Բելառուսում Հայաստանը ներկայացնող բալետի արտիստն արժանացել է գլխավոր մրցանակի
ՄՇԱԿՈՒՅԹՕրերս Բելառուսի Գոմել քաղաքում տեղի է ունեցել «Գոմել Ֆեստ» երրորդ միջազգային փառատոնը։ Փառատոնին մասնակցել են թվով 300 մասնակից 15 երկրներից, այդ թվում ն Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի արտիստ Գոռ Սարգսյանը։ Նա արժանացել է գլխավոր մրցանակի (գրան պրի)` դառնալով փառատոնի բացարձակապես հաղթող։
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից։