Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջազգային և տարածաշրջանային նոր շրջադարձերի աղեղը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային արենայում նոր շրջադարձեր են սպասվում։ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը խոստանում է ինչպես կանխատեսելի, այնպես էլ անկանխատեսելի գործընթացներ, դրա համար էլ բազմաթիվ միջազգային դերակատարներ հիմիկվանից պատրաստվում են Թրամփի իշխանության գալուն, որը խոստացել է հանդես գալ ուժի դիրքերից և վերջ դնել պատերազմներին։ Սակայն մինչ հունվար ամիսը, այսինքն՝ նրա պաշտոնավարման սկիզբը, էական փոփոխություններ կարող են տեղի ունենալ, քանի որ Բայդենի վարչակազմը փորձում է որոշակի գործընթացներ արագացնել ու ինչքան հնարավոր է՝ շատ ականներ թողնել Թրամփի համար։ Այդպիսի քայլերից մեկն, օրինակ՝ Ուկրաինային թույլ տալն էր, որ հեռահար զենքերով հարվածի Ռուսաստանի խորքային օբյեկտներին։

Ու այդ հարվածներից հետո ռուսական կողմն էլ ի պատասխան կիրառեց նորագույն «Օրեշնիկ» գերձայնային բալիստիկ հրթիռը՝ ընդգծելով, որ ժամանակակից պաշտպանության համակարգերն ի վիճակի չեն որսալ այն։ Ավելին՝ ՀԱՊԿ գագաթաժողովում Պուտինը սպառնաց «Օրեշնիկով» հարվածել Կիևի որոշումների կայացման կենտրոններին։ Արևմտյան լրատվականներն էլ, նկատի ունենալով հրթիռի ունեցած բնութագրիչները, նշեցին, որ ընդամենը 20 րոպե է անհրաժեշտ, որպեսզի ռուսական նոր հրթիռը խոցի Եվրոպայում ցանկացած կետ։ Միևնույն ժամանակ, Եվրոպայում սկսվեցին քննարկումներն այն մասին, որ բացառված չէ իրավիճակի սրացման դեպքում եվրոպական երկրների ու Ռուսաստանի միջև բախման հավանականությունը, ինչն էլ որոշակի խուճապային տրամադրությունների առաջացման պատճառ է դարձել։ Ռուսական կողմն էլ իր հերթին մեղադրում է արևմտյան երկրներին, որոնք ոչ միայն աջակցում են Ուկրաինային, այլև, անընդհատ սրելով իրավիճակը, մոտեցնում են միջուկային պատերազմի հավանականությունը։

Հասկանալի է, որ մինչև Թրամփի պաշտոնավարումը թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան փորձում են, ինչքան հնարավոր է, ամուր դիրքերում հայտնվել, որպեսզի բանակցությունների ժամանակ առավելություն ունենան։ Կիևը ձգտում է հեռացող Բայդենի վարչակազմից հնարավորինս շատ ռազմական օգնություն կորզել ու այդ սպառազինությունը կիրառել իր դիրքերը բարելավելու համար։ Իսկ ռուսական կողմի համար էլ գլխավոր խնդիրը Կուրսկի մարզից ուկրաինական ուժերին, որքան հնարավոր է, շուտ դուրս մղելն է։ Տեղեկությունների համաձայն, այս նպատակի համար ռուսական կողմը նաև հյուսիսկորեացի զինվորականներին է ներգրավում մարտերում։ Բայց մինչ ուկրաինական ճակատում իրավիճակը շարունակում է սրվել, ակտիվ զարգացումներ են ընթանում Մերձավոր Արևելքում։ Ամերիկյան կողմի միջնորդությամբ Իսրայելի և «Հըզբոլլահ» շարժման միջև հրադադար հաստատվեց, և տեղեկություններ են շրջանառվում, որ Լիբանանի հարավային շրջաններից տեղահանված քաղաքացիները վերադառնում են իրենց տներ, թեև լիովին վստահ չեն՝ արդյոք հրադադարի ռեժիմը չի խախտվի: Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այս դադարը ժամանակավոր է, և այս հակամարտության կողմերը փորձելու են ժամանակն իրենց օգտին կիրառել վերախմբավորվելու և մատակարարումներ ստանալու համար։

Այլ հարց է, որ հետագայում աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնները կանխեն հակամարտության հետագա բռնկումը։ Սակայն Մերձավոր Արևելքում լիովին նոր զարգացում էր այն, որ Սիրիայի կառավարական ուժերի և «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման զինված կազմավորումների միջև սկսվեցին բախումներ, ու զինված խմբավորման ակտիվ հարձակումների արդյունքում Սիրիայի բանակի ստորաբաժանումները սկսեցին լքել իրենց զբաղեցրած դիրքերը։ Այն, ինչ կատարվում է Սիրիայում, առանձին քննարկման նյութ է: Պարզապես հիշեցնենք, որ Սիրիայի կառավարությանն աջակցում են Ռուսաստանն ու Իրանը։ Այս իրադարձություններն ավելի խորը դիտարկելու դեպքում կարող ենք տեսնել, որ Թուրքիան փորձում է օգտվել առիթից, Սիրիայում թուլացնել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի դիրքերը, ու նրանց փոխարեն իր ազդեցությունը տարածել։ Ու Արևմուտքը պատրաստ է պարգևատրել Անկարային այսպիսի քայլերի համար։

