Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սրբազան պայքար»-ն ու հայկական էլեկտորալ «ճահիճ»-ը. ժողովուրդը սպասում է իր հերոսին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում «Սրբազան պայքար» ընդդիմադիր շարժումը ղեկավարող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանի նախագահական նստավայրի դիմաց բողոքի ցույցի ժամանակ ասել է, որ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի ընդունումը երկրի կյանքում առկա հսկայական ծավալի ստի միայն մեկ դրվագն է, գրում է eadaily.com-ը։ Ընդդիմադիրի խոսքով կանոնակարգը, չլինելով միջազգային պայմանագիր, Սահմանադրական դատարանում անցել է արագացված ընթացակարգով և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայներով վավերացվել խորհրդարանի կողմից։ Հոգևորականը հատկապես ընդգծել է, որ ընդունված փաստաթղթի վրա չկա Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությունը։ «Այն, ինչ տեղի ունեցավ, փաստորեն հաստատում է այն, ինչ ասում էինք ամիսներ առաջ՝ Կիրանցի դեպքերը պետական ​​հանցագործություն են, դավաճանություն, քանի որ այդ մարդիկ մեր երկիրը հանձնել են առանց կանոնակարգի, ուղղակի հրամանով»,- ասել է արքեպիսկոպոսը։ Ըստ նրա ցուցարարները կարող էին և  չգալ նախագահական նստավայր, քանի որ «այնտեղ մարդ չկա», բայց հավաքվել են, որպեսզի ևս մեկ անգամ ևս ցույց տան, որ «գործընթացի բոլոր մասնակիցների ճակատներին առկա է դավաճանի խարանը»: Բագրատ Սրբազանը նաև խոսել է ոստիկանության կողմից «Սրբազան պայքարի» մասնակիցների հետապնդումների մասին և նշել, որ իշխանությունները վախեցած են՝ չնայած շարժման ձախողման մասին պարբերական հայտարարություններին։ «Երազում միայն կերազեք, որ մենք պարտվել ենք»,- ասել է ընդդիմադիրն ընդգծելով, որ շարժումը համակարգված գնում է դեպի իր նպատակը, որն է հաղթանակ ստի դեմ պայքարում։

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը։ Ավելի ուշ նախագահ Իլհամ Ալիևը ևս հաստատել էր այդ կանոնակարգը։

Մինչդեռ «Ընկեր գեներալ» Telegram ալիքի հեղինակն այլ կերպ է նայում ընդդիմության խնդիրներին և ավելի քիչ է լավատես իր կանխատեսումներում, քան «Սրբազան պայքարի» առաջնորդը.

«Տեսեք, սոցիոլոգիան հերթական անգամ ցույց է տալիս, որ Հայաստանում էլեկտորալ դաշտը բաղկացած է չկողմնորոշված ​​մարդկանցից։ Այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել առկա քաղաքական ուժերի ողջ սպեկտրից հիասթափվածներից։ Վերջին մի քանի տարիների ընթացքում այդ պատկերը կայուն է:

Մինչդեռ, միակ բանը, որն ի վիճակի չէ անել Փաշինյանը, ում հաջողվեց վարկաբեկել ընդդիմությանը և կեղծ կուսակցություններ ծնել, դա այն է, որ նա անկարող է բավարարել այդ հսկայական էլեկտորալ «ճահճի»պահանջները։ Փաշինյանը դրա գործիքակազմ չունի: Եթե ​​նույնիսկ Վարդան Դոգ Ղուկասյանին այդ նպատակով գնի, Նիկոլը ստիպված է լինելու անընդհատ «դավաճանության վրա նստել», քանի որ «ճահիճը» բորբոքող քաղաքական գործիչը վայրկենապես ու ինքնաբերաբար դառնալու է երկրի տերը։

Հետևաբար, հիմա Նիկոլի կուրսը «ճահիճ» խորացնելն է, այն խաղից դուրս բերելը, փակագծերի մեջ դնելը, որպեսզի բոլոր քաղաքական վեճերը տեղի ունենան մի փոքրիկ հատվածի վրա։

Ահա թե ինչու նա սկզբից այդքան վախեցավ Բագրատ Սրբազանից, քանի որ վերջինս էլեկտորալ հեղաշրջման հայտ էր ներկայացրել։ Ավաղ, իշխանությանն ու ընդդիմությանը հաջողվեց շփոթեցնել բողոքի ակցիաները, ու հիմա Փաշինյանը կրկին ձիու վրա է: Իսկ էլեկտորալ «ճահիճը» դեռ սպասում է իր հերոսին։»

