Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աննախադեպ գնաճը պահպանվում է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում գնաճի այսպիսի բարձր մակարդակ վաղուց չէր եղել։ Գներն անցած տարվա վերջից սկսած միայն բարձրանում են։ Դրան համարժեք, սակայն, չեն ավելանում եկամուտները, ինչը բերում է աղքատության խորացման։ Աղքատության մակարդակը մեր երկրում միշտ էլ բարձր է եղել, սակայն հիմա ավելի է բարձրացել հատկապես ծայրահեղ աղքատությունը։ Անցած տարվա տնտեսական անկումից հետո աղքատությունը խորացավ։ Այս տարի դրան ավելացավ նաև բարձր գնաճն ու եկամուտների դանդաղ աճը։ Երբեմն մեր կառավարությունը փորձ է անում տպավորություն ստեղծել, որ իրենք կապ չունեն թանկացումների հետ, դրանք գալիս են դրսից։ Դրսում ապրանքները թանկանում են՝ ուզած թե չուզած պիտի թանկանան նաև ներսում։ Բայց մոռանում են, որ գնաճի վրա ազդող գործոնները միայն դրսում չեն։ Ամիսներ առաջ բարձր գնաճի հարցում մեծ տեղ էր տրվում փոխարժեքներին։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր ուսումնասիրություններում պարտադիր շեշտում էր փոխարժեքի ազդեցությունն արձանագրվող թանկացումների վրա։ Այն ժամանակ ազգային արժույթն էժանանում էր՝ մեծացնելով ճնշումը ներմուծվող ապրանքների գների վրա։ Արդեն տևական ժամանակ հակառակ պատկերն ունենք. ազգային արժույթը շուրջ 10 տոկոսով արժևորվել է։ Լիարժեք վերականգնվել է նախկին մակարդակում հիմնական 2 արժույթների՝ դոլարի ու եվրոյի նկատմամբ։ Արժևորումն ավելի մեծ է ռուսական ռուբլու նկատմամբ։ Սրանք այն 3 հիմնական արժույթներն են, որոնցով իրականացվում է ներմուծումը։ Երբ դրանց նկատմամբ ազգային արժույթը թուլանում էր, մատակարարները շտապում էին բարձրացնել գները։ Դրամը կրկին արժևորվեց, իսկ գները շարունակեցին մնալ բարձր։ Մինչև հիմա էլ բարձրանում են։ Սեպտեմբերին 12-ամսյա գնաճը Հայաստանում հասավ 8,9 տոկոսի։ Բայց ասել, որ միայն դա է ազդեցությունը սպառողների վրա, նշանակում է՝ ոչինչ չասել։ Գնաճի իրական ազդեցությունն անհամեմատ մեծ է։ Դրանում դժվար չէ համոզվել՝ առանձնացնելով այն ապրանքները, որոնք սովորաբար ավելի շատ և ավելի հաճախ են օգտագործվում։ Խոսքն առաջին հերթին՝ սննդամթերքի մասին է, որի գնաճը հասնում է գրեթե 16 տոկոսի։

Հացաբուլկեղենը և ձավարեղենը թանկացել է 9,5 տոկոսով, բրինձը՝ գրեթե 13 տոկոսով։ Ալյուրի և հացի գնաճը տատանվում է 9-10 տոկոսի սահմաններում։ Ձուն թանկացել է 27 տոկոսով, սննդային յուղերը՝ գրեթե 50 տոկոսով, կարագը՝ ավելի քան 14 տոկոսով։ Խոզի միսը մեկ տարվա ընթացքում հասցրել է թանկանալ՝ ավելի քան 40, թռչնամիսը՝ 18 տոկոսով։ Ձկան գնաճն անցնում է 31 տոկոսից։ Ինչ վերաբերում է բանջարեղենին ապա այնտեղ ռեկորդային թվեր են։ Բանջարեղենի գներն այս տարի ռեկորդային բարձր են։ Խոսքը ոչ թե ներմուծվող, այլ տեղում արտադրվող մթերքների մասին է։ Ներմուծման թանկացումն այստեղ շատ փոքր ազդեցություն ունի, բայց ունենք ռեկորդային բարձր գնաճ, որին այդպես էլ խելքին մոտ բացատրություն չի տրվում։ Ամենատարօրինակն այն է, որ բանջարեղենի ռեկորդային գնաճը գյուղատնտեսության արտադրության ծավալների՝ պաշտոնապես արձանագրվող աճի պայմաններում է։ Հրապարակված վերջին տվյալներով՝ բանջարեղենի գնաճը հասել է 64,5 տոկոսի։ Կարտոֆիլը մեկ տարի առաջվա համեմատ թանկացել է 67 տոկոսով, կաղամբը՝ 68 տոկոսով, կանաչ սոխը՝ 70 տոկոսով, լոլիկը՝ 60 տոկոսով, վարունգը՝ 54 տոկոսով, կանաչ լոբին՝ 59,5 տոկոսով, գազարը՝ 103 տոկոսով, ճակնդեղը՝ 89 տոկոսով, գլուխ սոխը՝ գրեթե 52 տոկոսով, և այսպես շարունակ։ Ակնհայտ է, չէ՞, թե այս ապրանքների թանկացումն ինչպիսի ազդեցություն է ունեցել սպառողների գրպանի վրա։ Եվ ոչ մի կապ չունի, որ միջին գնաճը եղել է 8-9 տոկոսի սահմաններում։ Սրանք այն ապրանքներն են, որոնք շատ ավելի հաճախ են օգտագործվում մարդկանց սպառողական զամբյուղում։ Բայց այնպես չէ, որ ոչ պարենային ապրանքների շուկան զերծ է մնացել թանկացումներից։ Այստեղ ևս գնաճը պակաս բարձր չէ։ Շատ վաղուց Հայաստանում ոչ պարենային ապրանքների այսպիսի թանկացում չէր եղել։ Մեկ տարում՝ գրեթե 10 տոկոսով։ Սրանք գնաճի այն ցուցանիշներն են, որոնք