Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մետաղի տեղական ջարդոնի ու թափոնի արտահանման արգելքի ժամկետը կերկարաձգվի ևս վեց ամսով. նախագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ընդունել «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» նախագիծը: Նշվում է, որ Հայաստանում սև մետաղների արդյունավետ հանքավայրերի (ինչպես նաև՝ մետաղական պղնձի արտադրության) բացակայության պարագայում հայկական մետաղամշակման ընկերությունները որպես հումք օգտագործում են մետաղի տեղական ջարդոնն ու թափոնը։ Հանդիսանալով Հայաստանի համար ռազմավարական արտադրանք՝ սև և գունավոր մետաղներից արտադրանքը կարևոր նշանակություն ունի երկրի պաշտպանունակության և պետական անվտանգության բարձրացման համար։

Այս տեսանկյունից, հաշվի առնելով միջազգային ասպարեզում ձևավորված տնտեսական ոչ բարենպաստ պայմանները, կարևորվում է Հայաստանի մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկություններին հումքով ապահովելու հարցը, ինչն անհրաժեշտ է սև և գունավոր մետաղներից պատրաստի արտադրանք ստանալու համար։ Վերջին տարիների փորձը ցույց է տվել որպես հումք ներմուծվող (ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ՝ երրորդ երկրներից) սև և գունավոր մետաղների ջարդոնով կամ նախապատրաստվածքով աշխատելու տնտեսական աննպատակահարմարությունը՝ պայմանավորված ներմուծվող այդ ապրանքների բարձր գների, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտով դրանց ուղղակի առաքման հնարավորության բացակայության ու լոգիստիկ մեծ ծախսերի պատճառով: Արդյունքում ներմուծված հումքով տեղական ձեռնարկությունների արտադրած վերջնական արտադրանքը բարձր ինքնարժեքի պատճառով նույնիսկ ներքին շուկայում դառնում է ոչ մրցունակ։

Նշվում է նաև՝ խնդիրը սրվում է նրանով, որ վերջին տարիներին ԵԱՏՄ ընդհանուր շուկայում ձևավորված բարձր գների պատճառով նկատվում էին Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոնի ինտենսիվ արտահանման գործընթացներ, որոնք չկանոնակարգելու դեպքում տեղական մետաղագործական և մետաղամշակման ոլորտի (ինչպես նաև մալուխների և լարերի արտադրության) տասնյակ ձեռնարկությունները ստիպված կլինեն որպես հումք օգտագործել բացառապես ներմուծվող մետաղի ջարդոնը կամ նախապատրաստվածքները: Ի դեպ, կարևորելով մետաղական հումքով տեղական մետալուրգիական ընկերությունների ապահովման հարցը՝ ԵԱՏՄ որոշ երկրներ նույնպես արգելել կամ սահմանափակել են սև և գունավոր մետաղների արտահանումը, այդ թվում՝ դեպի ԵԱՏՄ երկրներ։ Նախարարությունը տեղեկացնում է, որ կառավարության ձեռնարկած միջոցների արդյունքում 2022-2024 թթ. կատարվել են ներդրումներ այս ոլորտում:

Մի շարք ընկերություններ նախատեսում են հետագայում ավելի խորացնել մետաղի մշակումը՝ ստացվող ձուլվածքներից արտադրելով պրոֆիլներ, որոնք ներկայումս ամբողջությամբ ներմուծվում են: Ըստ նախարարության կանխատեսումների, նշված ծրագրերով ընդհանուր ներդրումները կկազմեն մինչև 100 մլն դոլար, որի արդյունքում կստեղծվի 550-750 նոր աշխատատեղ, տեղի կունենա սև և գունավոր մետաղների տեղական ջարդոնի օգտագործման ծավալների աճ 65-70 տոկոսով՝ հասցնելով ջարդոնի սպառման տարեկան քանակը մինչև 250 հազար տոննայի։ Ուստի առաջարկվում է կառավարության 2024 թ.-ի մայիսի 23-ի N 727-Ն որոշմամբ սահմանված ապրանքների արտահանման արգել քի ժամկետն ավարտվելուց հետո սահմանել արտահանման արգել քի նոր ժամկետ, որը կգործի 2025 թ.-ի հունվարի 31-ից մինչև 2025 թ.-ի հուլիսի 31-ը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ ՀՕՊ ուժերը ռուսական երեք շրջաններում ոչնչացրել են 16 ուկրաինական անօդաչու թռչող սարքԵրևանում բացվել է Գաբրիել Սունդուկյանի հուշարձանը. պատմության այս օրը (02 նոյեմբեր)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԳարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթողՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ Թուրքիայի արտգործնախարարը կհանդիպի աֆրիկյան 14 երկրի գործընկերների հետ Վթար՝ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին․ տուժածները հոսպիտալացվել են Հրդեհ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում Ջրհեղեղների հետևանքով տուժածների թիվը շարունակում է աճել․ Իսպանիայի վարչապետ Լիանա Վանոյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով վիրահատությունից հետո իր կազմվածքը Կադիրովը չեղարկել է Ուկրաինայի զինված ուժերի ծառայողներին գերի չվերցնելու հրամանը Կոտայքում «Toyota Corolla»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել հողաթմբի վրա Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին. Իրանի հոգևոր առաջնորդ Տեղի է ունեցել Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությունը (տեսանյութ)Անսպասելի իրավիճակ՝ «Ну-ка, все вместе»-ի տաղավարում. Սերգեյ Լազարևն օգնեց, որ Արփի Աբգարյանը ևս հաղթի Մե՜սսի, Մե՜սսի․ ինչ ժեստ է արել Ռոնալդուն երկրպագուների բացականչությունների ժամանակ (լուսանկար) ԱՄՆ-ն ռմբակոծիչներ կուղարկի Եվրոպա՝ համատեղ գործողություններ իրականացնելու նպատակով Հաջորդ COP-ը տեղի կունենա 2026 թվականին Հայաստանում Պետրոսյանին հրավիրել են Comedy Club-ի ռեզիդենտ դառնալ Վաղինակ Քարամյանը որոնվում է որպես անհետ կորած Գինեգործ Պողոսյան. Փաշինյանը շեղում է քաղաքական օրակարգը խոսելով կոնյակի մասինՎթար՝ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին․ տուժածները հոսպիտալացվել են Հայաստանը ձգտում է ամեն ինչի, բացի խաղաղությունիցՀովիկ Աղազարյանին ու Անդրանիկ Քոչարյանին դուրս են դնելու ՔՊ-ից Փաշինյանական վարչախումբը ռեպրեսիաների նոր ալիք է սկսել Արարատ Միրզոյանը դարձել է թուրքական ԶԼՄ-ների աստղը Պատերազմը չէր սկսվի, եթե ... Վթար՝ Կոտայքի մարզում«ԳՈՅ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը. հայտարարություն ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Պայթյուն ավտոտնակում. 56-ամյա տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ) «Սրբազան պայքար»-ն ու հայկական էլեկտորալ «ճահիճ»-ը. ժողովուրդը սպասում է իր հերոսինՓաշինյանը ոտնձգություն է կատարել սրբության հանդեպ կոչ անելով հրաժարվել «կոնյակ» ապրանքանիշիցՏրանսպորտից օգտվելիս առաջիկայում հնարավոր կլինի վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցովՆման «Երրորդ ուժ» կա. Հայաստանում նոր ընդդիմադիր քաղաքական ասոցիացիայի մասինՌԴ Կիրովում բախվել են բեռնատար ու մեքենա․ մայր ու երեխա են մաhացել, ընտանիքից մյուսների վիճակը ծանր է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում դիզենտերիայով հիվանդների թիվն անցել է 100-ից. պատմության այս օրը (02 նոյեմբեր)«Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Թել Ավիվի արվարձաններին Նոյեմբերի 4-ին Հայաստանի մեծ մասը կհոսանքազրկվիԵրևանում շենք է այրվել․ մանրամասներՓաշինյանը աշխարհաքաղաքական ինտրիգների էպիկենտրոնում և... տեղի ունեցող իրադարձությունների պոչին. «Փաստ»Երեք ամյա երեխան մահացել է, 5 հոգի վիրավորվել․ ՌԴԱրդյո՞ք խաղն արժե վառած մոմին. «Փաստ»Տոն բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների «Սիրտը մաքուր էր, անկեղծ էր, ընկերասեր, հյուրասեր». սերժանտ Կարեն Միրզոյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ահասարսուռ դեպք՝ Հայաստանում․ տղամարդը ծխախոտով այրել է կնոջ վիզը, դանակով սպառնացելԿրթության նկատմամբ քամահրական վերաբերմունքի դրսևորումները. «Փաստ»Դոլարը և ռուբլին կրկին թանկացանՏնտեսական ակտիվության... ազատ անկումը. «Փաստ»
Ամենադիտված