Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իշխանությունները պետք է ունենան բավարար համարձակություն Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական իշխանության գործողությունները դատապարտելու համար». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բաքվում մեր հայրենակիցների դատավարությունների նկատմամբ Հայաստանի իշխանությունների տոտալ անտարբերությունը կարծես նույն՝ Արցախը մոռացության տալու բանաձևի մեջ է տեղավորվում: Չխոսել դատավարությունների ու Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների մասին՝ տպավորություն ստեղծելով, թե այս հարցն առհասարակ գոյություն չունի:

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանն ասում է. «Այս իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտություն և, ընդհանրապես, Արցախի հարց, որպես այդպիսին, համարում են, որ չկա, դրա հետ կապված նաև պատճառաբանում են, թե ինչու Մինսկի խումբը պետք է լուծարվի և այլն: Միևնույն ժամանակ, դատավարության մասին լուռ մնալը և, ընդհանրապես, որևիցե ձևով չարձագանքելը կապված է նրանց անվճռականության, Ադրբեջանի նկատմամբ վախի հետ: Դատավարության մասին խոսելու համար իշխանությունները պետք է ունենան բավարար համարձակություն, որպեսզի կարողանան դատապարտել այն բոլոր գործողությունները, որոնք կատարում է Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական իշխանությունը: Այդ մասին Նիկոլ Փաշինյանն իր մամուլի ասուլիսում հայտնում է, որ, մասնավորաբար, այնտեղ մեր գերիների նկատմամբ օգտագործում են հոգեներգործուն դեղամիջոցներ: Սրա մասին խոսում է ոչ թե այն կոնտեքստում, որ Ադրբեջանում կատարվում է միջազգային հանցագործություն, այլ այն կոնտեքստում, որ այդ մարդկանց ասածը հաշվի չառնեք: Երկու հանգամանք կա, որ պայմանավորում է այս իշխանությունների վարքագիծը՝ վախը և այդ հարցի փակված համարելը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Միջազգային և տեղական լրատվամիջոցները, կազմակերպություններն ու անհատները պարբերաբար անդրադառնում են անհիմն մեղադրանքներով կալանավորված և Բաքվում ապօրինաբար պահվող մեր քաղաքացիներին, Արցախի հիմնախնդրին ու տեղահանված մեր հայրենակիցների՝ իրենց բնօրրան վերադառնալու իրավունքին: Մյուս կողմում՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների անհաղորդությունն է տեղի ունեցողին: Սա կարող է պատճառ դառնալ, որ մարդիկ մի պահ դադարեն այս հարցերը բարձրաձայնել՝ եթե պետությունը չի պաշտպանում իր քաղաքացիների իրավունքները, ինչո՞ւ մենք պետք է դա անենք: «Կարծում եմ, որ ինչքան էլ միջազգային տարատեսակ կազմակերպությունները տարակուսանքի մեջ են այսօր Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարքագծից, իսկ տարաբնույթ անձինք ինչպես մեր երկրում, այնպես էլ մեր երկրից դուրս ուղղակի զայրացած են այս իշխանությունների վարքագծից, սակայն այս իշխանությունների վարքագիծը չի բերելու նրան, որ այդ մարդիկ և կազմակերպությունները դադարեցնեն ծավալել իրենց գործունեությունը: Անկախ նրանից, թե Նիկոլ Փաշինյանը Ցեղասպանության մասին ինչ մտքեր է արտահայտում, Լեմկինի ինստիտուտը տալիս է իր համարժեք և շատ արագ պատասխանը: Չեմ կարծում, որ այդ ինստիտուտի աշխատանքը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի վարքագծով: Կարո՞ղ էր, արդյոք, Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարքագիծն էլ ավելի օգնել այդ կազմակերպություններին, որպեսզի այդ հարցի լուծումն ավելի արագ տրվեր։ Այո, կարող էր: Այս իշխանությունները կարող էին օգնել այդ կազմակերպություններին, անհատներին, ի վերջո, ոչ թե օգնել, այլ լինել առաջամարտիկը, և այս կազմակերպություններն օգնեին Հայաստանի Հանրապետության իշխանություններին: Ցավոք, այսօր այս իշխանությունները վարում են այսպիսի վարքագիծ ու քաղաքականություն: Կարծում եմ՝ բոլորս պետք է հասկանանք, որ Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը չի արտահայտում այս իշխանությունների կարծիքը: Այս իշխանությունները հավերժ չեն, անկախ նրանց դիրքորոշումից, պետք է շարունակել բարձրաձայնել այս խնդիրների ու հարցերի մասին: Խոսքն այնպիսի երևույթների մասին է, որոնք համամարդկային բնույթ են կրում՝ ժողովուրդների էթնիկ զտում, ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք, ցեղասպանության հարց: Սրանք մեր ժողովրդին առնչվող հարցեր են, սակայն միայն հայ ժողովրդի հետ կապված չեն: Դրանք համամարդկային հանցագործություններ են, որոնց դեմ բոլորը պետք է խոսեն և դատապարտեն»,-նշում է մեր զրուցակիցը:

Իր անհանգստությունների մասին օրերս բարձրաձայնել էր նաև արցախցի Ղարիբ Բաբայանը: Նա մի տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են մի խումբ օտարազգիներ ադրբեջաներենով Հանրապետության հրապարակում «Իմ Ղարաբաղ» երգում և հրավիրել էր իրավապահ մարմինների ուշադրությունը՝ պարզելու, թե ովքեր են նրանք: ԱԱԾն հայտնեց, որ նրանք Իրանի քաղաքացիներ են, այլևս ՀՀ տարածքում չեն, իսկ տեսանյութ տարածող անձը ձերբակալվեց՝ «ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն և քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր տարածելու դեպքի առթիվ»: Ստացվում է, որ կարծիք, մտահոգություն արտահայտելը քրեորեն հետապնդելի՞ է դառնում: «Մի իշխանությունից, որը կարող է հանգիստ նայել, թե ինչպես է Արցախի 120 հազարանոց բնակչությունը բռնի տեղահանվում երկրից և այնուհետև մեկ տարվա ընթացքում ընդհանրապես այդ հարցը փակել, մի իշխանությունից, որը կարող է թշնամի պետության պահանջներն անվերապահորեն կատարել և գնալ տարատեսակ զիջումների, և այսպիսի բազմաթիվ հանգամանքների ունակ իշխանությունից ամեն ինչ սպասելի է: Այս իշխանությունները ցույց տվեցին նաև, որ նույնիսկ իրենց հայտարարած՝ «ժողովրդավարության բաստիոն» երևույթն արդեն ուժի մեջ չէ: Այս իշխանությունն իր ընտրական, կառավարության և կուսակցության ծրագրերում գրում է մի բան, անում՝ մեկ այլ բան: Այդ դատավարությունը վառ ապացույցն է, որ այս իշխանություններն իրենց մտածածը, իրենց իշխանությունը պահելու ցանկությունն ի կատար ածելու համար ամեն ինչի պատրաստ են և ոչ մի բանի առջև կանգ չեն առնելու: Ուստի, կարծում եմ՝ առանձնահատուկ զարմանք արտահայտել այս երևույթի նկատմամբ չենք կարող»,-հավելում է նա:

Ոչ միայն քաղաքական ու իրավական, այլ նաև Արցախի մեր հայրենակիցների սոցիալական խնդիրներն են մշտապես պահվում մեր թերթի ուշադրության կենտրոնում: Քաղաքացիության հարց, բնակարանային խնդրի լուծում, սոցիալական խնդիրներ: Ի՞նչ վիճակ է հիմա այս առումով: «Ցավոք, արցախցիների սոցիալ-տնտեսական, կենցաղային և մնացած բոլոր խնդիրներն ավելի խորանում են: Եթե բռնի տեղահանման առաջին օրերին բոլորը շոկի մեջ էին, այդ թվում՝ Հայաստանում բնակվող մեր հայրենակիցները, և այդ էմոցիոնալ լարվածությունը թույլ չեր տալիս շատ խնդիրներ և դժվարություններ ավելի սառնասրտորեն դիտարկել, ապա հիմա, կարծես թե, այդ հետսթրեսային իրավիճակում հայտնված հասարակությունն էլ ավելի կոպիտ ձևով է զարնվում իրականությանը: Իրականության մեջ այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում որևիցե էական խնդիր, որպես այդպիսին, լուծված չէ արցախցիների համար՝ սկսած քաղաքացիության հարցից վերջացրած սոցիալական բոլոր ծրագրերով։ Զուտ գումար բաժանելու տեսքով մեկ-երկու ծրագիր իրականացնելով՝ անհնար է լուծել բռնի տեղահանված, կոլեկտիվ տրավմայի մեջ գտնվող հասարակության խնդիրները։ Սա սոցիալհոգեբանական մեծ բարդույթ է, որը հաղթահարելու համար անհրաժեշտ է շատ ավելի լուրջ պետական ծրագրեր իրականացնել, այլ ոչ թե ստիպել այս կամ այն գործողությունն անել, ստիպել այս կամ այն ծրագրին մասնակցել այս կամ այն պայմաններով, այսպիսի իրավիճակում մարդկանց կանգնեցնել «քաղաքացիություն ստանալ, թե ոչ» երկընտրանքի առջև, կամ ծանր պայմաններ դնել՝ «եթե ցանկանում եք բնակարան, ապա պետք է այս պայմաններին համապատասխանեք», մարդկանց դնել այնպիսի իրավիճակում, թե՝ մեր ասածները արեք, հակառակ դեպքում մարտից կամ ապրիլից ձեր սոցիալական աջակցությունը կտրելու ենք, սա ուղղակի, մեղմ ասած, անփույթ վերաբերմունք է ցեղասպանության միջով անցած ժողովրդի նկատմամբ: Ասել, որ որևիցե հարց կամ խնդիր լուծված է, տեղին չէ: Կարող է՝ որոշ մարդիկ կարողացել են ադապտացվել, որովհետև արցախցիներն աշխատասեր և ստեղծագործ մարդիկ են, և այս կամ այն կերպ լուծում