«Հրապարակ»․ Մուրադովը հատուկ առաքելությամբ գալիս է Հայաստան
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Մեկ տարի առաջ ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթի համաձայն, նոյեմբերի 9-ին ռուս խաղաղապահների բրիգադը ստանձնեց Արցախի Հանրապետության պաշտպանությունը։
Խաղաղապահներն Արցախ մուտք գործելու մեկամյակի կապակցությամբ որոշել են մեծ միջոցառում կազմակերպել, ՌԴ ՊՆ-ն մոտ 200 մեդալ է թողարկել, որոնք իր հետ կբերի ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը եւ կհանձնի «աչքի ընկած խաղաղապահներին»։
Նա այսօր կժամանի Հայաստան, իսկ վաղն առավոտյան կուղեւորվի Արցախ, որտեղ նոյեմբերի 10-ին տեղի կունենա մեդալների հանձնման արարողությունը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։