Լոնդոնում Ալեքսանդր Սպենդիարյանի և Առնո Բաբաջանյանի հոբելյաններին նվիրված համերգ կկայանա
ՄՇԱԿՈՒՅԹԼոնդոնում՝ Քենսինգթոն թագավորական համայնքի Սբ. Քաթբերթ եկեղեցում, 2021 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 19:00-ին կկայանա համերգ՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին։
Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, մանրամասնելով, որ համերգին կմասնակցեն միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ, Քլինգենի երգչախումբը և Քլինգենի կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սիփան Օլահ):
Համերգի նպատակն է արտերկրում ևս հանրահռչակել մեծ կոմպոզիտորների ստեղծագործական անմահ ժառանգությունը։
Նշվում է, որ համերգի կազմակերպիչը «Քլինգենի երգչախումբն ու մշակութային ասոցիացիան» է՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։