Նիդեռլանդները 150 միլիոն եվրո է հատկացրել Ռեմբրանդտի կտավը Ռոտշիլդների ընտանիքից գնելու համար
ՄՇԱԿՈՒՅԹՆիդեռլանդների կառավարությունը հայտարարել է, որ ծրագրում է գնել 17-րդ դարի հոլանդացի նկարիչ Ռեմբրանդտ վան Ռեյնի «Դրոշակակիրը» հայտնի ինքնանկարը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Կառավարությունը ձգտում է հասնել այն բանին, որպեսզի խորհրդարանը հավանություն տա կտավի գնմանը, որը չափազանց կարևոր է համարվում հոլանդական մշակույթի և պատմության համար: Ինքնանկարը գնելու համար հատկացվել է 150 միլիոն եվրո (170 միլիոն դոլար) այն դեպքում, երբ թանգարանի հիմնադրամը ևս 10 միլիոն եվրո կավելացնի, իսկ Ռեմբրանդտի ասոցիացիան՝ 15 միլիոն եվրո:
Նիդեռլանդները որոշել է կտավը Ռոտշիլդների մասնավոր հավաքածուից գնել այն բանից հետո, երբ Ֆրանսիան հրաժարվել է ինքնանկարը գնելու իր իրավունքից և թույլ տվել այն վաճառել բաց շուկայում: Հոլանդացի նկարչի կտավը Ռոտշիլդների ընտանիքի ֆրանսիական ճյուղին է պատկանում 1844 թվականից: Ինքնանկարն ստեղծվել է այն ժամանակ, երբ նկարիչը 30 տարեկան էր: 1636 թվականի նկարում Ռեմբրանդտն իրեն պատկերել է որպես դրոշակակիր, որը գլխավորում է ութսունամյա պատերազմը, որի գագաթնակետը դարձել է 1648 թվականին Նիդեռլանդների անկախությունը: