Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերգեյ Լավրովը բացատրել է Հայաստանում կվադրոբերների նկատմամբ հետաքրքրությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բավականին անսպասելի էր սկսել իր հանդիպումն իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի և Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հետ, գրում է blocknot.ru-ն։

Նա նախ հարցրել էր, թե արդյո՞ք կվադրոբերների նորաձևությունն արդեն ազդել է Հայաստանի վրա, թե՞ դեռ ոչ։ Սերգեյ Վիկտորովիչը նաև ընդգծել էր, որ դա 2024 թվականի աշնան հիմնական նորությունների թրենդներից մեկն է և պարզաբանել էր, թե ովքեր են նրանք՝ կենդանիների պես հագնված երեխաներ: Արդյունքում պարզվել էր, որ հայկական կվադրոբիկան դեռևս այնքան էլ զարգացած չէ, թեև այն կա։ Միրզոյանը համենայն դեպս ասել էր, որ թեմայի շուրջ ինչ-որ բան է տեսել, բայց երևույթն ինքնին իրեն անծանոթ է։

Լավրովի հետ նրանք համաձայնել էին, որ դա ինչ-որ հիվանդություն է՝ «հոգեկան խանգարում»։ Իսկ Արսենյանը հավելել էր, որ «Եվրոպայում դրանք արդեն հայտարարվում են որպես սեռ, մոտ 70 նոր տեսակ է հայտնվել»:  Ռուսական քաղաքականացված հեռագրային ալիքներում այս ամենին արձագանքել են կամ թեթև քմծիծաղով, կամ զգալի հեգնանքով։ Նշել են, որ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի բարդ հարաբերությունները և ընդհանրապես աշխարհում տիրող իրավիճակը, որոշակի քանակությամբ «տանիքը փախած» կվադրոբերներն այն թեման չեն, որը պետք է բարձրացներ ԱԳ նախարարը, հատկապես Ռուսաստանի։

Հանդիպումից մի քանի ժամ անց Լավրովը, տեղեկանալով իր դրդմամբ մամուլում, մասնավորապես հայկական մամուլում, ծավալված կվադրոբերների մասին քննարկումներին բացատրել է, որ բանակցությունների պաշտոնական մեկնարկը դեռ չկար և ինքը որոշել էր խոսել դրա մասին, քանի որ նոր էր դիտել տեսանյութ, որտեղ մայրը քայլում է վզափոկով երեխայի հետ։ «Դե, դա այնքան էլ պարզ բան չէ, և ես հարցրի՝ Հայաստանում կվադրոբերներ կա՞ն, պարզվեց, որ կան»,- ամփոփել է ԱԳՆ ղեկավարը չխառնվելով ներքաղաքական կյանքին և չպատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս վարվել կվադրոբերների հետ և արդյո՞ք դրանք պետք է արգելվեն: Նա հարցը վերահղել է օրենսդիրներին հավելելով, որ Ռուսաստանում այս տարվա երկրորդ կեսին այդ շարժումը հանկարծակի մոդայիկ է դարձել: Այսպես, Սանկտ Պետերբուրգում «կենդանական» համազգեստի հավաքածուների պահանջարկը 2023 թվականի համեմատ աճել է 37 անգամ։ Բիզնեսն ակտիվորեն արձագանքել է, օրինակ վաճառքում են հայտնվել կվադրոբերների համար նախատեսված տներ և սնունդ։ Ռուսաստանում ներկայումս քննարկումներ են ընթանում այն ​​մասին, թե արդյո՞ք պետք է ուղղակի արգելել այդ հոբբին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Իրականում ի՞նչ է ուզում ստորագել Հայաստանի հետ Ադրբեջանը Շահագործման է հանձնվել հերթական նորակառույց զորամասը. ՊՆԻ՞նչ ուտել ապագայումԱմուսինը 23-ամյա կնոջը պատանդ է վերցրել․ ժամանել են մեծ թվով ոստիկաններ Արգենտինայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել«Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև կուլիսային պայմանավորվածությունների մասին»Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՌԴ ՀՕՊ ուժերը ռուսական երեք շրջաններում ոչնչացրել են 16 ուկրաինական անօդաչու թռչող սարքԵրևանում բացվել է Գաբրիել Սունդուկյանի հուշարձանը. պատմության այս օրը (02 նոյեմբեր)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԳարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթողՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ Թուրքիայի արտգործնախարարը կհանդիպի աֆրիկյան 14 երկրի գործընկերների հետ Վթար՝ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին․ տուժածները հոսպիտալացվել են Հրդեհ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում Ջրհեղեղների հետևանքով տուժածների թիվը շարունակում է աճել․ Իսպանիայի վարչապետ Լիանա Վանոյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով վիրահատությունից հետո իր կազմվածքը Կադիրովը չեղարկել է Ուկրաինայի զինված ուժերի ծառայողներին գերի չվերցնելու հրամանը Կոտայքում «Toyota Corolla»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել հողաթմբի վրա Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին. Իրանի հոգևոր առաջնորդ Տեղի է ունեցել Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությունը (տեսանյութ)Անսպասելի իրավիճակ՝ «Ну-ка, все вместе»-ի տաղավարում. Սերգեյ Լազարևն օգնեց, որ Արփի Աբգարյանը ևս հաղթի Մե՜սսի, Մե՜սսի․ ինչ ժեստ է արել Ռոնալդուն երկրպագուների բացականչությունների ժամանակ (լուսանկար) ԱՄՆ-ն ռմբակոծիչներ կուղարկի Եվրոպա՝ համատեղ գործողություններ իրականացնելու նպատակով Հաջորդ COP-ը տեղի կունենա 2026 թվականին Հայաստանում Պետրոսյանին հրավիրել են Comedy Club-ի ռեզիդենտ դառնալ Վաղինակ Քարամյանը որոնվում է որպես անհետ կորած Գինեգործ Պողոսյան. Փաշինյանը շեղում է քաղաքական օրակարգը խոսելով կոնյակի մասինՎթար՝ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին․ տուժածները հոսպիտալացվել են Հայաստանը ձգտում է ամեն ինչի, բացի խաղաղությունիցՀովիկ Աղազարյանին ու Անդրանիկ Քոչարյանին դուրս են դնելու ՔՊ-ից Փաշինյանական վարչախումբը ռեպրեսիաների նոր ալիք է սկսել Արարատ Միրզոյանը դարձել է թուրքական ԶԼՄ-ների աստղը Պատերազմը չէր սկսվի, եթե ... Վթար՝ Կոտայքի մարզում«ԳՈՅ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը. հայտարարություն ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Պայթյուն ավտոտնակում. 56-ամյա տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ) «Սրբազան պայքար»-ն ու հայկական էլեկտորալ «ճահիճ»-ը. ժողովուրդը սպասում է իր հերոսինՓաշինյանը ոտնձգություն է կատարել սրբության հանդեպ կոչ անելով հրաժարվել «կոնյակ» ապրանքանիշիցՏրանսպորտից օգտվելիս առաջիկայում հնարավոր կլինի վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցովՆման «Երրորդ ուժ» կա. Հայաստանում նոր ընդդիմադիր քաղաքական ասոցիացիայի մասինՌԴ Կիրովում բախվել են բեռնատար ու մեքենա․ մայր ու երեխա են մաhացել, ընտանիքից մյուսների վիճակը ծանր է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում դիզենտերիայով հիվանդների թիվն անցել է 100-ից. պատմության այս օրը (02 նոյեմբեր)«Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Թել Ավիվի արվարձաններին Նոյեմբերի 4-ին Հայաստանի մեծ մասը կհոսանքազրկվիԵրևանում շենք է այրվել․ մանրամասներՓաշինյանը աշխարհաքաղաքական ինտրիգների էպիկենտրոնում և... տեղի ունեցող իրադարձությունների պոչին. «Փաստ»Երեք ամյա երեխան մահացել է, 5 հոգի վիրավորվել․ ՌԴ
Ամենադիտված