Պատահական չէ, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը վերջերս հայտարարեց, որ թուրքական կողմը կրկին հարցում է ուղարկել ԱՄՆ՝ իրեն չհատկացված F-35 նոր սերնդի կործանիչները ստանալու համար, քանի որ Վաշինգտոնի կարծիքն այս հարցում փոխվել է։ Այնպես որ, ինչքան էլ համագործակցեն Ռուսաստանն ու Թուրքիան, միևնույնն է, Անկարան չի հեռանալու ՆԱՏՕ-ի ուղեծրից՝ վճռական պահերին թեքվելով դեպի Արևմուտք, ու ռազմավարական առումով իրենք մնալու են հակառակորդներ։ Նախօրեի սիրիական իրադարձությունները սա ևս մեկ անգամ հիանալի ապացուցում են...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ն հեռանում է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունից Ամասիայում բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք (տեսանյութ) Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա»-ն ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում Գիտնականներն Արեգակի վրա սև պլազմայի հազվագյուտ արտանետում են գրանցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Թրամփի ակնարկից հետո խոստացել է 600 մլրդ դոլար ներդնել ԱՄՆ-ում Խրախուսում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ուղղությամբ ջանքերը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Դավոսում հանդիպել է Փաշինյանի հետԱնհայտ կորած համարվող 22 զինծառայողի ընտանիքների 300, 000 դրամ աջակցությունը երկարաձգվեց Մոլդովան չի մասնակցի «Եվրատեսիլ 2025»-ին Չեմպիոնների լիգա․ Մադրիդի «Ռեալ»-ը 5:1 հաշվով հաղթել է «Ռեդ Բուլ Զալցբուրգ»-ին․ ՊՍԺ-ն 4:2 հաշվով՝ «Մանչեսթեր Սիթի»-ին Կոշի վարչական ղեկավարը՝ ծեծկռտուքի մասին Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը Ապրիլին «սահմանազատելով» պետք է հասնեն Ոսկեպար․ ի՞նչ իրավիճակ է Տավուշում, ո՞ր հատվածներն են հանձնվելու ԱդրբեջանինԲողոքի ակցիա՝ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի պահանջով Ղազախստանում 19 մեքենա է իրար բախվել․ հոսպիտալացվածներ կանՌոբերտ Հովհաննիսյանը՝ ՀՀ չեմպիոն Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք են առաջադրել Կրասնոդարի դպրոցներից մեկում դանակահարություն իրականացրած դեռահասին ընտանիքի հետ վտարել են Հայաստան Արշակունյաց պողոտայում այրված կրպակը դիտավորությամբ է հրդեհվել՝ գողությունը թաքցնելու համար. կա ձերբակալված Կին ուղևոր է մահացել․ ՌԴՄեր թևը կnտրվեր, որ ընտրեցինք այս կառավարությանը. տնտեսվարողները կառավարության դիմաց են Ալիևը զանգահարել է Էրդողանին Միրզոյանը Մոսկվայից հավատարմության երդում էր տալիս Արևմուտքին ՔՊ-ում հակասությունները խորանում են. Քոչարյան Անդրանիկի հարցը քննարկելու են Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնվել է թակարդում Արայիկ Հարությունյանը՝ ֆեդերացիայի նախագահ. փորձում են յուրացնել ուրիշների աշխատանքը Փաշինյանական իշխանությունը ձեռքերը լվացել է ռազմագերիներիցՓորձագետ. Հայաստանում կա թուրքական գրաքննություն Ձյուն կտեղա Չափից շատ խաղաց. երբ Ալիևը Փաշինյանի պատճառով ռազմական հարձակում կսկսի Հայաստանի դեմ Իտալիայի դեսպանը զգուշացրել է Հայաստանին Քաղաքականացված, շինծու, ապօրինի դատավարություն. «Փաստ»Վարչապետի որոշմամբ Արմեն Գևորգյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ 24-ամյա երիտասարդը 6-րդ հարկից վայր է ընկել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՓաշինյանը վճարում է Հայաստանի տարածքներով. «Փաստ»Վերջ. Թրամփի հետ պատերազմում Հայաստանը «սխալ դուռ մտավ» Իշխանությունը փորձելու է դաշտը լցնել կեղծ թեմաներով, որպեսզի սահմանազատման թեման մնա ստվերում․ Տիիգրան Աբրահամյան Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայից դուրս մնացող 12 թիմից 9-ը «Արտյոմի բացակայությունը ոչ մի ձևով չի լրացվում, ուղղակի կյանքի այս փուլում գնում ես հոսանքի ուղղությամբ». Արտյոմ Սաղաթելյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին Իշխանաձորի շրջանում. «Փաստ»Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը հերքելու դեպքում քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագիծ է ընդունել․ պատմության այս օրը (23 հունվար)Սպանդանոցներին փոխհատուցում կտրամադրվի ֆերմերային տնտեսությունների համար անվճար սպանդի ծառայություն մատուցելու դիմաց. «Փաստ»Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինՎթարվել է զինորներ տեղափոխող «KamAZ»-ը․ վիրավորներ կան ԿԲ-ն զգուշացնում էՀայաստանի տնտեսական ներուժի փոշիացումը. «Փաստ»Ուշադրություն․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Մի քանի ասֆալտապատ փողոցը զրո է պատճառած անչափելի, ահռելի վնասների համեմատ. «Փաստ»Մինչև 22։00-ն ջուր չի լինի«Միակ դիվերսիֆիկացիան, որն այսօր կարողանում է անել գործող իշխանությունը, այն է, թե ում միջոցով մեկ օրով ավելի երկարացնի իր աթոռը պահելու հնարավորությունը». «Փաստ»Բազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենՏարադրամի փոխարժեքները թանկացան
Ամենադիտված