Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միշուստինը գնում է առանցքային ռեգիոն, որպեսզի վերադարձնի դաշնակցին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 ՌԴ Վարչապետ Միխայիլ Միշուստինը Երևանում մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽԽ) աշխատանքներին։ Ինչպես պարզաբանել են փորձագետները ura.news-ի հետ զրույցում, վարչապետի այցը տեղի կունենա այն բարդ իրավիճակի ֆոնին, որում հայտնվել է Հայաստանը։ 

Միշուստինի այցը Երևան մեծապես կապված է այն բարդ իրավիճակի հետ, որում հայտնվել է Հայաստանը, ասել է Ռուսաստանի ազգային տնտեսության և պետական կառավարման ակադեմիայի Պետական հետազոտությունների ինստիտուտի արտաքին տարածաշրջանային հետազոտությունների և միջազգային համագործակցության ամբիոնի պրոֆեսոր Վադիմ Եվսեևը։

Նրա խոսքով, Հայաստանը հայտնվել է շատ բարդ իրավիճակում, քանի որ հույսը դնում է Արևմուտքի վրա, իսկ Ռուսաստանին օգտագործում է իր շահերից ելնելով։ Միշուստինը գնում է Անդրկովկաս Հայաստանի իշխանությունների տոնայնությունն իջեցնելու և կոնսենսուսի հասնելու համար, հավելել է ura.news-ի զրուցակիցը։ «Հայաստանը «խրված» է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև և երկար չի դիմանա այդ վիճակում, նրբորեն ակնարկելն այդ մասին օգտակար կլինի», - նշել է պրոֆեսորը։

Որպես փաստարկ Եվսեևը բերել է իր հետազոտությունը, որտեղ նա վերլուծել է ԵԱՏՄ անդամների միջև տնտեսական կապերի աստիճանը։ «Հիմնվելով նմանության տեսության վրա ես տեսա, որ այժմ Ռուսաստանն ամենաուժեղ հարաբերություններն ունի Բելառուսի հետ։ Քիչ թե շատ ուժեղ կապ է նկատվում Ղազախստանի և Ղրղզստանի հետ։ Հայաստանը հետ է մնում, նա այլ գաղափարախոսություն ունի, սկսել են այլ քաղաքականությունից ու տնտեսությունից կառչել։ Այդ ամենը ոչ միայն իմ կարծիքն է, այլ նաև արտացոլվում է այլ միջազգային ցուցանիշների համակարգում։ Հայաստանն ավելի ու ավելի վատ է փոխկապակցվում այն գաղափարախոսության հետ, որն առկա է ԵԱՏՄ-ում»,- կիսվել է փորձագետը։


Միշուստինը կփորձի կայունացնել տնտեսական հարաբերությունները ԵԱՏՄ-ում, ասել է Կառավարության ֆինանսական համալսարանի Գլոբալ հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Դմիտրի Ժուրավլևը։ «Վերջին շրջանում մենք շատ հաճախ փորձում ենք օգնել ուրիշներին առանց փոխադարձ օգնություն ստանալու: Բայց մեր հարաբերություններում անհրաժեշտ է հավասարակշռության հասնել։ Կարևոր է հասկանալ, որ մենք չենք խոսում գերիշխանության կամ նոր գաղութային համակարգի մասին, ոչ ոք դա չի ուզում, բայց մեր գործընկերները սովոր են Ռուսաստանին տեսնել որպես «կթու կով»: Այդ իրավիճակը չի կարող հավերժ շարունակվել, հատկապես ներկա պայմաններում»,- նշել է ura.news-ի զրուցակիցը։ Վարչապետի առջև ծառացել է ԵԱՏՄ գործընկերներին ավելի ակտիվ փոխշահավետ տնտեսական գործունեության մեջ ներգրավելու դժվարին խնդիրը, կարծիք է հայտնել փորձագետը։ Նպատակն այն է, որ ֆինանսները շարժվեն երկու ուղղությամբ, և ոչ թե միայն Մոսկվայից, հավելել է նա։ Նրա կարծիքով, հարաբերությունների նման մոդելը միության երկրներին թույլ կտա ստեղծել նոր խոշոր ընդհանուր նախագծեր տարբեր ոլորտներում, օրինակ ավիաշինության ոլորտում։ «Մենք միասին պետք է անենք այն, ինչ Ռուսաստանը միայնակ չի կարող անել»,- նշել է Ժուրավլևը։

Միշուստինի համար Երևանում այլ կարևոր թեմաներ կլինեն, օրինակ լոգիստիկան և պատժամիջոցներին հարմարվելը, իր կարծիքն է հայտնել ՄԳԻՄՕ-ի Գիտական դիվանագիտության և հեռանկարային ակադեմիական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Վյաչեսլավ Սուտիրինը։ «Այստեղ պետք է նշել Հյուսիս-Հարավ միջանցքը։ Անդրկովկասը հարմար վայր է տրանսպորտային ինտեգրման հարցերը քննարկելու համար։ Այստեղ հիմնական թեմաները կլինեն այլընտրանքային լոգիստիկայի զարգացումը, ֆիզիկական ենթակառուցվածքների, ճանապարհների և երկաթգծերի կառուցումը, մուլտիմոդալ փոխադրումների իրականացումը, ինչն ապահովում է արագ բեռնափոխադրումներ»,- ասել է նա։

Ըստ Սուտիրինի Արևմուտքի գործողություններն են ստիպում հետխորհրդային երկրներին ուժեղացնել առևտուրը Ռուսաստանի հետ, հետևաբար, ԵԱՏՄ անդամները Երևանում կքննարկեն միության ընդհանուր շուկայի ամրապնդումը, այդ թվում ֆինանսական հաշվարկների հարցը։ «Այլընտրանքային լոգիստիկան նույնպես շատ կարևոր է պատժամիջոցների համատեքստում։ Միջազգային նշանակության այլընտրանքային տրանսպորտային միջանցքների զարգացումն այլևս ոչ թե ապագան է, այլ ներկան։ Հենց դա էլ կապահովի ԵԱՏՄ ռազմավարական զարգացումը»,- եզրափակել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Առաջին ձյունը կաթվածահար է արել երթևեկությունը ՌԴ որոշ մարզերումՔաղաքագետը բացատրել է Փաշինյանի պահվածքը Մոսկվայում. «Դա էկզոտիկա է»  Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. 3 վիրավոր կա Նորակոչիկների համար նոր որոշում է ընդունվելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Հիգիենայի պատճառով Գյումրիում հանրային սննդի գործունեություն է կասեցվել Չինաստանը միացել է Ռուսաստանի Դաշնությունը շրջանցող տրանսպորտային միջանցքին  Հայաստանի իշխանություններին միայն պետք է ստանալ արևմտյան տերերի հավանությունը. «Փաստ»Հնդկաստանը Հայաստանի համար պատրաստում է «Ապոկալիպսիս» հրթիռի նոր տարբերակըՌուսաստանի մասին նոր հեքիաթ՝ Նիկոլ ՓաշինյանիցԳործարար և բարերար Միքայել Վարդանյանին շնորհվել է Մասիս համայնքի պատվավոր քաղաքացու կոչում «Անտարբերների ենթամշակույթը». ի՞նչն այնպես չէ հայ հասարակության և թուրքամետ իշխանությունների հետ կապվածԻնչի՞ կհանգեցնի Փաշինյանին տապալելու նոր փորձը. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Երևանում․ շունը հարձակվել է դասախոսի վրա և կծել, որից հետո թռել է 1 տարեկան երեխայի վրաԱվարտվել է Հայաստանի զինված ուժերի քիմիական զորքերի կազմավորումը․ պատմության այս օրը (10 հոկտեմբեր)Վթար․ որ հասցեներում ջուր չի լինի «Պատերազմը վերջանալուց հետո Իվանս ուզում էր նշանվել». Իվան Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին Քարվաճառում. «Փաստ»Հաստատվել է անմահացած Հայկ Մանուկյանի