Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (նոյեմբերի 16)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հանդուրժողականության միջազգային օր, Անոռեքսիայի (նիհարություն, սով) դեմ պայքարի համաշխարհային օր, Էստոնիա՝ Ինքնիշխանության հռչակման օր, Իսլանդիա՝ Իսլանդերենի օր,  Հյուսիսային Կորեա՝ Մայրության օր, Կուբա՝ Սուրբ Քրիստոբալի օր, Ուկրաինա՝ Ռադիոյի, հեռուստատեսության և կապի աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1904 – ծնվել է հայ խորհրդային ճարտարապետ Միհրան Մխիթարյանը։

1912 – ծնվել է ճարտարապետ Լևոն Բաբայանը:

1923 – ծնվել է նկարիչ Վահրամ Խաչիկյանը:

1933 – ծնվել է գրականագետ Զավեն Ավետիսյանը։

1939 – ծնվել է նշանավոր կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:

1951 – ծնվել է Հայաստանի ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանը։

1959 – ծնվել է բանաստեղծ և գրականագետ Արթուր Անդրանիկյանը:

1966 - վախճանվել է հայ խորհրդային ագրոկենսաբան Արտավազդ Ավագյանը:

1967 – ծնվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

1972 – ծնվել է ռուսագիր գրող և հոգեբան Գերասիմ Ավշարյանը:

1988 - Երևանում կայացած բազմահազարանոց հանրահավաքի պահանջով ՀԽՍՀ-ի Գերագույն խորհուրդը մերժել է ԽՍՀՄ սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունների հարցով հանրաքվեի անցկացումը Հայաստանում, միարժամանակ սկսվել է համահայաստանյան գործադուլ:

1992- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել հասարակածային Գվինեայի հետ:

1996 – ծնվել է հետմահու Արցախի հերոս դարձած Ռոբերտ Աբաջյանը։

2006-Երևանի Կասկադի դիտահարթակը համալրվել է միջազգային ճանաչում ունեցող քանդակագործ Փոլ Քոքսի «Ահոյ» քանդակով:

 - սկսվել է ռուսաստանյան զորախմբի սպառազինության դուրսբերումը Վրաստանից և այնտեղից առաջին գնացքն է ուղևորվել Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայան:

2007- Երևանի կենտրոնում բացվել է Հյուսիսային պողոտայի Տերյան - Աբովյան հատվածը:

2013-վախճանվել է  արքեպիսկոպոս Արսեն Բերբերյանը:

2017-Խորհրդարանը միաձայն ընդունել է «Սահմանված կարգի խախտմամբ զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունների նախագիծը, ըստ որի բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվող 27-ն անց քաղաքացիները հնարավորություն են ստացել գումարով ազատվել քրեական հետապնդումից և անարգել վերադառնալ հայրենիք:

2020- Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարական է տվել:

-Նիկոլ Փաշինյանը հերթական ֆեյսբուքյան գրառումն է կատարել. «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

42 մ.թ.ա. - ծնվել է Հռոմի երկրորդ կայսր Տիբերիոսը:

1272 – վախճանվել Անգլիայի թագավոր է Հենրիխ 3-րդը:

1532 – տեղի է ունեցել Կայամարկյան սպանդը, որտեղ իսպանացի կոնկիստադոր Ֆրանսիսկո Պիսսարոն իր մարդկանցով կոտորել է մոտ 7000 ինկի։

1717 – ծնվել է ֆրանսիացի գիտնական ժան Լերոն դը Ալամբերը, որը հանդիսանում է «Գիտության, մշակույթի և արհեստների հանրագիտարան» գրքի համահեղինակ:

1776 –ամերիկացիների անկախության համար մղվաող պատերազմի ընթացքում Ուիլյամ Հաուի ղեկավարած անգլիական բանակը գրոհով վերցրել է Վաշինգտոն ամրոցը:

1824 —ավստրիալացի հետազոտող Համիլտոն Մուրեյը հայտնաբերել է Ավստրալիայի ամենաերկար գետը՝ Մուրրեյը:

1841 —Նյու-Յորքում արտոնագրվել է խցանային փրկօղակը:

1848– Ֆրեդերիկ Շոպենը Լոնդոնի Գիլդհոլի համերգասրահում տվել է իր վերջին համերգը։

1907– Օկլահոման դարձել է ԱՄՆ-ի 46-րդ նահանգը։

1918 - Հունգարիան դուրս է եկել  Ավստրահունգարական կայսրությունից և դարձել է հանրապետություն

1933– ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև ձևավորվել են դիվանագիտական հարաբերություններ։

1938 - ստեղծվել է Սամբո մրցաձևը:

1945 – հիմնադրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ն՝ ՄԱԿ-ի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպությունը։

1945 - հայտնաբերվել են ամերիցիում և կյուրի ծանր էլեմենտները:

1961 - ծնվել է ռուսական ռոք երաժիշտ, երգերի հեղինակ և երգիչ Սերգեյ Գալինինը: 1965– ԽՍՀՄ-ը տիեզերք է ուղարկել «Վեներա-3» տիեզերական սարքավորումը, որը Վեներա հասած առաջին սարքավորումն է։

1966 - նկատվել է ամենաառատ աստղանկումը՝ 2300 մետեոր րոպեում:

1979 - բացվել է Բուխարեստի մետրոյի առաջին գիծը:

1989 - Չեխոսլովակիայում սկսվել է թավշյա հեղափոխությունը:

1996 - Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում տեղի է ունեցել ահաբեկչություն, պայթեցվել է բնակելի շենք, որի արդյունքում զոհվել են 67 մարդ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Букеровскую премию получила Саманта Харви за роман «Орбита» Задержанные накануне трое сотрудников администрации района Кентрон арестованы Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего»Захарова поставила на место «дошедшего до безумства» немецкого журналиста СВР Армении ограничилась общими словами по поводу инцидента с послом РА в ЕС Армения получила приглашение на COP29 и могла бы участвовать в этом мероприятии — Хикмет Гаджиев Чехия передала Армении мощи святого ВарфоломеяФК «Спартак» обсуждает приглашение Мовсесьяна на пост спортивного директора На месте ресторана «Кактус» Нарек Налбандян открыл супермаркет: «Паст»Ближневосточная Академия классической музыки совместно с Фондом «Музыка во имя будущего» представляют уникальную возможность для образовательных путешествийСтипендиат Фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян -лауреат первой премии Международного конкурса имени Арама ХачатурянаПочему Никол Пашинян не заинтересован в освобождении пленных и насильственно похищенных людей? «Паст» Молодой армянский писатель Джейк Крикори презентует свою первую книгу в Barnes & Noble В Пасадене состоится концерт «Дудук. Голос армянской души» Юная армянская фигуристка Марина Геворгян победила на международном турнире в Болгарии Депутат парламента Армении: Нервные судороги Алиева не случайны Курс биткоина обновил исторический максиму Беспрецедентное влияние: Более 90% поддержанных ANCA кандидатов прошли в Конгресс США Крупный пожар в селе Джрарат: в сгоревшем доме обнаружено тело Секретарь Совета безопасности Армении отправится в Вильнюс Армении выделен новый грант в 38 млн. евро Самбист из Армавира Альберт Бадаянц стал победителем Первенства России по самбо В Армении применена тарифная квота к отдельным видам сельскохозяйственной продукции Все танцы студии армянского танца «Назани» Кисловодска стали лауреатами фестиваля «Мир талантов» Кубанский спортсмен Роберт Антонян вошел в тройку лучших на ЧМ по брейкингу Песков сообщил, что Путин не планирует разговор с Байденом Перейдет ли Южный Кавказ под контроль РФ в результате нового разделения зон влияния? «Паст»Региональная торговая «диверсификация» и реальная картина: «Паст»Непревзойденный цинизм: «Паст»Brent подорожала до $75,17 за баррель Атташе: «Верхний Ларс» закрылся для большегрузов Впечатляющее выступление молодой армянской виолончелистки в Национальном оперном театре Китая: «Паст»Трамп уступает Харрис 4% в финальном опросе PBS News Более 50 депутатов ЕП призвали Баку накануне COP29 освободить всех армянских пленных и заложников ААЦ отмечает День памяти Свв. епископа Акипсимоса, священника Иосифа, дьякона Аифалы и свидетеля Платона Србуи Галян назначена министром юстиции Армении Нам не нужно искать политическую «крышу»: Директор «Спайки» прокомментировал распространяемые слухи: «Паст»В Китае стартовал Международный молодежный конкурс имени Хачатуряна с выступлением виолончелистки фонда «Музыка во имя будущего» Мари АкопянСотрудники МККК посетили удерживаемых в Баку армянских заключенных Армения станет участником Международного турнира по греко-римской борьбе «Сила традиций» Экспозиция скульптур Вардкеса Авакяна представлена в Театре драмы им. Наума Орлова в Челябинске «Шедевр от Сперцяна»: армянский футболист забил третий гол в матче против «Оренбурга» со штрафного Комитет госдоходов: Налоговые доходы в Армении в январе-сентябре 2024 года выросли почти на 7% Эрдоган назвал агрессию Израиля в Газе одним из самых жестоких геноцидов столетия Погода в Армении «Росатом» провел в Ереване семинар, посвященный технологическим возможностям по сооружению АЭС в Армении и вовлечению местных поставщиков в проектОбщественно-политическое собрание «третьей силы» прошло в условиях строгой конфиденциальности Британское издание Harpers Wine & Spirit опубликовало статью «Армения: восходящая звезда Кавказа?» Соединенные Штаты похвалили Армению и Азербайджан В калифорнийском городе Ирвайн будет установлен памятник, посвященный памяти жертв Геноцида армян
Самое популярное