Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունները, այո, փորձում են սահմանափակել տեղեկություն ստանալու իրավունքները և խոսքի ազատությունը. Բորիս Նավասարդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում  ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Վահագն Հովակիմյանի, Թագուհի Ղազարյանի, Սարգիս Խանդանյանի հեղինակած «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ու դրան կից Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանության արժանացավ:

Նկատենք՝ այս նախագիծը շրջանառության մեջ էր դրվել դեռ այս տարվա փետրվարին  և քննադատվել ոլորտի ներկայացուցիչների կողմից:

Դրանից հետո նախագիծը որոշակի փոփոխությունների է ենթարկվել. փոփոխված տարբերակը նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներին հանձնելուց հետո հիմնական զեկուցող, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն առանձնացրեց, իր խոսքով՝ նախագծում արված մի քանի բովանդակային նշանակալի փոփոխություններ, որոնցից առաջինը վերաբերում է նախագծում հայտնված «չնույնականացված աղբյուրներին»:

Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու կամ նրանց տարածած տեղեկությունը տարածելու դեպքում լրատվամիջոցներին չազատել պատասխանատվությունից, ինչպես նաև՝ նախատեսված է փոփոխություն կատարել լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկությանը վերաբերող հոդվածում: Կփոխվի նաև պետական մարմիններում լրագրողների հավատարմագրման կարգը. Պատգամավորի փոխանցմամբ՝ եթե լրատվամիջոցը չի ներկայացնում ֆինանսական հաշվետվություն ու չի ներկայացրել օրենքով սահմանված նույնականացման տվյալները, ապա տվյալ լրատվամիջոցի հավատարմագրման դիմումը ենթակա է մերժման:
«Սա տրամաբանական փոփոխություն է, որովհետև պետական մարմիններում չեն կարող գրանցվել լրատվամիջոցներ, որոնք չունեն նույնականացման տվյալներ, կամ լրատվամիջոցներ, որոնք չեն հրապարակում տարեկան հաշվետվությունը»,- նշել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

168.am-ի հետ զրույցում Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, անդրադառնալով հիշյալ փոփոխություններին՝ նշեց.
«Հիմնական խնդիրը վերաբերում է «չնույնականացվող աղբյուրների» վրա հղում կատարելու արգելքին, որն իրավական տեսանկյունից խնդրահարույց է, քանի որ օրենքով սահմանափակման ենթակա կարող է լինել միայն բովանդակությունը, այլ ոչ թե աղբյուրը (իսկ, փաստորեն, այս նախագծի հեղինակները տարբերակում չեն դնում, թե աղբյուրից օգտվելուց ինչպիսի բովանդակություն է տարածում լրատվամիջոցը. Համապատասխանո՞ւմ է այն իրականությանը, պարունակո՞ւմ է օրենքին հակասող որևէ բովանդակություն, թե՞ ոչ)»:

Ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ այս փոփոխությունները՝ հարցին ի պատասխան՝ Բորիս Նավասարդյանը նկատեց՝ օրենքը խրախուսում է հեղինակային իրավունքի խախտում, և կարող է համապատասխան հետևանքներ լինեն, եթե լրատվամիջոցը կարգապահորեն հետևելով կարգավորումներին՝ հղում չանի որևէ «չնույնականացվող աղբյուրի», իսկ այդ չնույնականացվող աղբյուրը հետագայում նույնականանա և հեղինակային իրավունքի խախտման բողոք ներկայացնի:

Ըստ նրա՝ սա նաև սահմանափակում է քաղաքացիների տեղեկություն ստանալու իրավունքը, քանի որ քաղաքացիները նույնպես կարող են շահագրգռված լինել տեղեկանալու՝ որտեղի՞ց է լրատվամիջոցը վերցնում լուրը, որն առաջարկում է սպառողին:

