Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այն բոլոր աղբյուրները, որոնք կարող են խոսել ի օգուտ մեղադրյալների այսօր արհեստականորեն լռեցվում են վերաքննիչ մարմնի կողմից․ Դավիթ Գալստյանի փաստաբանը նոր մանրամասներ է ներկայացրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Խոտան» ավիացիոն հրթիռների գնման «փաստով» հարուցված քրգործով, որով անցնում են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, մատակարար ընկերության սեփականատեր Դավիթ Գալստյանը և ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, դեռևս ոչ մի առաջընթաց չկա, գործից փաստացի բացակայում է ապացուցողական բազան:

Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է Դավիթ Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանի հետ։

Հարցին թե, Դավիթ Գալստյանի դեմ ի՞նչ հիմքով է գործ հարուցվել փաստաբանը ասաց․ «Պարոն Գալստյանի դեմ նույն հիմքով է գործ հարուցվել ինչ որ նախորդ անգամ էր՝ անորակ, անպիտան ռազմամթերք, զինամթերք մատակարարելու հետ կապված»։

Հարցին, թե գործը այս պահին ի՞նչ փուլում է գտնվում փաստաբանը պատասխանել է․ «Գործը գտնվում է նախաքննության փուլում։ Բացարձակապես անհիմն մեղադրանք է և Դավիթ Գալստյանը չի ընդունում այդ մեղադրանքը։ Ես տարբեր հարցազրույցներում էլ նշել եմ, թե որն է հիմնական խնդիրը։ Մեր համոզմամբ՝ նախաքննության նպատակը ոչ թե գործով օբյեկտիվ իրականությունը պարզելն է, այլ նախաքննությունը ամբողջությամբ ապօրինի նպատակներ է հետապնդում։ Այս ամենը միայն անհիմն հայտարարություն չի և դրա մասին են փաստում կոնկրետ գործողություններ։ Եթե նախորդ գործի հետ համեմատական տանենք՝ այն ժամանակ հայտարարեցին 1977 թվականի արտադրության զենք, զինամթերք է մատակարարվել, որն անպիտան է, և վեց ամիս կալանքի տակ պահեցին մարդկանց։ Մեր ուժերով նշանակվեց փորձաքննություն և մենք բոլորս էլ հասկանում ենք, որ զենքի և զինամթերքի որակյալ կամ անորակ լինելը կհաստատվի միայն փորձագետի՝ հատուկ մասնագիտական փորձաքննության անցած անձանց եզրակացությունների հիման վրա, ո՛չ քննիչը, ո՛չ դատախազը, ո՛չ էլ առավել ևս պաշտպանները այն մարդիկ չեն, ովքեր կարող են եզրակացնել կամ հետևության հանգել, որ մատակարարված զինատեսակը անպիտան է։ Առաջին գործով նշանակվեց փորձաքննություն և փորձաքննության արդյունքները ամբողջությամբ հերքեցին զենքի անորակ լինելը և գերազանց արդյունքներ ցույց տվեցին, բայց գործը դեռևս շարունակվում է։ Այս գործով էլ կարող եմ ենթադրել, որ կրկին նմանատիպ զարգացումներ են տեղի ունեցել, և նախաքննության մարմինը էլի կհայտնվի փակուղու առաջ, քանի որ քննիչը նշանակել է փորձաքննություն զենքի որակը իմանալու համար, բայց ի զարմանս մեզ հետագայում անկատար է թողել այդ փորձաքննությունը, այսինքն նախաքննությունը այս պահին որոշել է չպարզել, թե հրթիռները արդյոք անպիտան են, թե ոչ։ Այստեղ մենք լուրջ խնդիրներ ունենք, որովհետև փորձաքննությունը կիսատ թողնելը մեզ մոտ լուրջ մտավախություններ է առաջացնում։ Հայտարարության մեջ նաև նշված է եղել կրկնակի անգամ թանկ գնով զենքը վաճառելու մասին դեպքը, և ԱԱԾ-ի կողմից տարածված հայտարարության մեջ այդ մասին ասվում է։ Այս մասով նույնպես կարող եմ ասել, որ յուրաքանչյուր ապրանքի և զինատեսակի մասով, եթե շուկայական գնի մասին ենք խոսում, ապա պետք է ապրանքագետ, փորձագետ ներառվի, և միայն փորձագետը կարող է հաստատել, և ոչ մի քննիչ չի կարող գալ այնպիսի եզրահանգման, որ այդ գինը շուկայականից թանկ էր, թե` էժան։ Այստեղ նույնպես սկզբնական շրջանում նշանակվում է փորձաքննություն, որ գինը որոշվի, բայց հետագայում այդ մասով նույնպես անկատար է թողնվել փորձաքննության արդյունքները։ Մենք, իհարկե, այս գործողությունները բողոքարկել ենք սահմանված կարգով և արդեն շատ լուրջ մտավախություններ ունեն, քանի որ բողոքները բավականին վաղուց տվել ենք՝ հենց առաջին օրից, երբ իմացանք դատախազություն ենք բողոքարկել, բայց դատախազությունը մինչ օրս արձագանք չի տվել, ինչը հիմք է տալիս մտածելու, որ այս ամենը ոչ միայն նախաքննության մարմնի այl դատախազության ձեռքերով կազմված գործ է, հակառակ դեպքում դատախազությունը առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է արձագանքեր և վերացներ այդ բոլոր խախտումները։ Իրականում իրավիճակը սա է, և մենք այսօր էլ տվյալներ ենք ստացել, որ արդեն անցել են վկաներին ձեռբակալելու, վկաների վրա կոնկրետ ճնշումներ է գործադրվում նախաքննության մարմնի կողմից, և այս տվյալները դեռևս ճշտվում են, և մեր ճշտելուց հետո մենք լրացուցիչ հայտարարություն կանենք, բայց չենք զարմանում, եթե նույնիսկ նման դեպքեր լինի. այսինքն ունենանք այնպիսի իրավիճակ, երբ բոլոր այն աղբյուրները, որտեղից հնարավոր է, և քննիչները պարտավոր են ձեռք բերել տվյալներ, որոնք կարող են լինել ի օգուտ մեղադրյալների, ապա բոլոր այդ աղբյուրները այս պահին արհեստականորեն լռեցվում և վերացվում են, և այսօր արդեն հասել ենք նրան, որ վկաների վրա ճնշում գործադրելով և իրենց ցանկալի ցուցմունքներ կորզելով են տեսնում այս գործի ընթացքը։ Եվ այս ամենը մեզ համար խիստ մտահոգիչ է։ Նախորդ գործն էլ դեռևս ավարտված չի այս պայմաններում և գտնվում է վճռաբեկ դատարանում, վճռաբեկ դատարանն էլ արդեն վեց ամիս է որևէ կերպ չի արձագանքել, հիշեցնեմ, որ վճռաբեկ դատարանում է գտնվում  գլխավոր դատախազության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը առաջին գործով, որով, ըստ էության, դատախազությունը ցանկանում է նորից կալանքի տակ վերցնել Դավիթ Գալստյանին այն պայմաններում, երբ արդեն մենք հստակ փորձաքննության արդյունքներ ունենք, որ մատակարարված ապրանքները և մեղադրանքում նշված այդ բոլոր մեղադրանքները հերքվել են հենց փորձաքննության արդյունքներով։ Չմոռանանք նաև, որ մենք Եվրոդատարանում ունենք վարույթ և այդ մասով, կարծես թե, մենք ունենք որոշակի հաջողություններ, որի մասին մոտ օրերս էլի հայտարարություն կտարածենք»։

Անդրադառնալով նախաքննության ձգձգմանը՝ Արմեն Հարությունյանը ասաց․ «Եթե ինչ-որ մեկին մեղադրում են անորակ, անպիտան ապրանք մատակարարելու մեջ ապա պետք է ստուգվի և ապացուցվի այդ ապրանքի անորակ և անպիտան լինելը։ Այս դեպքում, եթե խոսում ենք հրթիռի մասին, ապա հրթիռի անորակ կամ անպիտան լինելը պետք է ասի կա՛մ ՊՆ-ի համապատասխան մասնագետը, կա՛մ անկախ փորձագետը։ Քանի որ, ըստ նախաքննության տրամաբանության՝ նախաքննությունը չի հավատում ՊՆ-ի մասնագետին, քանի որ իրենք էլ են կալանքի տակ այլ տարբերակ չկա, պետք դիմեն անհատ փորձագետի, ով էլ հարցադրումներ անի և որոշի զենքը անպիտան է թե՝ պիտանի։ Ընդ որում նախաքննության մարմինն ի սկզբանե այդ գործողությունը կատարել է և նշանակել է փորձաքննություն՝ այսինքն գիտակցել է, որ այստեղ փորձագետի անհրաժեշտություն կա։ Բայց երբ հասկացել է, որ ցանկացած դեպքում փորձաքննության եզրակացությունները, արդյունքները նախաքննության համար ձեռնտու չեն լինելու կալանքի տեսանկյունից, բացահայտ կերպով որոշել է դադարեցնել փորձաքննությունը, ինչը իրավական կերպով աբսուրդ է, և ես չգիտեմ նման բացահայտ վերաբերմունք գործի մասով ուրիշ որտեղ կարող էր լինել։ Մենք ցանկացած եղանակով պայքարելու ենք սրա դեմ, սպասում ենք, թե դատախազությունն ինչ որոշում է կայացնելու, և ես մեծ սպասելիքներ այս մասով էլ չունեմ»։

