Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուշագրավ իրադարձություն Սյունիքի համար. ամիսներ շարունակ Կապանը կդառնա ռեստորանային բիզնեսի և համեղ խոհանոցի կենտրոն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատկապես ներկա ժամանակներում չափազանց կարևոր է ուշադրությունը մարզերի, առավել ևս՝ սահմանամերձ բնակավայրերի հանդեպ: Ըստ այդմ, էական նշանակություն են ստանում տարաբնույթ միջոցառումների «արտահանումը» մայրաքաղաքից դեպի մարզեր՝ թե՛ տուրիզմի զարգացման, թե՛ մարզերից արտագաղթի տեմպերի կանխման առումով: Մեր տեղեկություններով, ամիսներ շարունակ Կապանը կդառնա ռեստորանային բիզնեսի և համեղ խոհանոցի կենտրոն՝ ներգրավելով այցելուներ Հայաստանից և արտերկրից:

Նախաձեռնությունը պատկանում է GastroCamp Armenia նախագծին, որն իրականացնում է համայնքային զարգացմանը միտված գաստրո-միջոցառումներ՝ ներգրավելով ոլորտի համայնքային և միջազգային մասնագետներին: Այս տարի, որպես միջոցառման կենտրոն, ընտրված է Կապանը, նախատեսվում է իրականացնել միջոցառումների շարք, որը կեզրափակվի մասշտաբային «Gastrocamp Կապան» նախագծով, որը կներգրավի ռեստորանային, հյուրանոցային, գինու և սննդի արտադրության ոլորտի մասնագետներ Հայաստանից և արտասահմանից: Նախագծի առաջին այցեքարտային միջոցառումը «Արի Կապան» խորագրով ցուցահանդեսն է Երևանում: Ֆոտո-նախագծի շրջանակներում Կապանն ու կապանցին ներկայացվում են տաղանդավոր լուսանկարիչ Նարեկ Արշակյանի աչքերով:

Այնուհետև նախատեսվում է Կապան քաղաքի HoReCa ոլորտի մենեջմենթի և շեֆ-խոհարարների բիզնես այց Երևան՝ վերապատրաստման և նոր գործընկերային կապերի հաստատման նպատակով: Նոյեմբերին «Արի Կապան» խորագրով ցուցահանդեսը կբացվի նաև Կապանում: Արդեն եկող տարվա գարնանը «Սյունիքի գաստրոմշակույթը պատմագիտական համատեքստում» համաժողով կհրավիրվի Գորիսում, կկազմակերպվի գաստրոֆիլմերի փառատոն Կապանում՝ կցուցադրվեն միջազգային ֆիլմեր գաստրոմշակույթի թեմայով: Կապանում կանցկացվեն նաև անվճար վարպետաց դասեր գինեգործության, ռեստորանային բիզնեսի, շեֆ խոհարարի աշխատանքի, ռեստորանային բիզնեսում մարքեթինգի, PR-ի, SMM-ի և այլ թեմաներով: Նախագիծն իրականացվում է Կապանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ եղանակ կլինիԻնչո՞ւ է ԱԱԾ-ն ձերբակալել երևանյան դպրոցի տղամարդ ուսուցչին․ նոր մանրամասներ Ո՞վ է հաջորդը պաշտոնանկությունների շքերթում Ի՞նչ են քննարկել Մոսկվայում Ադրբեջանի «փաստաբան» Զախարովան նեղվել է ՀՀ ԱԳՆ քայլից «Քաղպայմանագիրը» մնացել է առանց նախարարի թեկնածուիԱռաջին ձյունը կաթվածահար է արել երթևեկությունը ՌԴ որոշ մարզերումՔաղաքագետը բացատրել է Փաշինյանի պահվածքը Մոսկվայում. «Դա էկզոտիկա է»  Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. 3 վիրավոր կա Նորակոչիկների համար նոր որոշում է ընդունվելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Հիգիենայի պատճառով Գյումրիում հանրային սննդի գործունեություն է կասեցվել Չինաստանը միացել է Ռուսաստանի Դաշնությունը շրջանցող տրանսպորտային միջանցքին  Հայաստանի իշխանություններին միայն պետք է ստանալ արևմտյան տերերի հավանությունը. «Փաստ»Հնդկաստանը Հայաստանի համար պատրաստում է «Ապոկալիպսիս» հրթիռի նոր տարբերակըՌուսաստանի մասին նոր հեքիաթ՝ Նիկոլ ՓաշինյանիցԳործարար և բարերար Միքայել Վարդանյանին շնորհվել է Մասիս համայնքի պատվավոր քաղաքացու կոչում «Անտարբերների ենթամշակույթը». ի՞նչն այնպես չէ հայ հասարակության և թուրքամետ իշխանությունների հետ կապվածԻնչի՞ կհանգեցնի Փաշինյանին տապալելու նոր փորձը. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Երևանում․ շունը հարձակվել է դասախոսի վրա և կծել, որից հետո թռել է 1 տարեկան երեխայի վրաԱվարտվել է Հայաստանի զինված ուժերի քիմիական զորքերի կազմավորումը․ պատմության այս օրը (10 հոկտեմբեր)Վթար․ որ հասցեներում ջուր չի լինի «Պատերազմը վերջանալուց հետո Իվանս ուզում էր նշանվել». Իվան Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին Քարվաճառում. «Փաստ»Հաստատվել է անմահացած Հայկ Մանուկյանի ԴՆԹ-նԳյուղական համայնքների անտեսված հեռանկարը. «Փաստ»Ռուբլու վաճառքի նվազագույն արժեք է սահմանվել Քննիչ հանձնաժողովների անիմաստ գործունեության հետին մոտիվները. «Փաստ»Իրազեկում․ 36 ժամ գազ չի լինի«Այն կենտրոնները, որոնք բերել են այս իշխանությանը, նրան դիտարկում են որպես իրենց խամաճիկային և կամակատար իշխանություն». «Փաստ»Հայտնի է Դավիթ Ռաֆայելյանի մահվան պատճառըՃՏՊ Պռոշյան գյուղի մոտակայքում․ զոհ կա Մոսկվա էր մեկնել, որ ի՞նչ անի. «Փաստ»Ուսուցիչը հորդորել է հայոց պատմություն չսովորել. «Հրապարակ» Ո՞վ է պարգեւատրվել «ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակ» հոբելյանական մեդալով. «Ժողովուրդ» Մետաղի տեղական ջարդոնի ու թափոնի արտահանման արգելքի ժամկետը կերկարաձգվի ևս վեց ամսով. նախագիծ. «Փաստ»Գաղտնի հանդիպում Մոսկվայում եւ ստվերային գործընթացներ. «Հրապարակ» Կոմիտասի շուկայի վաճառականներին հեռացնում են, որ օլիգարխի բիզնեսը զարգանա. «Ժողովուրդ» Թուրքիան հող է նախապատրաստում, իսկ Ալիևը ԱՄՆ-ի ուղղությամբ հոխորտում է. «Փաստ»ՔՊ-ականների և Քյարամյանի «սերը» փոխադարձ է․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը խորհրդարան կգնա. քննարկվելու է 2025 թվականի բյուջեի նախագիծը. «Ժողովուրդ» Փաշինյանը փորձում է «հակառուսականությունը» թանկով վաճառել Արևմուտքին. «Փաստ»Շարժմանն աջակից գործարարներին ճնշում են․ «Հրապարակ» «Ես Գեղարքունիքի Նիկոլն եմ». մարզպետը «Լիսկայի» բարքերն է արմատավորում. «Ժողովուրդ» Ինչո՞ւ հինգ տարի անց որոշեցին կալանավորել գործարարին. «Փաստ»Գնաճը կազմել է 30 տոկոս. Փաշինյանը խաբել է. Մաս 229 . «Ժողովուրդ» Իշխանությունների «սրտի օլիգարխի» բիզնեսը ծաղկում է. «Փաստ»Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետԻրանի ԱԳ նախարարը մտադիր է մասնակցել Թուրքիայում «3+3» ձևաչափով հանդիպմանը․ մանրամասներՌԴ դաշնային խորհրդում քննարկվել են ՀԱՊԿ փոխգործակցությունը, ՀՀ-ՌԴ հարաբերությունները«Կրթության նկատմամբ վերաբերմունքը փոխելը ազգային անվտանգության խնդիր է»․ Փաշինյան
Ամենադիտված