ԴՆԹ-նԳյուղական համայնքների անտեսված հեռանկարը. «Փաստ»Ռուբլու վաճառքի նվազագույն արժեք է սահմանվել Քննիչ հանձնաժողովների անիմաստ գործունեության հետին մոտիվները. «Փաստ»Իրազեկում․ 36 ժամ գազ չի լինի«Այն կենտրոնները, որոնք բերել են այս իշխանությանը, նրան դիտարկում են որպես իրենց խամաճիկային և կամակատար իշխանություն». «Փաստ»Հայտնի է Դավիթ Ռաֆայելյանի մահվան պատճառըՃՏՊ Պռոշյան գյուղի մոտակայքում․ զոհ կա Մոսկվա էր մեկնել, որ ի՞նչ անի. «Փաստ»Ուսուցիչը հորդորել է հայոց պատմություն չսովորել. «Հրապարակ» Ո՞վ է պարգեւատրվել «ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակ» հոբելյանական մեդալով. «Ժողովուրդ» Մետաղի տեղական ջարդոնի ու թափոնի արտահանման արգելքի ժամկետը կերկարաձգվի ևս վեց ամսով. նախագիծ. «Փաստ»Գաղտնի հանդիպում Մոսկվայում եւ ստվերային գործընթացներ. «Հրապարակ» Կոմիտասի շուկայի վաճառականներին հեռացնում են, որ օլիգարխի բիզնեսը զարգանա. «Ժողովուրդ» Թուրքիան հող է նախապատրաստում, իսկ Ալիևը ԱՄՆ-ի ուղղությամբ հոխորտում է. «Փաստ»ՔՊ-ականների և Քյարամյանի «սերը» փոխադարձ է․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը խորհրդարան կգնա. քննարկվելու է 2025 թվականի բյուջեի նախագիծը. «Ժողովուրդ» Փաշինյանը փորձում է «հակառուսականությունը» թանկով վաճառել Արևմուտքին. «Փաստ»Շարժմանն աջակից գործարարներին ճնշում են․ «Հրապարակ» «Ես Գեղարքունիքի Նիկոլն եմ». մարզպետը «Լիսկայի» բարքերն է արմատավորում. «Ժողովուրդ» Ինչո՞ւ հինգ տարի անց որոշեցին կալանավորել գործարարին. «Փաստ»Գնաճը կազմել է 30 տոկոս. Փաշինյանը խաբել է. Մաս 229 . «Ժողովուրդ» Իշխանությունների «սրտի օլիգարխի» բիզնեսը ծաղկում է. «Փաստ»Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետԻրանի ԱԳ նախարարը մտադիր է մասնակցել Թուրքիայում «3+3» ձևաչափով հանդիպմանը․ մանրամասներՌԴ դաշնային խորհրդում քննարկվել են ՀԱՊԿ փոխգործակցությունը, ՀՀ-ՌԴ հարաբերությունները«Կրթության նկատմամբ վերաբերմունքը փոխելը ազգային անվտանգության խնդիր է»․ ՓաշինյանՓաշինյանը Մոսկվայում լռեց, քանի որ նրան խորթ են թե՛ ԽՍՀՄ հայ հերոսները, թե՛ այսօր Բաքվի բանտում գտնվող Արցախի հերոսները․ Էդուարդ ՇարմազանովՌԴ դաշնային խորհրդում Հայաստանին առաջարկվել է միջխորհրդարանական հանդիպում անցկացնելՀայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով ակցիաներ կանցկացվեն ՄԱԿ-ի գրասենյակի, դեսպանատների առաջԻսպանիայի կառավարությունը երրորդ ռազմական ինքնաթիռն է ուղարկել Լիբանան՝ տարհանելու իր քաղաքացիներինՓարիզում Ֆրանսիայի օրենսդիրների հետ քննարկվել են հայերի իրավունքների ադրբեջանական խшխտումներն ու պաշտպանության մեխանիզմները. «Թաթոյան» հիմնադրամ«Պնդումս հաստատվեց․ վերջաբանը գրեթե կանխատեսելի է՝ հերթական էսկալացիա»․ Սուրեն Սուրենյանց
Ամենադիտված