Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկերեսանիության բարոյազուրկ պատկերը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն մի քանի օր է, ինչ Վրաստանում շարունակվում են փողոցային բախումներն ու անկարգությունների հրահրումները: Ինչպես հայտնի է, արևմտամետները, ժամկետն սպառող նախագահ Զուրաբիշվիլու գլխավորությամբ, ուժային բախման ու ընդհարումների են ելել գործող իշխանության դեմ: Ցուցարարները դյուրավառ հեղուկով շշեր են նետում ոստիկանության ուժերի վրա, հրավառության խոշոր միջոցներ են գործածում, ապակողմնորոշող ճառագայթներ են կիրառում, փորձում են շենքեր հրդեհել և այլն: Ոստիկանությունն էլ կիրառում է ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, դիմում է ձերբակալությունների: Թե ինչ է ուզում Եվրամիության դրոշներով Թբիլիսիի կենտրոնական փողոցները զանգվածային անկարգությունների ու հրկիզումների վայրի վերածած ընդդիմությունը, որը բացահայտ կառավարվում է արևմտյան ազդեցության կենտրոնների կողմից, պարզ է:

Պարզ է նաև, թե ինչ դիրքավորում ունի Վրաստանի իշխանությունը: Սրանք արտաքուստ զուտ ներվրացական խնդիրներն են: Բայց նախ՝ իրականում վաղուց է այդ ամենը դուրս եկել ներվրացական հարթությունից, երկրորդ՝ այս պարագայում ոչ պակաս հետաքրքիր է դիտարկել տեղի ունեցողի հետ կապված նույն Եվրամիության, արևմտյան կառույցների, նաև՝ առանցքային լրատվամիջոցների, առավել ևս՝ մեր «հայրենական արևմտամետների» հրապարակային դրսևորումները: Նույնիսկ կարելի է շրջանցել այն, որ արևմտյան ամենատարբեր գործիչներ միանգամայն անթաքույց, նույնիսկ ցուցադրաբար միջամտում են Վրաստանի ներքին գործերին, եթե չասենք՝ հրահրում են փողոցային անկարգություններ, խրախուսում են դրանք, պարզ ասած՝ «շիրա են տալիս»:

Առանցքայինն ու նրանց բոլորի բարոյազուրկ նկարագիրը բացահայտողն այլ բան է: Տեսեք, նույն Եվրամիությունը իր բազում պաշտոնական ու բարձր ներկայացուցիչներով, նույն արևմտյան կառույցներն ու արևմտյան երկրների դեսպանները, այսպես ասած՝ «միջազգային հանրությունը» հիմա միաբերան դատապարտում են Վրաստանի իշխանություններին, ոստիկանությանը և խրախուսում են զանգվածային անկարգությունների մասնակիցներին, այսպես ասած՝ ցուցարարներին, եթե կուզեք՝ փողոցային ապստամբներին: Բայց բացարձակապես այդ նույն եվրո-գործիչները, Եվրամիության ներկայացուցիչները, ԱՄՆ-ի ու արևմտյան այլ երկրների դեսպանները ո՛չ մի անգամ ծպտուն իսկ չեն հանել բոլոր այն դեպքերում, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, փաշինյանական ոստիկանությունը, ի դեպ, ֆինանսապես արևմտյան «բարեփոխումների» ենթարկված, Երևանի փողոցներում գազանաբար հարձակվում էր խաղաղ ցուցարարների, կանանց ու երեխաների, ծերերի ու հաշմանդամ մարդկանց վրա:

Ոչ մի անգամ որևէ արևմտյան դեսպանատուն ո՛չ մի անգամ ծպտուն չի հանել, երբ փաշինյանական ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել, անադեկվատ ու անհիմն բռնությունների դիմել խաղաղ ցուցարարների, պատերազմում զոհվածների ծնողների նկատմամբ: Նրանց լռել ու ծպտուն չեն հանել, երբ այս տարվա հունիսի 12ին ոստիկանությունը խաղաղ ցուրարարների նկատմամբ զանգվածաբար կիրառեց «Զարյա-3» տեսակի լուսաձայնաբեկորային նռնակներ, որոնք նախատեսված են ոչ թե ցույցեր ցրելու, այլ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Դրա հետևանքով ավելի քան 100 ցուցարար վիրավորվեց, իսկ մեկ քաղաքացի հաշմվեց: Դրանից հետո միայն ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն արեց՝ մեղադրելով... խաղաղ, անզեն ցուցարարներին ու փաստացի արդարացնելով ոստիկաններին, որոնք բզկտում էին ցուցարարներին, այդ թվում՝ կանանց, երեխաներին ու ծերերին:

Ընդ որում, կարևոր է արձանագրել, որ Հայաստանում տեղի են ունեցել բացառապես խաղաղ ցույցեր, առանց զենքի հավաքներ, բողոքի երթեր, պիկետներ, ակցիաներ: Իսկ Վրաստանում, ընդդիմության գլխավորությամբ, «ցուցարարները» բացահայտ բռնի գործողություններ են իրականացնում, հրավառության նյութերով հարձակվում են ոստիկանական ուժերի րա, հրկիզում են խորհրդարանի շենքը և այլն, և այլն: Այդ ինչպե՞ս է լինում, որ նույն Արևմուտքը, նույն արևմտյան գործիչները, դեսպանները, նույն «արևմտամետները» Վրաստանի դեպքում դա որակում են որպես «ազատության համար պայքար», իսկ Հայաստանի դեպքում՝ խրախուսում են ոստիկանությանը: Վրաստանի դեպքում սաստում են ոստիկանությանը և իշխանություններին, Հայաստանի դեպքում ցուցարարներին են մեղադրում: Կամ՝ մեր «տեղական» գրանտային «արևմտամետների» մի մասը երեկ ոգևորված «ճռվողում» էր սոցցանցերում, թե՝ «վրաց եկեղեցին միացավ ցուցարարներին...»:

Ըստ որում, այն դեպքում, երբ վրաց եկեղեցին ուղղակի իշխանություններին ու ցուցարարներին երկուստեք զսպվածության էր կոչել: Այնինչ նույն այդ մարդիկ միաբերան աղմկում ու ամենակեղտոտ արտահայտություններ էին անում Հայ Առաքելական եկեղեցու հասցեին, երբ Հայաստանում ժողովրդի բողոքի ալիքը գլխավորեց հոգևորական գործիչ: Իսկ հիմա... ողջունում են վրաց եկեղեցու՝ իբր ցուցարարներին միանալը: Սրանք միայն մի քանի օրինակներն են: Իսկ այդպիսի օրինակները քիչ չեն. դրանք ամենօրյա ռեժիմով գալիս են ապացուցելու, թե որքան երկդիմի են «միջազգային հանրության» «արժեքները»: Իրենց շահերը սպասարկողները միշտ ճիշտ են, թեկուզ և որևէ երկիր հողին հավասարեցնեն...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գիտնականներն Արեգակի վրա սև պլազմայի հազվագյուտ արտանետում են գրանցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Թրամփի ակնարկից հետո խոստացել է 600 մլրդ դոլար ներդնել ԱՄՆ-ում Խրախուսում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ուղղությամբ ջանքերը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Դավոսում հանդիպել է Փաշինյանի հետԱնհայտ կորած համարվող 22 զինծառայողի ընտանիքների 300, 000 դրամ աջակցությունը երկարաձգվեց Մոլդովան չի մասնակցի «Եվրատեսիլ 2025»-ին Չեմպիոնների լիգա․ Մադրիդի «Ռեալ»-ը 5:1 հաշվով հաղթել է «Ռեդ Բուլ Զալցբուրգ»-ին․ ՊՍԺ-ն 4:2 հաշվով՝ «Մանչեսթեր Սիթի»-ին Կոշի վարչական ղեկավարը՝ ծեծկռտուքի մասին Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը Ապրիլին «սահմանազատելով» պետք է հասնեն Ոսկեպար․ ի՞նչ իրավիճակ է Տավուշում, ո՞ր հատվածներն են հանձնվելու ԱդրբեջանինԲողոքի ակցիա՝ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի պահանջով Ղազախստանում 19 մեքենա է իրար բախվել․ հոսպիտալացվածներ կանՌոբերտ Հովհաննիսյանը՝ ՀՀ չեմպիոն Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք են առաջադրել Կրասնոդարի դպրոցներից մեկում դանակահարություն իրականացրած դեռահասին ընտանիքի հետ վտարել են Հայաստան Արշակունյաց պողոտայում այրված կրպակը դիտավորությամբ է հրդեհվել՝ գողությունը թաքցնելու համար. կա ձերբակալված Կին ուղևոր է մահացել․ ՌԴՄեր թևը կnտրվեր, որ ընտրեցինք այս կառավարությանը. տնտեսվարողները կառավարության դիմաց են Ալիևը զանգահարել է Էրդողանին Միրզոյանը Մոսկվայից հավատարմության երդում էր տալիս Արևմուտքին ՔՊ-ում հակասությունները խորանում են. Քոչարյան Անդրանիկի հարցը քննարկելու են Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնվել է թակարդում Արայիկ Հարությունյանը՝ ֆեդերացիայի նախագահ. փորձում են յուրացնել ուրիշների աշխատանքը Փաշինյանական իշխանությունը ձեռքերը լվացել է ռազմագերիներիցՓորձագետ. Հայաստանում կա թուրքական գրաքննություն Ձյուն կտեղա Չափից շատ խաղաց. երբ Ալիևը Փաշինյանի պատճառով ռազմական հարձակում կսկսի Հայաստանի դեմ Իտալիայի դեսպանը զգուշացրել է Հայաստանին Քաղաքականացված, շինծու, ապօրինի դատավարություն. «Փաստ»Վարչապետի որոշմամբ Արմեն Գևորգյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ 24-ամյա երիտասարդը 6-րդ հարկից վայր է ընկել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՓաշինյանը վճարում է Հայաստանի տարածքներով. «Փաստ»Վերջ. Թրամփի հետ պատերազմում Հայաստանը «սխալ դուռ մտավ» Իշխանությունը փորձելու է դաշտը լցնել կեղծ թեմաներով, որպեսզի սահմանազատման թեման մնա ստվերում․ Տիիգրան Աբրահամյան Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայից դուրս մնացող 12 թիմից 9-ը «Արտյոմի բացակայությունը ոչ մի ձևով չի լրացվում, ուղղակի կյանքի այս փուլում գնում ես հոսանքի ուղղությամբ». Արտյոմ Սաղաթելյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին Իշխանաձորի շրջանում. «Փաստ»Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը հերքելու դեպքում քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագիծ է ընդունել․ պատմության այս օրը (23 հունվար)Սպանդանոցներին փոխհատուցում կտրամադրվի ֆերմերային տնտեսությունների համար անվճար սպանդի ծառայություն մատուցելու դիմաց. «Փաստ»Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինՎթարվել է զինորներ տեղափոխող «KamAZ»-ը․ վիրավորներ կան ԿԲ-ն զգուշացնում էՀայաստանի տնտեսական ներուժի փոշիացումը. «Փաստ»Ուշադրություն․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Մի քանի ասֆալտապատ փողոցը զրո է պատճառած անչափելի, ահռելի վնասների համեմատ. «Փաստ»Մինչև 22։00-ն ջուր չի լինի«Միակ դիվերսիֆիկացիան, որն այսօր կարողանում է անել գործող իշխանությունը, այն է, թե ում միջոցով մեկ օրով ավելի երկարացնի իր աթոռը պահելու հնարավորությունը». «Փաստ»Բազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենՏարադրամի փոխարժեքները թանկացանԱնհաղորդություն, որ ձգտում է մեղսակցության. «Փաստ»Կա՛մ սպանել են, կա՛մ ստիպել են ինքնասպան լինել․ Նարեկ Գրիգորյանի ծնողները չեն հավատում ինքնասպանությանը«Այն, ինչ անում են Հայաստանի իշխանությունները, որևէ կապ չունի հայ ժողովրդի հետ». «Փաստ»
Ամենադիտված