Լիլիթ Գասպարյանն ու ընտանիքի մյուս անդամները մահացել են․ ՌԴ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Լիլիթ Գասպարյանն ու ընտանիքի մյուս անդամները մահացել են․ ՌԴ](/timthumb.php?src=disc/30-11-24/3e09965ca0079f001dd370fba1d7a2ca.jpg&w=780)
Նեֆտեյուգանսկի շրջանի Տյումեն-Խանտի-Մանսիյսկ մայրուղում տեղի է ունեցել մահացու ավտովթար։ Ճանապարհին բախվել են բեռնատար և փոքր ավտոմեքենա։ Այս մասին հաղորդում է Յուգրայի պետական ավտոճանապարհային ոստիկանությունը։
Volkswagen Polo մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել է բեռնատար Faw-ին։ Պատահարի հետևանքով մեքենայի վարորդ՝ Վլադիմիր Սիմինովը, 33-ամյա Լիլիթ Գասպարյանը, 7 տարեկան Անին ու 14 տարեկան Միլենան զոհվել են։