«Հրապարակ».Գերիների հարցը՝ օրակարգից դուրս
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԱԺ օրակարգից երեկ հանվեց ռազմագերիների, պատանդների, անհետ կորածների ու պահվող այլ անձանց ճակատագրի պարզման ու հայրենիք վերադարձնելու խնդիրների քննարկումը, քանի որ հիմնական զեկուցողը` Աննա Գրիգորյանը, բացակայում էր: Հարցն օրակարգ էր բերել «Հայաստան» դաշինքը, որը երեկ բոյկոտեց ԱԺ նիստերը՝ ի նշան ստեղծված իրավիճակի շուրջ իշխանության պահվածքի։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեռ առավոտյան հայտարարել էր, որ հարցը կքննարկվի դռնփակ ռեժիմով: Սակայն օրվա երկրորդ կեսին ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ասաց, որ հարցը հանվում է օրակարգից: