Դոլարն ու եվրոն շարունակում են հետևողականորեն թանկանալ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, կազմել է 493.81 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.40 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 557.22 դրամ (աճել է 2.08 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 653.85 դրամ (աճել է 1.06 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.70 դրամ (աճել է 0.08 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Արծաթ՝ 356.19 դրամ, ոսկի՝ 28,281.35 դրամ, պլատին՝ 15,019.04 դրամ: