ տարածաշրջանային սպասարկման կենտրոնն է այստեղ: Ի դեպ, «Կալաշնիկով» կոնցեռնում ««Ասպար Արմս»-ին համարում են վստահելի գործընկեր:/disc/04-06-16/7afd724000c5338faab466fa2fb30ad1.jpg

Ավելին՝ «Ասպար Արմս»-ը տարածաշրջանում փամփուշտների արտադրության մասով մրցակից չունի.«Դրանք շատ ճշգրիտ են, ինչը հնարավոր է եղել ստանալ մեր վարպետների մասնագիտական կարողությունների շնորհիվ: Մեր փամփուշտներն ունեն դրսից գնորդներ, կարևոր երկրներ են, բայց չենք գաղտնազերծի նրանց հիմա: 10-ը տարի առաջ այստեղ անմխիթար վիճակ էր, բայց փոքր տեսականուց սկսեցինք և այսօր աճել, դարձել ենք այն, ինչ կանք: Ինչպես նշվեց՝ կարողացել ենք պետության կողմից ստանալ տարբեր տիպի լիցենզիաներ՝ մարտական և քաղաքացիական զենքերի արտադրության համար:Առաջիկայում աշխատելու ենք ավելի եռանդուն, կլինեն նորություններ»:

Հիշեցնենք, որ 2015-ին ՀՀ կառավարությունը հինգ տարով երկարաձգեց «Ասպար Արմս» ՍՊԸ-ին տրված մարտական զենքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը: 2012 թվականից մինչ նախորդ տարի ընկերությունն ըստ պաշտոնական տվյալների, կատարել է մարտական զենքի արտադրության 83 մլն 500 հազ. դրամի պայմանագրային աշխատանքներ:

«Ասպար Արմս»-ի տասնամյակին նվիրված արարողությանը, որին ներկա էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, ընկերության բարեկամ, ընկեր Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանը նկատում է՝ տասը տարի առաջ ասված մեր բոլոր մաղթանքները 100 տոկոսով իրականացել են:

««Ասպար Արմս»-ի հիմնական նվաճումը ես կբաժանեմ երկու մասի՝ տղաների շնորհիվ մենք ոչ միայն չենք զիջում աշխարհում հայտնի արտադրություններին, այլև առաջ ենք, թեպետ ունենք նվազ ռեսուրսներ, տնտեսական սահմանափակ հնարավորություններ: Այսօր կա ապացույց, որ ի վիճակի ենք արտադրել որակյալ և էժան զենք ՀՀ ԶՈՒ-ի համար, երկրորդ՝ ստեղծվել է միջավայր է, որպեսզի ընդհանուր անցյալ, նույն արժեհամակարգ ունեցողները, պատերազմով անցածները շփվեն իրար հետ, ճանաչեն»,-շեշտում է Սաղաթելյանը:

Հոբելյանական հավաքին ընկերության ձեռքբերումների առարկայական ապացույցներն էին ներկայացված:/disc/04-06-16/c5564c8d6ca564f62fba81d1e889f784.jpg

/disc/04-06-16/7cf195ffeb1eff373ead2e5df045dcc3.jpg

«Ասպար Արմսում» գործում են զենքի վերանորոգման, արդիականացման, գեղարվեստական ձևավորման արտադրամասեր, որտեղ աշխատում են լավագույն զինագործ վարպետները։/disc/04-06-16/9ca688d95c5cf6c03d2dc89600595950.jpg

Զենք գնած հաճախորդի ցանկության դեպքում տեղի վարպետները կարող են զենքի վրա տեղադրել օպտիկական նշանոց, անհրաժեշտության դեպքում փոխել խզակոթը, լույս տեղադրել և այլ տարատեսակ ծառայություններ մատուցել։/disc/04-06-16/d98e37f1b38e9fe2b3def73203c25b99.jpg