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Մենք չենք մասնակցում ԱՊԼ չեմպիոնական մրցավազքին. «Չելսիի» գլխավոր մարզիչ Հարավային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Հյուսիսային Կորեայի վրա․ Yonhap Հալեպում մասամբ դադարել են աշխատել բջջային կապն ու ինտերնետը ՀՀ քաղաքացիություն ստանալու համար 50 հազար, հրաժարվելու համար՝ 150 հազար դրամ տուրք. նախագիծը ներկայացվեց ԱԺ Սպիտակ տունը մտադիր է մինչև Բայդենի հեռանալը հասցնել նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ «Անհավանական գիշեր Լոս Անջելեսում». Էրիկի մենահամերգին ներկա է եղել նաև նրա դուստրը Վերականգնվում են Սրվեղ վանական համալիրն ու Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին Թուրքիայի ԶՈՒ հետախուզության պետն Ադրբեջանում է «Ալ-Հիլալ»-ը որոշում է կայացրել Նեյմարի ապագայի վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսը հայտարարել է, որ Covid-19-ը, ըստ ամենայնի, առաջացել է չինական լաբորատորիայում Պրեմիերա. Նարե Գևորգյան-«Սեր ասեմ» Բայրամովը հանդիպել է Արաղչիի հետ Ջրային պարեկներն անցել են ծառայության. լճից նավակները հեռացնում են (տեսանյութ) Արտակ Գրիգորյանն ավարտեց ֆուտբոլային կարիերան Ջրծաղիկով վարակվելուց հետո 2 երեխա է մաhացել. ՌԴ4 անչափահաս երեխա ունեմ, աշխատանքից ազատել են, հիմա թողնելու եմ, գնամ, արտերկրում աշխատեմ Ոչ ոք պատասխանատվությունից չի փախչի, այդ թվում՝ ՀԿ-ների հարուստ ղեկավարները. Վրաստանի վարչապետը՝ երկրում ցույցերի մասին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հրաժարական է տվել -15․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Արարատ Միրզոյանը հանդիպել է Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ Վարորդներին ազատել են WhatsApp-ով (տեսանյութ)Արտակարգ դեպք՝ Երևանում. բազմիցս կամուրջներից նետվելու փորձ կատարած 42-ամյա տղամարդը այսօր կամուրջից վայր ընկավ Դեկտեմբերի 2-ից դեկտեմբերի 3-ը բացահայվել է հանցագործության 138 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված Արտակարգ իրավիճակ՝ Տաթև-Լծեն ճանապարհինԱբխազիայի խորհրդարանը դեմ է քվեարկել Ռուսաստանի հետ համաձայնագրի վավերացմանը Գործադուլ իրականացնող 18 վարորդ ազատվել է աշխատանքից Աղազարյանը մերժեց Փաշինյանին«Քաղպայմանագիրը» Գյումրիում ցայտնոտի մեջ էՎթար․ գազ չի լինելուԲյուջեն թերակատարվել է. իշխանությանը սոցիալական բունտ է սպառնում ՔՊ-ն նոր պատգամավոր ունի Սպիտակում տուն է այրվելԼարսը հատելուն սպասող հայկական բեռնատարների թիվը հասել է 1,057-ի Միջազգային և տարածաշրջանային նոր շրջադարձերի աղեղը. «Փաստ»Օրեշնիկ»-ի նախահայրը. նոր զենքը կարող է լինել խորհրդային RSD-10 «Պիոներ»-ի մոդիֆիկացիանՓաշինյանը մտափոխվել է, ինչի՞ց է նա վախենում. «Փաստ»Հայաստանի արդարադատության նոր նախարարի առաջին գործուղման մասինՀայաստանը կորցնում է զբոսաշրջությունից ստացվող եկամուտները զբոսաշրջային հոսքի կառուցվածքային փոփոխությունների ֆոնինՋուր չի լինի բազմաթիվ հասցեներում Քաղաքագետ Պերենջիև. Հայաստանն ու Թուրքիան կարող են դառնալ Ռուսաստանի դաշնակիցները Սիրիայում ԱՄՆ-ը Հայաստանում աշխատում է ուկրաինական և վրացական սցենարներովԵրկու աշխարհ, երկու շապիրո. «Փաստ»Փակվել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին․ պատմության այս օրը (03 դեկտեմբեր)Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ «Մուրացանի» հոսպիտալում բժիշկը հանել է զինծառայողի օրգանները«Խելացի էր, զուսպ, ընկերասեր, միայնակ չթողեց իր զինակից ընկերներին». Հայկ Անտոնյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Երևանի տրանսպորտի մեծ թվով վարորդներ հրաժարվել են դուրս գալ երթուղիներ․ ո՞րն է պատճառը «Ամեն դժվարություն հաղթահարելի է, եթե հավատում ես ինքդ քեզ և ընդունում քեզ այնպիսին, ինչպիսին կաս». «Փաստ»Երկերեսանիության բարոյազուրկ պատկերը. «Փաստ»Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
Ամենադիտված