Հարցին, թե արդյոք հավանական է, որ այդ գործով էլ դիմեն Եվրոպական դատարան փաստաբանը ասաց․ «Ոչ թե հավանական է, այլ այդ մասով այս պահին հստակ աշխատանքներ են կատարվում, դիմելու որոշումը արդեն կայացված է, մնում է միայն տեխնիկական մասը անենք՝ ինչը երկար կտևի, որովհետև մենք այս պահին դեռևս պետական ընթացակարգի սպառման անհարժեշտություն ունենք, այսինքն, այս ամենը տեսնելով, միանշանակ մենք այս անգամ էլ դիմելու ենք Եվրոպական դատարան, ինչպես որ նախորդ անգամ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Во Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024» «У всех народов бывшего СССР очень близкий менталитет»: Хорен Байрамян Гендиректор Зангезурского медно-молибденового комбината: Медь – это нефть и газ для Армении Цены на нефть опускаются и завершают неделю существенным снижением Тайвань зафиксировал приближение 41 летательного аппарата и 6 кораблей КНР «Начало, не имеющее конца»: сегодня исполняется 155 лет со дня рождения Комитаса Вардапета Армянское духовно-культурное наследие представлено на Межконфессиональной выставке в Новосибирске Зограб Заргарян и Давид Саруханян победили в турнире по дзюдо, приуроченном к Международному дню мира В Армении хотят изменить порядок экспорта не признанных имеющими двойное или военное назначение товаров В Армении продолжают помогать приграничным населенным пунктам Министр экономики: Производство пшеницы в Армении экономически невыгодно В Гегаркунике повесилась 16-летняя девушка Госдеп сообщил время встречи Блинкен-Мирзоян-Байрамов Погода в Армении Кобахидзе приветствовал процесс мирного урегулирования между Арменией и Азербайджаном Властная пропагандистская машина в потрясении: Аршак Карапетян снова стал мишенью Ответственность за сдачу земель возложили на военных։ КарапетянСША продолжает превращать Армению в центр столкновения крупных геополитических игроков. Пашинян совершил грубое нарушение Конституции: КарапетянНа международных соревнованиях по каратэ «Петербургская осень» армянские спортсмены завоевали 5 медалей Эдик Арутюнян и Генрих Айкян стали бронзовыми призерами Международного турнира по вольной борьбе в Атырау Трамп: США должны выйти из войны в Украине Никол Пашинян встретился с президентом Турции Реджепом Тайипом Эрдоганом в Нью-Йорке У власти нет полномочий изменить границы: КарапетянНи власти РА, ни Национальное собрание не имеют полномочий на делимитацию границы, народ не дал им этого права: Аршак КарапетянПриказ не сопротивляться поступил из Армении в Арцах: КарапетянНефть Brent подорожала до $75,03 за баррель Самолет совершил экстренную посадку из-за мыши, обнаруженной пассажиром в коробке с едой США готовятся к введению санкций против пророссийского экс-премьера Грузии «У лающей собаки нет зубов, чтобы кусаться»: «Гражданский договор» снова демонстрирует свои страхиАрхиепископ Баграт Галстанян: Настали времена украденной чести и радости Мы ответственны за судьбу армянства перед будущими поколениями: Послание Аршака Карапетяна по случаю Дня НезависимостиОт имени Сержа Саргсяна утром воздана дань уважения и возложен венок в Воинском пантеоне «Ераблур» Архиепископ Езрас Нерсисян освятил новую армянскую церковь в селе Шаумяновском Ростовской области США гордятся тем, что продолжают поддерживать Армению – Блинкен «Интер» на своей официальной странице отметил, что Генрих Мхитарян уже сыграл в клубе 100 матчей «Здесь я понял, что мне хочется много снимать Родину»: Виген Ананян Мэр Еревана направил поздравительное послание по случаю Дня Независимости Республики Армения
Самое популярное