են իրենց խնդիրները, բայց ասել, որ դրա վերաբերյալ կա պետական մոտեցում, սխալ կլինի: Արցախյան բազմաթիվ կազմակերպություններ, այդ թվում՝ մերը, Արցախի Ազգային ժողովը, կառավարությունն այժմ որոշակի ուղիներ են փնտրում, որպեսզի կարողանան համապարփակ ծրագիր ստեղծել և ներկայացնել՝ իմ նշած խնդիրները վերացնելու համար»,-եզրափակում է Հակոբ Հակոբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը անձամբ կհանդիպի Պուտինի և Սի Ծինփինի հետ․ Reuters Առաջին անգամ հայ լեռնադահուկորդը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ Հայտնիների հրապարակումները՝ Վալենտինի օրվա առթիվ Կոնգոյում զինյալները 170 երեխայի են բռնաբարել. ՅՈՒՆԻՍԵՖ Արմավիրում կեղծ օղիների շշալցման դեպք է հայտնաբերվել Հայրը տեսագրել է` ինչպես է կետը կուլ տալիս որդուն (տեսանյութ)Թուրքիան ակնկալում է՝ Թրամփը կկատարի Գազայի վերաբերյալ նախընտրական խոստումները․ Էրդողան Կապտավանք եկեղեցին կվերականգնվի. կնքվել է հուշագիր ԵՄ-ին անդամակցելու պես բախտորոշ քայլ անելուց առաջ ՀՀ իշխանությունները պատասխանատվություն են կրում բնակչությանը բոլոր հետևանքները բացատրելու համար. ԶախարովաՄասկը Հնդկաստանի վարչապետի հետ հանդիպմանը ներկայացել է 3 երեխաների և կնոջ հետ (լուսանկարներ) Մբապեն կվերադառնա Ֆրանսիայի հավաքական «Իմ հզոր համայնք» կուսակցությունը Գյումրու քաղաքապետի ընտրություններին կմասնակցի Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբ Բացահայտվել է հանցագործության 147 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված 37-ամյա վարորդը բեռնատարով հայտնվել է նոր կառուցվող շենքի հիմքի համար փորված փոսում Թուրքական ակումբը 10 մլն եվրո է առաջարկել Սպերցյանի համար․ ՀՖՖ-ն դեմ է հանդես եկել առաջարկին Ռուբեն Վարդանյանը երբևէ չի ֆինանսավորել ՈՄԱ-ն․ արձագանք՝ Բաքվի հերթական մեղադրանքներին «Կիևի հերթական սադրանքն է». Պեսկով Զախարովան մեկնաբանել է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի սկիզբը Արցախի իշխանությունների դեմ ճնշումների նոր ալիք կարող է սկսվել Առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են Անդրանիկ Քոչարյանին փուռը կտան Հռոմի պապը հոսպիտալացվել էՀՀ ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԹանգարանները տարատեսակ միջոցառումներով միացել են Սուրբ Սարգսի տոնի տոնակատարություններին Մինշտ հետևել են, ցանկացել վերացնել․ Մհեր Խաչատրյանի սպանության հետքերով-19 ցուրտ․ ձյուն է տեղալու Լևոն Մ․-ն հիվանդանոցում մահացավ Գնաց դիրքեր ու հայտնվեց գերության մեջ Փաշինյանը խոստովանեց դավաճանությունը Արտառոց դեպք՝ «Վայոց Ձոր» ԲԿ-ում 30-ամյա կնոջ մասնակցությամբԻնչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … պլաստիկ վիրաբուժություն Նավթի գները մի փոքր բարձրանում են Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Տեառնընդառաջը ԵՄ պատվիրակությունն այցելել է Բագրատաշեն և Այրում սահմանային անցակետեր «Սխալվելու իրավունքը. Հայաստանը մերժեց Ռուսաստանին և վտանգի ենթարկեց սեփական անկախությունը» Վթար Երևանում․ հոսպիտալացվածներ կան ««Ցտեսություն, Ռուսաստան, մեզ սպասում են Եվրամիությունում, մենք շատ արժեքավոր ենք նրանց համար». Հայաստանը հայտարարել է, որ պատրաստվում է անդամակցել ԵՄ-ին, բայց կա մի նրբերանգ» Սուրբ Վալենտինի օր. պատմության այս օրը (14 փետրվար)Որոնք են մարտ ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Բաքուն շտապում է միջանցքային տրամաբանությամբ հարցում, ՀՀ իշխանությունը հնարավորություն է ստեղծում Բուք, ձյուն, քամի․ Հայաստանում առատ տեղումներ են Կայծակնային աճ․ ռուբլու փոխարժեքն այսօրԱյսօրվա անջատումների մասինՓաստաբաններին նեղն են գցում․ «Հրապարակ» Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ իշխանության յուրացման առիթով հարուցված գործն ավարտին է մոտենում. «Ժողովուրդ» Ինչո՞ւ էին «թռել» քվեարկությունից․ «Հրապարակ» Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ» Նորատուսցի Արայի որդին կալանքից ազատվել է․ «Հրապարակ» «Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում տեղաշարժ չկա». հակակոռուպցիոն մարմնի զեկույց. «Ժողովուրդ»
Ամենադիտված