Դուրս են վազել ու տունը պայթել է. մանրամասներ Ջավախքում տեղի ունեցած տան պայթյունից
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՋավախքի հայաբնակ Գանձա գյուղում գազի արտահոսքի հետեւանքով պայթած տան բնակիչները տնից հասցրել են դուրս գալ պայթյունից րոպեներ առաջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ պայթյունից տուժած Հարությունյանների հարեւանից: Նրա խոսքով, տանը հրդեհը սկսվել է, երբ նրանք գազի վառարանն են վառել. «Վառարանի շուրջը սկսել է վառվել, որը տեսնելուց հետո վազել են դուրս ու տունը պայթել է»:
Նշենք, որ տան պայթյունից բնակիչները չեն տուժել, հիվանդանոցում համապատասխան օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Գանձայում գազի արտահոսքի հետեւանքով տուն է պայթել:
Այս պահին Գանձայում գազի մատակարարումն անջատված է, կատարվում է քննություն պայթյունի պատճառները պարզելու համար: