«Ամանոր 2017». ինչ է սպասվում «Արմենիա» հեռուստաընկերության տոնական եթերում
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱմանորի գիշերը եթերում կլինեն «Դոմինոյի», «Ֆուլ Հաուսի» թողարկումները, որոնց կհաջորդի Մկրտիչ Արզումանյանի և Իվետա Մուկուչյանի մասնակցությամբ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմը։ «Այս ֆիլմն առաջին անգամ է հեռուստատեսությամբ ցուցադրվելու, և ցուցադրության բացառիկ իրավունքը պատկանում է «Արմենիա» հեռուստաընկերությանը: Շատերն են սպասում այս ֆիլմին, և բոլոր այն մարդիկ, ովքեր չեն հասցրել կինոթատրոնում դիտել, այս անգամ հնարավորություն կունենան դիտելու»,- նշում է «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
Ֆիլմից հետո կշարունակվի «Ամանոր 2017» շոու ծրագիրը, որտեղ իրենց երգերով կներկայանան հայկական շոու բիզնեսի լավագույն արտիստները, երգիչ-երգչուհիները, կլինեն նաև փոքրիկ ֆիլմեր՝ «Արմենիա» հեռուստատեսության հայտնի դեմքերի մասնակցությամբ. «Դերասանները և հաղորդավարները հայտնվում են տարատեսակ իրավիճակներում, օրինակ՝ Վահե Ղազարյանը վթարի է ենթարկվում իր մեքենայով, Հովհաննես Ազոյանը իր ռեստորանում փորձում է տարբեր իրավիճակներից դուրս գալ, Մկրտիչ Արզումանյանը Հանրապետության հրապարակում իր ընկերոջը սպասելիս հայտնվում է հետաքրքիր իրավիճակում և այդպես շարունակ, իսկ «Ֆուլ Հաուսի» անձնակազմը ԱՄՆ-ում հայտնվում է շատ զավեշտալի դրության մեջ»:
Նյութի աղբյուր՝ Blognews.am