Փաշինյանը կնոջ հետ ԱՄՆ է մեկնել
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նիկոլ Փաշինյանը նախօրեին կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ԱՄՆ է մեկնել։ Ընդ որում, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հատուկ տեսանյութեր էր տարածում թռիչքից՝ ցույց տալու, որ երկարատև ճամփորդության են մեկնել էկոնոմ դասի տոմսերով։ Փաշինյանն այսօր Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»: Գագաթնաժողովին նա նաև հանդես կգա ելույթով, ասել է նրա մամուլի քարտուղարը։
ԱՄՆ այցն իշխանական քարոզչամեքենան ներկայացնում է որպես ցնցող մի իրադարձություն, մինչդեռ ընդամենը Փաշինյանը սովորական մի միջոցառման է մասնակցելու, որը, ի դեպ, ուղղված է Չինաստանի դեմ։ Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ որևէ հանդիպում նախատեսված չէ։ Այդ մասին իր ասուլիսում նաև Նիկոլ Փաշինյանն էր ասել։
ԱՄՆ նոր ղեկավարությունն առանձնապես հետաքրքրություն չի ցուցաբերում Փաշինյանի հետ հանդիպելու, չնայած պաշտոնական Երևանը տարբեր խողովակներով փորձում է կազմակերպել հանդիպում կամ նույնիսկ մեկ լուսանկար՝ այն իր քաղաքական շահերին ծառայեցնելու նպատակով։
Արմինե Հովհաննիսյան