Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mitsubishi-ն ու «09»-ը. մահացածի դին մեծ դժվարությամբ ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆshamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ազահանզ է ստացվել, որ Դալարիկի պոլիգոններ չհասած՝ 2 ավտոմեքնաներ են բախվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ։
Ժամանում են նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Պարզվում է, որ Արմավիր-Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են Լեռնագոգ գյուղի բնակիչ, 30-ամյա Գեղամ Մակարյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 34 VR 370 համարանիշի և Դալարիկ գյուղի բնակիչ Գագիկ Պողոսյանի վարած Վազ 2109 մակնիշի 30 ՍԼ 611 համարանիշի ավտոմեքենաները։
Շարունակությունն` այստեղ