Քանի՞ օր անընդմեջ կհանգստանանք առաջիկա Ամանորի և Ծննդյան տոներին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ«Հայաստանի հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն Ամանորը և Ծննդյան տոները Հայաստանում համարվում են ոչ աշխատանքային օրեր:
Ըստ նույն օրենքի Ամանորը և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն): Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր` նշվում է հունվարի 7-ին:
Այս բոլոր օրերը ըստ «Հայաստանի հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համարվում են ոչ աշխատանքային օրեր: Այսպիսով, ըստ օրենքի, Հայաստանի Հանրապետությունում ոչ աշխատանքաjին օրերը կսկսվեն 2016թ.-ի դեկտեմբերի 31-ին և կավարտվեն 2017թ.-ի հունվարի 6-ին` ուրբաթ օրը` 7 օր անընդմեջ հանգստանալու հնարավորություն ընձեռելով աշխատողներին:
Ոչ աշխատանքային և հանգստյան օրեր կլինեն նաև հունվարի 7-ը և 8-ը՝ շաբաթ և կիրակին: Այսպիսով, ենթադրվում է, որ Ամանորին և Սուրբ Ծնունդին կհանգստանանք 9 օր անընդմեջ, իսկ 2017 թվականի առաջին աշխատանքային օրը կսկսվի հունվարի 9-ից՝ երկուշաբթի օրը: