Դերասանուհի Եվա Բաղդասարյանը վթարի է ենթարկվել. մանրամասներ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ«Շանթ» հեռուստաընկերության «Փոխնակ մայրը» սերիալում նկարահանվող դերասանուհի Եվա Բաղդասարյանը գիշերը վթարի է ենթարկվել Երևանում: Ինստագրամի իր միկրոբլոգում դերասանուհին լուսանկար է հրապարակել վթարից և մակագրել. «2016-ի վատ ավարտ»:
Tert.am Life-ն այս մասին զրուցեց Եվայի հետ: Դերասանուհին նշեց, որ մեքենայի մեջ ինքն ու մայրն են եղել, իրենց ոչինչ չի պատահել: «Պարզապես շատ եմ վախեցել: 2 տարի է, ինչ մեքենա եմ վարում, առաջին անգամ էի վթարի ենթարկվում: Մեքենայիս դուռն է վնասվել, լավ է, ես ձախ կողմում նստած չեմ եղել: Ղեկս աջ կողմից է: Մայրիկս էր նստած կողքիս: Փառք Աստծո, նրան էլ ոչինչ չի եղել: Ինչ լինում է, ժեշտին լինի»,- ասաց Եվան:
Եվան նշեց, որ ապպայի գործակալների պնդմամբ վթարն իր մեղավորությամբ է եղել, սակայն ինքը չի ընդունում մեղքը: «Այնտեղ չէր երևում որտեղից կարելի է շրջադարձ անել: Ես շրջադարձ արեցի, հետևից եկող մեքենան ինձ խփեց»,- պատմեց նա:
Դերասանուհին հայտնեց, որ 2016-ն իր համար վատ ավարտվեց: «Այսօր առավոտյան էլ շունս սատկեց, որին 12 տարի պահել եմ: Չգիտեմ՝ ինչ է պատահել, առավոտյան արթանացա, տեսա ընկած է: Շատ վատ վիճակում եմ: Ամեն ինչ միանգամից եղավ».,- եզրափակեց նա: