Օպերայի և բալետի թատրոնի արտիստ Գոռ Սարգսյանը հաղթել է միջազգային փառատոնում
ՄՇԱԿՈՒՅԹԱլ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Գոռ Սարգսյանը հաղթել է «Գոմել ֆեստ» երրորդ միջազգային փառատոնում:
Թատրոնից հայտնում են, որ փառատոնն անցկացվել է նոյեմբերի 18-21-ը Բելառուսի Գոմել քաղաքում:
Փառատոնին մասնակցել է 300 արտիստ 15 երկրից: