Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական կողմը միակողմանիորեն իրականացրել է ադրբեջանցի անհայտ կորածների ճակատագրերի վերհանմանն ուղղված աշխատանքներ, բայց Ադրբեջանը չի համագործակցում Հայաստանի հետ․ ԱԳՆ խոսնակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԳՆ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի պատասխանը «Radar Armenia»-ից ստացված հարցմանը։

- Վերջին օրերին Ադրբեջանից, մասնավորապես երկրի նախագահի և գլխավոր դատախազի կողմից հնչում են մեկնաբանություններ, թե Հայաստանը հրաժարվում է տրամադրել տեղեկատվություն անհայտ կորած անձանց վերաբերյալ։ Ինչպե՞ս կարձագանքեք։

- Հայաստանը մշտապես շահագրգռված է եղել հումանիտար բոլոր խնդիրների, այդ թվում՝ անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզման խնդրով։ Հարկ է ընդգծել, որ 90-ականներից մինչ օրս հայկական կողմն ունի 1008 անհայտ կորածներ։ Հաշվի առնելով խնդրի մարդասիրական կողմը՝ հայկական կողմը միակողմանիորեն իրականացրել է ադրբեջանցի անհայտ կորածների ճակատագրերի վերհանմանն ուղղված աշխատանքներ և պատրաստակամություն է հայտնել համագործակցել խնդրի հասցեագրման ուղղությամբ։ Ավելին, այդ թվում ԼՂ ներկայացուցիչների հետ համագործակցության արդյունքում ադրբեջանական կողմին նախորդիվ փոխանցվել են թե՛ անհայտ կորած համարվող անձանց մասունքներ, թե՛ վերջիններիս ճակատագրերի վերհանման համար անհրաժեշտ առկա հստակ տեղեկություններ։

Անհայտ կորածների խնդրի շուրջ համագործակցելու Հայաստանի պատրաստակամության մասին է վկայում այն փաստը, որ հայկական կողմը համաձայնություն էր հայտնել Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովների ձևաչափով 2024 թվականի մայիսին նախատեսված հանդիպման առաջարկին։ Այդ հանդիպումը, ցավոք, չկայացավ ադրբեջանական կողմի մերժման պատճառով։

Ադրբեջանի ռազմական հարձակումների հետևանքով բազմաթիվ մարդիկ ենթարկվել են նաև բռնի անհետացման։ Կան բազմաթիվ վկայություններ, այդ թվում՝ տեսանյութեր և ձայնագրություններ, որոնք հաստատում են այս մարդկանց գերեվարումը։ Չնայած այս ակնհայտ ապացույցներին, Ադրբեջանը շարունակում է հերքել այդ անձանց գերեվարման փաստը և չի համագործակցում ոչ միայն Հայաստանի, այլ նաև մարդու իրավունքների միջազգային կառույցների հետ։ Դրա վառ օրինակներից է ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի կայքէջում 2024 թվականի սեպտեմբերի 27-ին հրապարակված նամակը, որը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 21-ին Զանգիլանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված և բռնի անհետացած 23 հայ զինծառայողների և 1 քաղաքացիական անձի դեպքին։

Հայաստանը շարունակում է պատրաստակամ մնալ հավելյալ ջանքեր գործադրելու բոլոր մարդասիրական խնդիրների, այդ թվում` անհայտ կորածների ճակատագրերի հասցեագրման ուղղությամբ:

«Քաղպայմանագիրը» մնացել է առանց նախարարի թեկնածուիԻ՞նչ եղանակ կլինիԱռաջին ձյունը կաթվածահար է արել երթևեկությունը ՌԴ որոշ մարզերումՔաղաքագետը բացատրել է Փաշինյանի պահվածքը Մոսկվայում. «Դա էկզոտիկա է»  Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. 3 վիրավոր կա Նորակոչիկների համար նոր որոշում է ընդունվելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Հիգիենայի պատճառով Գյումրիում հանրային սննդի գործունեություն է կասեցվել Չինաստանը միացել է Ռուսաստանի Դաշնությունը շրջանցող տրանսպորտային միջանցքին  Հայաստանի իշխանություններին միայն պետք է ստանալ արևմտյան տերերի հավանությունը. «Փաստ»Հնդկաստանը Հայաստանի համար պատրաստում է «Ապոկալիպսիս» հրթիռի նոր տարբերակըՌուսաստանի մասին նոր հեքիաթ՝ Նիկոլ ՓաշինյանիցԳործարար և բարերար Միքայել Վարդանյանին շնորհվել է Մասիս համայնքի պատվավոր քաղաքացու կոչում «Անտարբերների ենթամշակույթը». ի՞նչն այնպես չէ հայ հասարակության և թուրքամետ իշխանությունների հետ կապվածԻնչի՞ կհանգեցնի Փաշինյանին տապալելու նոր փորձը. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Երևանում․ շունը հարձակվել է դասախոսի վրա և կծել, որից հետո թռել է 1 տարեկան երեխայի վրաԱվարտվել է Հայաստանի զինված ուժերի քիմիական զորքերի կազմավորումը․ պատմության այս օրը (10 հոկտեմբեր)Վթար․ որ հասցեներում ջուր չի լինի «Պատերազմը վերջանալուց հետո Իվանս ուզում էր նշանվել». Իվան Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին Քարվաճառում. «Փաստ»Հաստատվել է անմահացած Հայկ Մանուկյանի ԴՆԹ-նԳյուղական համայնքների անտեսված հեռանկարը. «Փաստ»Ռուբլու վաճառքի նվազագույն արժեք է սահմանվել Քննիչ հանձնաժողովների անիմաստ գործունեության հետին մոտիվները. «Փաստ»Իրազեկում․ 36 ժամ գազ չի լինի«Այն կենտրոնները, որոնք բերել են այս իշխանությանը, նրան դիտարկում են որպես իրենց խամաճիկային և կամակատար իշխանություն». «Փաստ»Հայտնի է Դավիթ Ռաֆայելյանի մահվան պատճառըՃՏՊ Պռոշյան գյուղի մոտակայքում․ զոհ կա Մոսկվա էր մեկնել, որ ի՞նչ անի. «Փաստ»Ուսուցիչը հորդորել է հայոց պատմություն չսովորել. «Հրապարակ» Ո՞վ է պարգեւատրվել «ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակ» հոբելյանական մեդալով. «Ժողովուրդ» Մետաղի տեղական ջարդոնի ու թափոնի արտահանման արգելքի ժամկետը կերկարաձգվի ևս վեց ամսով. նախագիծ. «Փաստ»Գաղտնի հանդիպում Մոսկվայում եւ ստվերային գործընթացներ. «Հրապարակ» Կոմիտասի շուկայի վաճառականներին հեռացնում են, որ օլիգարխի բիզնեսը զարգանա. «Ժողովուրդ» Թուրքիան հող է նախապատրաստում, իսկ Ալիևը ԱՄՆ-ի ուղղությամբ հոխորտում է. «Փաստ»ՔՊ-ականների և Քյարամյանի «սերը» փոխադարձ է․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը խորհրդարան կգնա. քննարկվելու է 2025 թվականի բյուջեի նախագիծը. «Ժողովուրդ» Փաշինյանը փորձում է «հակառուսականությունը» թանկով վաճառել Արևմուտքին. «Փաստ»Շարժմանն աջակից գործարարներին ճնշում են․ «Հրապարակ» «Ես Գեղարքունիքի Նիկոլն եմ». մարզպետը «Լիսկայի» բարքերն է արմատավորում. «Ժողովուրդ» Ինչո՞ւ հինգ տարի անց որոշեցին կալանավորել գործարարին. «Փաստ»Գնաճը կազմել է 30 տոկոս. Փաշինյանը խաբել է. Մաս 229 . «Ժողովուրդ» Իշխանությունների «սրտի օլիգարխի» բիզնեսը ծաղկում է. «Փաստ»Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետԻրանի ԱԳ նախարարը մտադիր է մասնակցել Թուրքիայում «3+3» ձևաչափով հանդիպմանը․ մանրամասներՌԴ դաշնային խորհրդում քննարկվել են ՀԱՊԿ փոխգործակցությունը, ՀՀ-ՌԴ հարաբերությունները«Կրթության նկատմամբ վերաբերմունքը փոխելը ազգային անվտանգության խնդիր է»․ ՓաշինյանՓաշինյանը Մոսկվայում լռեց, քանի որ նրան խորթ են թե՛ ԽՍՀՄ հայ հերոսները, թե՛ այսօր Բաքվի բանտում գտնվող Արցախի հերոսները․ Էդուարդ ՇարմազանովՌԴ դաշնային խորհրդում Հայաստանին առաջարկվել է միջխորհրդարանական հանդիպում անցկացնելՀայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով ակցիաներ կանցկացվեն ՄԱԿ-ի գրասենյակի, դեսպանատների առաջԻսպանիայի կառավարությունը երրորդ ռազմական ինքնաթիռն է ուղարկել Լիբանան՝ տարհանելու իր քաղաքացիներին
Ամենադիտված