Նոյեմբերյանում լուրջ մրցակցություն է սպասվում. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Չնայած ՏԻՄ ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, մարզերում շարունակում է չափազանց կարևոր մնալ անձերի գործոնը, և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները շարունակում են ընկալվել այս կամ այն անձին համայնքի ղեկավար ընտրելու միջոց։
Այս առումով հետաքրքիր իրավիճակ է նախկին Նոյեմբերյանի շրջանի ամբողջ տարածքը ընդգրկող խոշորացված համայնքի ընտրություններ ի առումով, որտեղ պայքարը ոչ թե քաղաքական ուժերի, այլ հիմնականում անձերի մեջ է։ Այս պահին արդեն կարելի է ասել, որ պայքարն ընթանում է երեք բավականին ուժեղ թեկնածուների՝ գործող համայնքապետ Կարեն Աբազյանի, Կողբի արդեն նախկին համայնքապետ Արսեն Աղաբաբյանի և ձեռներեց, նախկինում բանկային համակարգում տարբեր պաշտոններ զբաղեցրած Մհեր Աղամյանի միջև։
«Փաստ» թերթի տեղեկություններով, նրանք, համապատասխանաբար, առաջնորդելու են «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր» և «Հանուն Հանրապետության» կուսակցությունների համամասնական ցուցակները։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում