Ամանորյա հանելուկ նրանց համար, ում հումորի զգացումը ձգտում է իդեալականի
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՈրպեսզի ձեր տրամադրությունը մի փոքր բարձրանա, Mediamag.am-ը ներկայացնում է Ձեզ մի հանելուկ, շատ անսպասելի ավարտով: Իսկ դուք կկռահե՞ք պատասխանը:
Ամանորյա հանելուկ
Մի գեղեցիկ օր հանդիպում են իդեալական տղամարդն ու իդեալական կինը: Նրանք իդեալական ժամադրության էին գնում, իդեալական հանդիպում էին միմյանց հետ և արդյունքում ամուսնանում են՝ կազմակերպելով իդեալական հարսանիք: Նրանց համատեղ կյանքը՝ իհարկե, նույնպես իդեալական էր:
Մի ամանորյա գիշեր զույգը գնում էր իր իդեալական ավտոմեքենայով, երբ հանկարծ կտրուկ վայրէջքին նրանք նկատում են խափանված մարդատար մի ավտոմեքենա: Քանի որ երիտասարդները իդեալական զույգ էին, նրանք կանգ են առնում և առաջարկում իրենց օգնությունը:
Պարզվում է, որ անհաջողակ վարորդը՝ հսկայական պարկով Ձմեռ Պապն է: Որպեսզի նրան սպասող բոլոր երեխաները չհիասթափվեն և չտխրեն, իդեալական ամուսինները նստեցնում են Ձմեռ Պապուն իրենց ավտոմեքենան և օգնում ավտոմեքենայի մեջ ներբեռնել բոլոր նվերները:
Բայց դժբախտաբար, իդեալական զույգերն ու Ձմեռ Պապը սարսափելի վթարի են ենթարկվում: Ողջ է մնում երեքից միայն մեկը:
Ի՞նչ եք կարծում, նրանցից ո՞վ ողջ մնաց.
ա) Ձմեռ պապ
բ) Իդեալական տղամարդ
գ) Իդեալական կին
*Պատասխանը տեսնելու համար սեղմեք ներքևի «Պատասխան բառի վրա»