Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահասարսուռ դեպք՝ Հայաստանում․ տղամարդը ծխախոտով այրել է կնոջ վիզը, դանակով սպառնացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Է. Ա․-ն կնոջը պարբերաբար ենթարկել է ֆիզիկական և հոգեկան բռնության, իր անչափահաս որդու ներկայությամբ, ինչը վերջինիս նույնպես պատճառել է հոգեկան ուժեղ տառապանք:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Է. Ա․-ն, իր կինը, երեք անչափահաս երեխան և կնոջ քույրը բնակվել են գյուղերից մեկում, վարձով, վարձը վճարել է Է․ Ա․-ն։ Նա անչափահաս որդու և կնոջ քրոջ ներկայությամբ պարբերաբար ծեծի է ենթարկել կնոջը։ Ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, այդ ընթացքում հնչեցրել է տարաբնույթ սպառնալիքներ, մասնավորապես, որ կսպանի նրան, եղբորը, մորը, ինչի արդյունքում կնոջը պատճառել է հոգեկան ուժեղ տառապանք:

Արդեն 2024 թվականին տեղափոխվել և կրկին վարձակալական հիմունքներով բնակություն են հաստատել Երևաում, որտեղ բնակվել են ամուսիններն իրենց երեք երեխայի հետ։

2024 թվականի ապրիլին, չպարզված օրը, ամբողջ գիշեր, Է․ Ա․-ն անտեսելով անչափահաս որդու ներկայությունը, կրկին ծեծի է ենթարկել իրենից նյութական կախվածության, մեջ գտնվող կնոջը, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև դանակով սպառնացել է կտրել պարանոցը, որից հետո վառվող ծխախոտի ծխուկով այրել է պարանոցը, նրան պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ և հոգեկան ուժեղ տառապանք։

Է․ Ա․-ի վերը նկարագրված գործողությունները հոգեկան ուժեղ տառապանք են պատճառել նաև իր որդուն, որն ուղեկցվել է նրա մոտ բացասական հույզերի ձևավորմամբ, որոնք ներկայում արտահայտվում են լարվածությամբ, միայնակության, օտարվածության, անօգնականության զգացողությունների առկայությամբ, ճնշվածությամբ, ինքնաընկալման վերաբերյալ հակասական հույզերի առկայությամբ, կաշկանդվածությամբ, ընտանիքում առկա իրավիճակով պայմանավորված կոնֆլիկտների կառուցողական լուծման մոդելի բացակայությամբ և հետագայում դրան համապատասխան վարքի հակվածության բարձր ռիսկայնությամբ:

Բացի այդ Է․ Ա․-ն ապօրինի ձեռք է բերել և իր ննջասենյակում պահել է ընդհանուրը խոշոր չափերով՝ 0,03 գրամ քաշով «Տետրահիդրոկանաբինոլներ» տեսակի թմրամիջոց, որը 2024 թվականի ապրիլի 16-ին, հաղորդմանը կից վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել Է․ Ա․-ի կնոջ կողմից:

Գործը դատարան է ստացվել սեպտեմբերի 10-ին և մակագրվել է դատավոր Ջոն Հայրապետյանին։

Խափանման միջոցներ են ընտրվել՝ վարչական հսկողություն և բացակայելու արգելք։

Է․ Ա․-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3, 6, 8 կետերի հատկանիշներով։ Այն է՝ անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 166-րդ կամ 167-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, և եթե բացակայում են սույն օրենսգրքի 450-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները, որը կատարվել է անչափահասի նկատմամբ,  հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ,  ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով։

196-րդ հոդվածի 2-րդ մասի 6, 8 կետերի հատկանիշներով։ Այն է՝ անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 166-րդ կամ 167-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, և եթե բացակայում են սույն օրենսգրքի 450-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները, որը կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ,  ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով։

396-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը, որը կատարվել է խոշոր չափերով։

Մենք մոտ ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելուն. Ֆիդան Եղանակային անակնկալներ են սպավումՓակ ավտոճանապարհ կա Անկում՝ տարադրամի շուկայումՀովիկ Աղազարյանը դիմել է դատախազին, ԱԱԾ տնօրենին․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանի կարծիքով` թիմում կոռուպցիոն ավելի վատ բարքեր են, քան նախկինների օրոք. «Ժողովուրդ» Խոսել է 40 րոպե,եթեր են տվել մեկ րոպե․ «Հրապարակ» ՊԵԿ-ի անգործությունը պետությանը միլիարդների վնաս է պատճառում. ով է մաքսանենգ ծխախոտի կնքահայրը. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանի խորհրդավոր հանդիպումը Նենսի Փելոսիի հետ․«Հրապարակ» Որքան գումար է հատկացվել ԱԺ այգու ամանորյա ձեւավորման համար. «Ժողովուրդ» Դասվարը ծեծի է ենթարկել առաջին դասարանցուն․ ի՞նչ է հայտնի Շիրակում թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Հայաստանում սարդերի ու սարդակերպերի, լվիճների նոր տեսակներ են հայտնաբերվել Իսրայելն ավելի քան 300 ավիահարված է հասցրել Սիրիային՝ երկրում իշխանության տապալումից ի վեր Անթnւյլատրելի վարքագիծ ցnւցաբերած ուսուցիչն ազատվել է աշխատանքից Ինչպես են փրկում Արագած լեռան մերձակայքում լանջից ընկած արշավախմբի անդամներին (տեսանյութ) Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն առաջադրվել է հեղինակավոր «Ոսկե գլոբուս» մրցանակի ԵՄ-ն 1,5 միլիոն եվրո դրամաշնորհ է փոխանցել ՀՀ-ին՝ Արցախի հայերի կարիքների բավարարման և սոցիալ-տնտեսական ինտեգրման նպատակով Բելառուսում միջուկային զենք կա. Լուկաշենկո Մեսսին նշել է այն խաղացողին, ով ամենաշատն է զայրացրել իրեն իր կարիերայի ընթացքում Կանադան կպատասխանի ԱՄՆ-ի 25% անարդար մաքսատուրքերի սահմանմանը. Թրյուդո Սիրիայի բանտերից մեկում, որտեղ տանջել են Ասադի ընդդիմախոսներին, հայտնաբերվել են տասնյակ նեխած դիեր. Daily Mail (լուսանկարներ) «Զվարթնոց» օդանավակայանում զինված տղամարդ է եղելԷրդողանն ու Ալիևը քննարկել են տարածաշրջանային հարցեր, իրավիճակը Սիրիայում Կարևոր՝ վարորդների համար. կարգավորումն այսօրվանից ուժի մեջ էՏավուշի մարզի սահմանամերձ 4 գյուղ բարերար Միքայել Վարդանյանի 120 մլն. դրամ ֆինանսավորմամբ գազիֆիկացվել է, իսկ 3 գյուղում խմելու ջրագիծ է անցկացվել (տեսանյութ) Վերին Լարսում նվազել է հայկական բեռնատարների թիվը ԿԸՀ-ն հաստատել է «Եվրաքվեի» ստորագրությունների վավերականությունը«Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները կաշխատեն մինչև ժամը 00:30 Չեմ հավակնում վարչապետի պաշտոնին․ Սրբազան Վանում տասնյակ ավտոմեքենաներ են վթարի ենթարկվել. կա զոհ և տուժածներ Ուժգին երկրաշարժ՝ ԱՄՆ-ում  Հարյուրավոր քաղաքացիներ փակել են Մխչյանի երկաթգիծըՔանի՞ տանկ կա ՌուսաստանումԹաթարստանում 18-ամյա վարորդն ու երեք ուղևորները մահացել ենՓաշինյանը նշելով երկրից արտագաղթի պատճառները զարմացրել է հայերինՏիշչենկոն կարծում է, որ Հայաստանի քաղաքական խուսանավումները Ֆրանսիայի հայտն են Կովկասում իշխանության համարՈւզո՞ւմ եք հասկանալ Փաշինյանի տրամաբանությունը՝ հիշեք հին հրեական անեկդոտը Ասադն անձամբ է որոշում կայացրել հրաժարական տալ. Պեսկով Արաքս բնակավայրում դիզելային վառելիքի կետի գործունեություն է դադարեցվել Հայտնի են Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթի հաղթողները Հայաստանի իշխանության երեսպաշտությունը եղեռնի հարցով 4 հոգի տեղափոխվել է «Վարդենիս» ԲԿ․ մանրամասներԴեկտեմբերի 11-ից 36 ժամ ջուր չի լինելու Փնթի կռուտիտը չի օգնելու. Հայաստանից հստակ դիրքորոշում են ակնկալում Սիրիահայերը մնացել են առանց ՀՀ իշխանության օգնության Աղազարյանը սպառնում է անուններ տալ, եթե իրեն փորձեն կալանավորել ՔՊ-ականներն Անդրանիկ Քոչարյանին են կասկածում արտահոսքերի մեջ Զգուշացում. կրկին ձյուն կտեղաՍտեղծված իրադրությունը պարզ ու կարճ լուծումներ չունի․ Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված