Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Մարտունի քաղաքի ռմբակոծությունների ժամանակ վիարվորվել են ֆրանսիական Le Monde հրատարակության երկու լրագրող. պատմության այս օրը (01 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ծերերի համաշխարհային օր, Բուսակերության համաշխարհային օր, Բժիշկների համաշխարհային օր, Կամերուն՝ Միավորման օր, Կիպրոս՝ Անկախության օր, Չինասատաան՝ ՉԺՀ-ի առաջացման օր, Նիգերիա՝ Անկախության օր, Տուվալու՝ Տուվալուի օր, Ադրբեջան՝ Դատախազության աշխատողների օր, Ռուսաստան՝ Ցամաքային զորքերի օր, Ուզբեկստան՝ Ուսուցչի և դաստիարակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1387- երկու տարի Հայաստանն ասպատակելուց հետո Լենկ-Թեմուրը հետ է գնացել Սամարղանդ:

1827- ռուս-պարսկական պատերազմի ժամանակ հայկական զորքերն Իվան Պասկևիչի գլխավորությամբ գրավել են Երևանի բերդը: Ընկել է պարսկական ամենաամուր ու վերջին հենակետը Հայաստանում: Գերի են վերցվել բերդի երեքհազարանոց կայազորը և Հասան խանը, առգրավվել են 100 թնդանոթ և մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:

1866– ծնվել է նկարիչ Արշակ Ֆեթվաճյանը:

1878 –ծնվել է  հեղափոխական, քաղաքական գործիչ  Ստեփան Շահումյանը:

1883– վախճանվել է նշանավոր երգահան, երաժշտագետ, խմբավար և մանկավարժ Ռոմանոս Մելիքյանը:

1905 – վախճանվել է գյուղագիր, մանկավարժ, հրապարակախոս Արշակ Ագապյանը:

1924- ծնվել է գրող Շահեն Թաթիկյանը:

1956 – ծնվել է բժիշկ- վիրաբույժ Գառնիկ Ալեքսանյանը:

1988-Միխաիլ Գորբաչյովը դարձել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ՝ կառավարության փաստացի ղեկավար:

1992- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիներն անհաջող սկսել են  Լաչինի միջանցքը հետ գրավել: Այդ անհաջող փորձը շարունակվել է 19 օր:

 1996-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բահրեյնի հետ:

2010- հարյուրավոր թուրք ազգայնականներ նամազ են արել միջնադարյան հայկական մայրաքաղաք Անիի Մայր տաճարում:

-Թուրքիայի տարածքում գտնվող Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում վերջապես տեղադրվել է խաչը:

2011- Երևանի Ազատության հրապարակում տեղադրվել են շուրջ երկու տասնյակ վրաններ, քանի որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում ազդարարել էր  շուրջօրյա հանրահավաքների մեկնարկի մասին:

2013-Փակ գաղտնի քվեարկությամբ` 103 կողմ և 3 դեմ, Ազգային ժողովը հաստատել է Գևորգ Կոստանյանին Գլխավոր դատախազի պաշտոնում:

2018 - Թեղուտի հանքավայրի կառավարումն ամբողջությամբ անցել է ռուսաստանյան ՎՏԲ բանկին  հանքը շահագործող «Թեղուտ» ընկերության վարկային պարտավորությունների դիմաց։ 

2018 –վախճանվել է ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ  մեծ շանսոնյե  Շառլ Ազնավուրը:

2019-կայացել է ԵԱՏՄ բարձագույն խորհրդի նիստը Երևանում, որի ավարտին միկրոավտոբուսում Փաշինյանը սելֆի է արել՝ լուսանկարն էլ հրապարակել ֆեյսբուքյան իր էջում վերնագրելով՝ Ճանապարհային սելֆի։

-վախճանվել է կանադահայ անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանը:

2020- Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Մարտունի քաղաքի ռմբակոծությունների ժամանակ վիարվորվել են ֆրանսիական Le Monde հրատարակության երկու լրագրող: Ռուսաստանի և ֆրանսիայի նախագահները կոչ են արել կողմերին լրիվ և ամբողջությամբ դադարեցնել կրակը:

2021- Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը ձերբակալվել է։

2023-Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից հայերի ելքից հետո առաջին հանրահավաքը կազմակերպված Ազգային կոմիտեի կողմից և որը նախատեսված էր իրականացնել սեպտեմբերի 26-ին, սակայն հետաձգվել էր կապված Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 331– տեղի է ունեցել Գավգամելայի ճակատամարտը, որը վճռորոշ ճակատամարտն էր Ալեքսանդր Մակեդոնացու բանակի և պարսկական թագավոր Դարեհ 3-րդի բանակների միջև: Մարտից հետո Աքեմենյան կայսրությունը դադարել է գոյություն ունենալ:

208 –ծնվել է  Հռոմի կայսր Ալեքսանդր Սևերոսը:

1684 —վախճանվել է ֆրանսիացի դրամատուրգ Պիեռ Կորնելը, որը համարվում է  «ֆրանսիական տրագեդիաների հայր»:

1795 - Ֆրանսիան նվաճել է Բելգիան:

1847 —Վերներ ֆոն Սիմենսը և նրա եղբայրներն  Իոհան Գալսկիի հետ ստեղծել են  «Telegraphenbauanstalt Siemens & Halske» ընկերությունը, որը ներկայումս հայտնի է որպես  «Siemens AG»:

1871 —ամերիկյան մորմոնների առաջնորդ Բրիգամ Յանգը ձերբակալվել է 16 կանանց հետ կենակցելու մեղադրանքով:

1880 - Թոմաս Էդիսոնը բացել է էլեկտրալամպերի առաջին գործարանը:

1881 —Ֆրանսիայում ստեղծվել է  «Բորդո» ֆուտբոլային ակումբը:

1911– վախճանվել է գերմանացի փիլիսոփա Վիլհելմ Դիլթայը:

1912– ծնվել է ռուս գիտնական, պատմաբան-ազգագրագետ, պատմական և աշխարհագրական գիտությունների դոկտոր Լև Գումիլյովը:

1924- ծնվել է Միացյալ Նահանգների 39-րդ նախագահ Ջիմի Քարտերը:

1930 —Մոսկայի Կրեմլում բոլշևիկների կողմից պայթեցվել է 1365 թվականին կառուցված Չուդով եկեղեցին:

1949 – հռչակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը:

1960 —ԽՍՀՄ-ում հոսքագծից իջել է առաջին  «Զապորոժեցը», որը ժողովրդի մոտ ստացել է  «սապատավոր» մականունը:

1964 —Ճապոնիայում շահագործման է հանձնվել առաջին արագընթաց մայրուղին՝ Տոկայդո-Սինկենսենը:

1969– բացվել է Պեկինի մետրոպոլիտենը, որը ներկայումս  մեկ օրում տեղափոխում է մոտ 7 միլիոն մարդ:

1971 —ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում բացվել է աշխարհում ամենամեծ զվարճավայրը՝ «Դիսնեյ-ուորլդը»:

1979 —Պանամայի ջրանցքի հատվածն անցել է Պանամայի իրավասության տակ:

1992-Լիտվայում շրջանառության մեջ է դրվել ազգային դրամը՝ Լիտը:

-Ռուսաստանում սկսել են բաժանել սեփականաշնորհման սերտիֆիկատներ՝ վաուչերներ:

1996 —ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանել է 1992 թվականից գործող պատժամիջոցները Հարավսլավիայի վրայից:

2009– վախճանվել է վրացի բանաստեղծ Օթար Ճիլաձեն:

2017-իսպանական Կատալոնիայում կայացել է անկախության հանրաքվե:

2022 —Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ ուկրաինական բանակը դեռևս մայիսին կորցրած Դոնեցկի մարզի Լիման քաղաքը հետ է գրավել:

Կ. Խաչիկյան

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 23 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 31 մարդ Ի՞նչ եղանակ կլինիԻնչո՞ւ է ԱԱԾ-ն ձերբակալել երևանյան դպրոցի տղամարդ ուսուցչին․ նոր մանրամասներ Ո՞վ է հաջորդը պաշտոնանկությունների շքերթում Ի՞նչ են քննարկել Մոսկվայում Ադրբեջանի «փաստաբան» Զախարովան նեղվել է ՀՀ ԱԳՆ քայլից «Քաղպայմանագիրը» մնացել է առանց նախարարի թեկնածուիԱռաջին ձյունը կաթվածահար է արել երթևեկությունը ՌԴ որոշ մարզերումՔաղաքագետը բացատրել է Փաշինյանի պահվածքը Մոսկվայում. «Դա էկզոտիկա է»  Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. 3 վիրավոր կա Նորակոչիկների համար նոր որոշում է ընդունվելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Հիգիենայի պատճառով Գյումրիում հանրային սննդի գործունեություն է կասեցվել Չինաստանը միացել է Ռուսաստանի Դաշնությունը շրջանցող տրանսպորտային միջանցքին  Հայաստանի իշխանություններին միայն պետք է ստանալ արևմտյան տերերի հավանությունը. «Փաստ»Հնդկաստանը Հայաստանի համար պատրաստում է «Ապոկալիպսիս» հրթիռի նոր տարբերակըՌուսաստանի մասին նոր հեքիաթ՝ Նիկոլ ՓաշինյանիցԳործարար և բարերար Միքայել Վարդանյանին շնորհվել է Մասիս համայնքի պատվավոր քաղաքացու կոչում «Անտարբերների ենթամշակույթը». ի՞նչն այնպես չէ հայ հասարակության և թուրքամետ իշխանությունների հետ կապվածԻնչի՞ կհանգեցնի Փաշինյանին տապալելու նոր փորձը. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Երևանում․ շունը հարձակվել է դասախոսի վրա և կծել, որից հետո թռել է 1 տարեկան երեխայի վրաԱվարտվել է Հայաստանի զինված ուժերի քիմիական զորքերի կազմավորումը․ պատմության այս օրը (10 հոկտեմբեր)Վթար․ որ հասցեներում ջուր չի լինի «Պատերազմը վերջանալուց հետո Իվանս ուզում էր նշանվել». Իվան Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին Քարվաճառում. «Փաստ»Հաստատվել է անմահացած Հայկ Մանուկյանի ԴՆԹ-նԳյուղական համայնքների անտեսված հեռանկարը. «Փաստ»Ռուբլու վաճառքի նվազագույն արժեք է սահմանվել Քննիչ հանձնաժողովների անիմաստ գործունեության հետին մոտիվները. «Փաստ»Իրազեկում․ 36 ժամ գազ չի լինի«Այն կենտրոնները, որոնք բերել են այս իշխանությանը, նրան դիտարկում են որպես իրենց խամաճիկային և կամակատար իշխանություն». «Փաստ»Հայտնի է Դավիթ Ռաֆայելյանի մահվան պատճառըՃՏՊ Պռոշյան գյուղի մոտակայքում․ զոհ կա Մոսկվա էր մեկնել, որ ի՞նչ անի. «Փաստ»Ուսուցիչը հորդորել է հայոց պատմություն չսովորել. «Հրապարակ» Ո՞վ է պարգեւատրվել «ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակ» հոբելյանական մեդալով. «Ժողովուրդ» Մետաղի տեղական ջարդոնի ու թափոնի արտահանման արգելքի ժամկետը կերկարաձգվի ևս վեց ամսով. նախագիծ. «Փաստ»Գաղտնի հանդիպում Մոսկվայում եւ ստվերային գործընթացներ. «Հրապարակ» Կոմիտասի շուկայի վաճառականներին հեռացնում են, որ օլիգարխի բիզնեսը զարգանա. «Ժողովուրդ» Թուրքիան հող է նախապատրաստում, իսկ Ալիևը ԱՄՆ-ի ուղղությամբ հոխորտում է. «Փաստ»ՔՊ-ականների և Քյարամյանի «սերը» փոխադարձ է․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը խորհրդարան կգնա. քննարկվելու է 2025 թվականի բյուջեի նախագիծը. «Ժողովուրդ» Փաշինյանը փորձում է «հակառուսականությունը» թանկով վաճառել Արևմուտքին. «Փաստ»Շարժմանն աջակից գործարարներին ճնշում են․ «Հրապարակ» «Ես Գեղարքունիքի Նիկոլն եմ». մարզպետը «Լիսկայի» բարքերն է արմատավորում. «Ժողովուրդ» Ինչո՞ւ հինգ տարի անց որոշեցին կալանավորել գործարարին. «Փաստ»Գնաճը կազմել է 30 տոկոս. Փաշինյանը խաբել է. Մաս 229 . «Ժողովուրդ» Իշխանությունների «սրտի օլիգարխի» բիզնեսը ծաղկում է. «Փաստ»Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետԻրանի ԱԳ նախարարը մտադիր է մասնակցել Թուրքիայում «3+3» ձևաչափով հանդիպմանը․ մանրամասներՌԴ դաշնային խորհրդում քննարկվել են ՀԱՊԿ փոխգործակցությունը, ՀՀ-ՌԴ հարաբերությունները
Ամենադիտված