Այս համատեքստում Երևանի մամուլի ակումբի նախագահը ուշադրություն հրավիրեց հավատարմագրմանն առնչվող հարցերին՝ նկատելով.
«Սա անընդունելի է այն տեսակետից, որ ցանկացած պետական մարմին ունի իր առանձնահատկությունը, պետք է իրականացնի իր ուրույն հաղորդակցական քաղաքականությունը, և, համապատասխանաբար, կարող է ունենալ տարբեր կանոններ և պայմաններ հավատարմագրման համար»:

Ի դեպ, Բորիս Նավասարդյանի համար ընդունելի է օրենքի փոփոխություններով առաջարկվող լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկությանը վերաբերող դրույթը, սակայն այս հարցում ևս ունի մտավախություններ.
«Գաղափարն ընդունելի է. մենք վաղուց էինք առաջարկում այն ներառել օրենսդրության մեջ, բայց կարևոր է, որպեսզի ճիշտ մեխանիզմներ կիրառվեն, և այն կարգավորումները, որը ենթադրում է օրենքը, չբերեն նրան, որ լրատվամիջոցները արհեստականորեն սկսեն ինչ-որ տեղեկություններ ներկայացնել իրենց ֆինանսավորման աղբյուրների, իրենց սեփականատիրոջ վերաբերյալ: Մենք գտնվում ենք բավականին սուր քաղաքական իրավիճակում, և կոնկրետ այս մեխանիզմը կիրառելու դեպքում՝ չեն բացառվում նաև քաղաքական ընտրողական մոտեցում և կողմնակալություն (այսինքն՝ խստություններ լինեն այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնք ցանկալի չեն իշխանությունների համար, իսկ նրանք, որոնք լոյալ են, չենթարկվեն որևէ պատասխանատվության՝ անկախ նրանից՝ իրական տեղեկություններ կտրամադրե՞ն հանրությանը, թե՞ ոչ):

Սա այն թեման է, որին շատ նրբանկատորեն պետք է մոտենալ և սկզբից ապահովել այնպիսի կիրառման մեխանիզմներ, որոնք կբացառեն ընտրողական մոտեցումը, և հետո միայն մտածել, թե ինչպիսի պահանջներ պետք է դրվեն լրատվամիջոցների նկատմամբ՝ իրենց մասին տեղեկությունները հանրայնացնելու վերաբերյալ»:

Քանի որ ընդամենն օրեր առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր Ազգային ժողովի ընդունած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որը տեղական, միջազգային իրավապաշտպան և լրատվական կառույցները որակում էին հերթական հարվածը խոսքի ազատության իրավունքին՝ Բորիս Նավասարդյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հանձնաժողովում հավանության արժանացած հերթական նախագիծը դիտարկում է ազատ խոսքի ու լրատվամիջոցների դեմ հետևողական քաղաքականության շրջանակներում, արդյո՞ք իշխանությունների կողմից միտում է տեսնում՝ այս քայլերով սահմանափակել խոսքի ազատությունը:

Նա պատասխանեց.

«Միանշանակ այդպիսի միտում կա. եթե վերջին ժամանակներում նախաձեռնած մի շարք օրենսդրական փոփոխությունները համադրենք այն որոշումների հետ, որոնք կապված են խորհրդարանում լրագրողների աշխատանքի հետ, միանշանակ, կարելի է խոսել այն մասին, որ իշխանությունները, այո, փորձում են սահմանափակել տեղեկություն ստանալու իրավունքները և խոսքի ազատությունը. Այստեղ, կարծում եմ, որևէ կասկած չի կարող լինել: Եվ դա պայմանավորված է նրանով, որ իշխանությունները ձգտում են առավել բարենպաստ տեղեկատվական միջավայր ձևավորել իրենց համար»:

Հիշեցնենք՝ համանման  մի նախագիծ շրջանառության մեջ էր դրվել նախկին իշխանությունների օրոք՝ 2014 թվականին: «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը («ֆեյքերի մասին» նախագիծ) քննարկելու համար ԱԺ պետաիրական հարցերով մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ, որից հետո եղավ նաև Արդարադատության նախարարության բացասական կարծիքը, և իշխանությունները հրաժարվեցին նախագծից:

Նկատենք՝ «Նոր Հայաստանում», որը «նորեկները» շտապեցին մկրտել «ժողովրդական բաստիոն» անունով, այսպիսի նախագծեր ընդունելիս նման լսումների ժամանակ հիմնականում չեն գտնում: Այս նախագիծը ևս բացառություն չէր. այսօր, օրինակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն առաջարկեց քվեարկությունը հետաձգել ու նախագիծը քննարկել ԶԼՄ-ների հետ. Առաջարկը, սակայն, չեն ընդունել նախագծի հեղինակները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Во Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024» «У всех народов бывшего СССР очень близкий менталитет»: Хорен Байрамян Гендиректор Зангезурского медно-молибденового комбината: Медь – это нефть и газ для Армении Цены на нефть опускаются и завершают неделю существенным снижением Тайвань зафиксировал приближение 41 летательного аппарата и 6 кораблей КНР «Начало, не имеющее конца»: сегодня исполняется 155 лет со дня рождения Комитаса Вардапета Армянское духовно-культурное наследие представлено на Межконфессиональной выставке в Новосибирске Зограб Заргарян и Давид Саруханян победили в турнире по дзюдо, приуроченном к Международному дню мира В Армении хотят изменить порядок экспорта не признанных имеющими двойное или военное назначение товаров В Армении продолжают помогать приграничным населенным пунктам Министр экономики: Производство пшеницы в Армении экономически невыгодно В Гегаркунике повесилась 16-летняя девушка Госдеп сообщил время встречи Блинкен-Мирзоян-Байрамов Погода в Армении Кобахидзе приветствовал процесс мирного урегулирования между Арменией и Азербайджаном Властная пропагандистская машина в потрясении: Аршак Карапетян снова стал мишенью Ответственность за сдачу земель возложили на военных։ КарапетянСША продолжает превращать Армению в центр столкновения крупных геополитических игроков. Пашинян совершил грубое нарушение Конституции: КарапетянНа международных соревнованиях по каратэ «Петербургская осень» армянские спортсмены завоевали 5 медалей Эдик Арутюнян и Генрих Айкян стали бронзовыми призерами Международного турнира по вольной борьбе в Атырау Трамп: США должны выйти из войны в Украине Никол Пашинян встретился с президентом Турции Реджепом Тайипом Эрдоганом в Нью-Йорке У власти нет полномочий изменить границы: КарапетянНи власти РА, ни Национальное собрание не имеют полномочий на делимитацию границы, народ не дал им этого права: Аршак КарапетянПриказ не сопротивляться поступил из Армении в Арцах: КарапетянНефть Brent подорожала до $75,03 за баррель Самолет совершил экстренную посадку из-за мыши, обнаруженной пассажиром в коробке с едой США готовятся к введению санкций против пророссийского экс-премьера Грузии «У лающей собаки нет зубов, чтобы кусаться»: «Гражданский договор» снова демонстрирует свои страхиАрхиепископ Баграт Галстанян: Настали времена украденной чести и радости Мы ответственны за судьбу армянства перед будущими поколениями: Послание Аршака Карапетяна по случаю Дня НезависимостиОт имени Сержа Саргсяна утром воздана дань уважения и возложен венок в Воинском пантеоне «Ераблур» Архиепископ Езрас Нерсисян освятил новую армянскую церковь в селе Шаумяновском Ростовской области США гордятся тем, что продолжают поддерживать Армению – Блинкен «Интер» на своей официальной странице отметил, что Генрих Мхитарян уже сыграл в клубе 100 матчей «Здесь я понял, что мне хочется много снимать Родину»: Виген Ананян Мэр Еревана направил поздравительное послание по случаю Дня Независимости Республики Армения
Самое популярное