Նոստրադամուսի գուշակությունները 2017 թ-ի համար ցնցել են ողջ աշխարհը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀամացանցում հայտնվել են հանրահայտ գուշակ Նոստրադամուսի գուշակությունները, որը առաջիկա տարվա համար շատ դեպքեր է կանխագուշակել:
Այսպես, Թուրքիայի և Իրանի միջև ռազմական լարվածությունը միայն կաճի, որում վերջինը կգերիշխի: Տարին անմխիթար կլինի նաև քրիստոնյաների և մուսուլմանների լարված հարաբերությունների համար, երկու կրոնների հետևորդների բախումները կշարունակվեն:
Գուշակություններում կանխատեսվում է նաև կառավարությունների փոփոխություն Գերմանիայում և Ֆրանսիայում: Իր հայրենի Ֆրանսիային գուշակը քիչ ավելի ուշադրություն է հրավիրել, քան մյուս երկրներին:
Մասնավորապես, նա ապագայում խնդիրներ է տեսել Ֆրանսիայում մաքուր ջրի պակասի հետ կապված, որը կառաջանա աղտոտվածության հետևանքով: Ըստ Նոստրադամուսի՝ աշխարհի վերջը վրա կհասնի 3797 թ.:
Ըստ գիտական աշխարհի շատ հետազոտողների՝ երկրացիները 2017 թ. պետք է դիմանան Նիբիրու հսկայական մոլորակի հետ բախմանը: Հսկա մոլորակը Երկրին կբախվի և մարդկային քաղաքակրթության մահվանից խուսափել չի հաջողվի: Երկրների կառավարությունների մեծ մասը տեղյակ է առաջիկա աղետի մասին, ուստի ակտիվորեն ստորգետնյա թաքստոցներ է կառուցում: