Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել են արդարադատության նախարարի թեկնածություններ: Նիստը վարել է վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այլ մանրամասներ տարածած հաղորդագրությունից չեն նշվում, բայց տարածված լուսանկարները փաստում են՝ «Քաղպայմանագիրը» մտահոգ է:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը երեկ հրաժարական էր ներկայացրել։ «Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ»,- գրել էր նա։

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Փաշինյանի թիմակիցները Մինասյանի դեմ ստորագրահավաք են սկսել, որ քննարկեն նրա պաշտոնանկության հարցը։ Մինչ իշխանական պատգամավորների քննարկումը կլիներ, արդարադատության նախարարն իր կամքով գրեց դիմումը։ Նախագահը դեռ չի հասցրել ստորագրել Մինասյանին պաշտոնազրկելու հրամանը, իսկ ՔՊ-ում արդեն նոր նախարարի փնտրտուքների մեջ են։ Ընդ որում, Փաշինյանն ու ՔՊ վարչությունը ցանկանում են իրենց քաղաքական թիմից որևէ մեկին նշանակել նախարարի պաշտոնում։ Ցանկանալը ցանկանում են, բայց կադրերի իսպառ բացակայության պայմաններում կարող են զավեշտալի նշանակում կատարել։ Այս պահի դրությամբ երեք թեկնածուի անուն են քննարկել՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյան և ԱԺ պատգամավոր Արփի Դավոյան։

Վարդանյանին ՔՊ-ում առանձնապես չեն սիրում, ինքն էլ հակված չէ գործադիր տեղափոխվելու, ԱԺ-ում ավելի հարմարավետ է զգում։ Նախարար դառնալու ցանկություն չունի նաև Վահագն Հովակիմյանը, բայց նրա ցանկությունները Փաշինյանը երբեք էլ հաշվի չի առել։ Մնում է Արփի Դավոյանի թեկնածությունը։ Վերջինս իրավաբանական ոչ մի կրթություն չունի, թեև ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ է։ Դավոյանը Քպ-ում հայտնի է որպես «Փաշինյանի ականջ», ու չնայած շատ է ուզում իր տարաբախտ կենսագրության մեջ նաև նախարարի պաշտոն ավելացնել, իրենք ՔՊ-ականներն էլ հասկանում են նման որոշման ողջ աբսուրդայնությունը։ Վարչության նիստում որոշել են դեռ մի քանի օր էլ համբերել, մի քանի այլ թեկնածություն էլ քննարկել, ապա որոշում կայացնել։ 

Մերի Միքայելյան

Ի՞նչ ուտել ապագայումԱմուսինը 23-ամյա կնոջը պատանդ է վերցրել․ ժամանել են մեծ թվով ոստիկաններ Արգենտինայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել«Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև կուլիսային պայմանավորվածությունների մասին»Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՌԴ ՀՕՊ ուժերը ռուսական երեք շրջաններում ոչնչացրել են 16 ուկրաինական անօդաչու թռչող սարքԵրևանում բացվել է Գաբրիել Սունդուկյանի հուշարձանը. պատմության այս օրը (02 նոյեմբեր)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԳարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթողՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ Թուրքիայի արտգործնախարարը կհանդիպի աֆրիկյան 14 երկրի գործընկերների հետ Վթար՝ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին․ տուժածները հոսպիտալացվել են Հրդեհ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում Ջրհեղեղների հետևանքով տուժածների թիվը շարունակում է աճել․ Իսպանիայի վարչապետ Լիանա Վանոյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով վիրահատությունից հետո իր կազմվածքը Կադիրովը չեղարկել է Ուկրաինայի զինված ուժերի ծառայողներին գերի չվերցնելու հրամանը Կոտայքում «Toyota Corolla»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել հողաթմբի վրա Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին. Իրանի հոգևոր առաջնորդ Տեղի է ունեցել Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությունը (տեսանյութ)Անսպասելի իրավիճակ՝ «Ну-ка, все вместе»-ի տաղավարում. Սերգեյ Լազարևն օգնեց, որ Արփի Աբգարյանը ևս հաղթի Մե՜սսի, Մե՜սսի․ ինչ ժեստ է արել Ռոնալդուն երկրպագուների բացականչությունների ժամանակ (լուսանկար) ԱՄՆ-ն ռմբակոծիչներ կուղարկի Եվրոպա՝ համատեղ գործողություններ իրականացնելու նպատակով Հաջորդ COP-ը տեղի կունենա 2026 թվականին Հայաստանում Պետրոսյանին հրավիրել են Comedy Club-ի ռեզիդենտ դառնալ Վաղինակ Քարամյանը որոնվում է որպես անհետ կորած Գինեգործ Պողոսյան. Փաշինյանը շեղում է քաղաքական օրակարգը խոսելով կոնյակի մասինՎթար՝ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին․ տուժածները հոսպիտալացվել են Հայաստանը ձգտում է ամեն ինչի, բացի խաղաղությունիցՀովիկ Աղազարյանին ու Անդրանիկ Քոչարյանին դուրս են դնելու ՔՊ-ից Փաշինյանական վարչախումբը ռեպրեսիաների նոր ալիք է սկսել Արարատ Միրզոյանը դարձել է թուրքական ԶԼՄ-ների աստղը Պատերազմը չէր սկսվի, եթե ... Վթար՝ Կոտայքի մարզում«ԳՈՅ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը. հայտարարություն ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Պայթյուն ավտոտնակում. 56-ամյա տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ) «Սրբազան պայքար»-ն ու հայկական էլեկտորալ «ճահիճ»-ը. ժողովուրդը սպասում է իր հերոսինՓաշինյանը ոտնձգություն է կատարել սրբության հանդեպ կոչ անելով հրաժարվել «կոնյակ» ապրանքանիշիցՏրանսպորտից օգտվելիս առաջիկայում հնարավոր կլինի վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցովՆման «Երրորդ ուժ» կա. Հայաստանում նոր ընդդիմադիր քաղաքական ասոցիացիայի մասինՌԴ Կիրովում բախվել են բեռնատար ու մեքենա․ մայր ու երեխա են մաhացել, ընտանիքից մյուսների վիճակը ծանր է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում դիզենտերիայով հիվանդների թիվն անցել է 100-ից. պատմության այս օրը (02 նոյեմբեր)«Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Թել Ավիվի արվարձաններին Նոյեմբերի 4-ին Հայաստանի մեծ մասը կհոսանքազրկվիԵրևանում շենք է այրվել․ մանրամասներՓաշինյանը աշխարհաքաղաքական ինտրիգների էպիկենտրոնում և... տեղի ունեցող իրադարձությունների պոչին. «Փաստ»Երեք ամյա երեխան մահացել է, 5 հոգի վիրավորվել․ ՌԴԱրդյո՞ք խաղն արժե վառած մոմին. «Փաստ»Տոն բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների
Ամենադիտված