արձանագրել է պաշտոնական վիճակագրությունը, և դա գնաճի միայն երևացող մասն է։ Իսկ թե ինչքան է կազմում չերևացող գնաճը, ոչ մեկը չի կարող ասել։ Չերևացող գնաճն այն գնաճն է, որը թաքնված է արտաքուստ ցուցադրվող գների տակ։ Դրանում կարելի է համոզվել հացի օրինակով. շատ դեպքերում հացի գինը մնում է նույնը, բայց քաշը գնալով պակասում է։ Սա թաքնված գնաճ է, որը շատ հաճախ կիրառվում է տարբեր ապրանքների դեպքում՝ գների ուղղակի բարձրացումից խուսափելու կամ բարձրացման ազդեցությունը արտաքուստ մեղմելու համար։ Բայց դրանով սպառողի համար, միևնույն է, ոչինչ չի փոխվում։ Նա, այսպես թե այնպես, կրում է թանկացման ազդեցությունը՝ դա լինի գների ուղղակի բարձրացման, թե թաքնված գնաճի տեսքով։

Շատ վաղուց արդեն իշխանություններն անտարբեր են այն թանկացումների նկատմամբ, որոնք տեղի են ունենում Հայաստանում։ Եթե նախկինում ընդդիմադիր կարգավիճակում Նիկոլ Փաշինյանը օրվա իշխանություններին մեղադրում էր գնաճի մեջ, ապա այսօր, սարսափելի բարձր մակարդակում գտնվող գնաճի մեջ ինքը իր սեփական մեղքը չի տեսնում։ Իրենց համար արդարացում են գտել, որ թանկացումները միայն մեր երկրում չեն, ամբողջ աշխարհում են։ Այո, իրականում այս արդարացման մեջ կա ճշմարտության տարրեր միայն այնքանով, որ միջազգային շուկաներում իսկապես գնաճային ճնշումը մեծացել է։ Այլ հարց, թե դա ինչքանով է համարժեք արտահայտվում մեր շուկայում։ Այստեղ է հիմնական խնդիրը։ Երբ ազգային արժույթի թուլացման պայմաններում արտաքին գնաճին ավելացվում է նաև այդ հատվածից թելադրված ազդեցությունը, ազգային արժույթի ուժեղացումից հետո պետք է հակառակը լինի։ Բայց այդ հակառակը չենք տեսնում։ Գները շարունակում են մնալ նույնքան բարձր, որքան ազգային արժույթի արժեզրկման դեպքում էին։ Այստեղ իհարկե անելիք ունի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, այնինչ՝ Հանձնաժողովի դերը չի երևում։ Վերջին շրջանում անընդհատ խոսվում է, որ Քովիդ հետազոտությունները մեր երկրում իրականացվել ու իրականացվում են ինքնարժեքից մի քանի անգամ բարձր գներով, բայց որևէ մեկը անգամ փորձ չի անում բռնելու շուկայի անպարտաճանաչ մասնակիցների ձեռքը։ Գործ ունենք ակնհայտ գնային չարաշահման հետ, իսկ Հանձնաժողովն արդարանում է, թե անելիք չունի այնտեղ, քանզի շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերություն չկա։ Կա՞, թե՞ չկա, սպառողի համար լրիվ միևնույն է։ Նրան այլ բան է հետաքրքրում՝ ինչո՞ւ են գներն ինքնարժեքից այդքան բարձր։ Այս հարցի պատասխանը տվող չկա։ Այնպես, ինչպես չկա այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ են ապրանքների գները բարձրանում, երբ ազգային արժույթը թուլանում է, իսկ երբ ուժեղանում է, գները չեն իջնում։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномЕС направит в Грузию "политическую миссию"Арпине Саркисян будет назначена главой МВД РАКомпания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовГубернатор Армавирской области Давид Худатян будет назначен министром территориального управления и инфраструктур Комитет госдоходов: В Армении установлены случаи не регистрации наемных работников Армянские фехтовальщики завоевали 4 медали на международном турнире в Тбилиси Заместитель мэра Еревана: Главную елку страны украсим прошлогодними ветками и игрушками Арпине Саркисян назначена министром внутренних дел Армении Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст»Погода в Армении На заседании Совета старейшин Еревана приняты льготы по новым транспортным тарифам Отставки глав КГД, СК и АК Армении приняты Трамп определился с кандидатом в министры транспорта Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейТрамп назначил 27-летнюю Кэролайн Ливитт пресс-секретарем Белого дома Автодороги на территории Армении проходимы Президент Украины назвал телефонный разговор Шольца и Путина «ящиком Пандоры» Убийство в Ереване: погибший недавно прибыл в Армению из Франции Футбольные фанаты требуют отставки главы ФФА Меликбекяна
Самое популярное