Հայաստանում լավագույն զինագործը համարվող Ռուբեն Մինասյանը թվարկում է իր ձեռքի տակով անցած զինատեսակները և վստահեցնում՝ ՀՀ ՊՆ-ի բոլոր պատվերները կարողանում են կատարել, օրինակ՝ անձայն զենքեր, որոնք 300 մ հեռավորությամբ ճշգրիտ կրակում են:/disc/04-06-16/966235111f308a8d6139d3350210f8d8.jpg

Վարպետն ասում է, որ հրազենի մեջ նորություն հնարավոր չէ անել՝ գիշերային սարք, նշանոցներ, լավ փամփուշտներ: Ի դեպ, նշանոցներն այստեղ չեն արտադրվում. «Արտադրվում են խլացուցիչները, փողերն է փոխվում, պոչերը: Ինչ վերաբերում է, թե որքանով են զենքերն այնուհետ կատարում իրենց խնդիրը, ասեմ՝ եթե խնդիրը դրած է դիվերսիոն խմբերի համար՝ անձայն, գիշերային սարք, որը թույլ է տալիս գիշերն աշխատել, ապա 80 տոկոսով»:

Նշենք, որ քաղաքացիական և ծառայողական զենքերի ներկրմամբ, վաճառքով, ինչպես նաև հայրենական զենքի արտադրությամբ զբաղվող «Ասպար Արմս» ՍՊԸ -ն հիմնադրվելուց կարճ ժամանակ անց ձեռք է բերել զենքերի արտադրությամբ զբաղվող աշխարհահռչակ զինագործական ընկերությունների` Ֆաբարմ Իտալիա, Վերնեյ Կարոն Ֆրանսիա, Բերետա Գրուպպ, որի մեջ ընդգրկված են զենքերի արտադրությամբ զբաղվող մոտ մեկ տասնյակ հանրահայտ ընկերություններ, միակ պաշտոնական ներկայացուցիչը լինելու վստահությունը ողջ տարածաշրջանում։

Անդրադառնալով օրվա առիթին, հավելենք, որ այն նշանավորվել է նաև Արցախի եւ Հայաստանի ուժային կառույցների միջև հրաձգության մրցումներով: Թիմային մրցման արդյունքներով առաջին տեղում ՀՀ ԱԱԾ-ի թիմն էր, երկրորդը՝ ՀՀ ՊՊԾ-ի, երրորդը՝ ԼՂՀ ԱԱԾ-ի: Կազմակերպվեց նաև անհատական մրցություն, իսկ հաղթողները հանդիսավորությամբ պարգևատրվեցին ռազմական հուշանվերներով:/disc/04-06-16/d0da3040b9a8f9e734098094fe97a2e6.jpg

/disc/04-06-16/cadd242dea45465bf96800a69d86a522.jpg

/disc/04-06-16/7f1b8939e68665ac322ed9be82864e1a.jpg

/disc/04-06-16/b74a97adfc1f6528d52fb46773ad6441.jpg

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Только три процента насильственно перемещенных из Арцаха получили гражданство Армении. В российской спортивной школе отравились 27 детей Партия «Всеармянский фронт» провела серию акций в Ереване Полномочия судьи Ваге Мисакяна прекращены В Армении обсудили ход строительства 32-километрового участка дороги Север-Юг Каджаран-Агарак Запад добивается от Армении выхода из ОДКБ — Бортников Мелкон Вартанов из Армавира споет в эфире телеканала «Россия» Юра и Ангелина Амбарцумяны из Рязани попали в топ российского юниорского рейтинга по шахматам Россия ввела ограничения на полеты в Израиль, Иран и Ирак до 3 ноября В Воронежской области дрон упал на территорию нефтебазы, возник пожар — губернатор Цена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого снижения Ссора на заправочной завершилась стрельбой В Армении создан прецедент публичной оценки действий правящего режимаВнешняя политика США и Великобритании. Продают билет в один конец для Армении. Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024»
Самое популярное