Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նպատակն է կոտրել ազգի ու բանակի ոգին ու տեղ չթողնել ապագա հաղթանակների համար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

44-օրյա աղետաբեր պատերազմից, Հայաստանի և Արցախի հետ տեղի ունեցածից հետո հաճախ եմ սկսել ընթերցել պատմության այս կամ այն դրվագը նկարագրող հեղինակներին: Տևական ժամանակ է՝ Խաչիկ Դաշտենցի «Խոդեդանն» եմ կարդում։ Անկեղծ լինեմ՝ շատ ծանր է առաջ «գնում»: Կարծում եմ՝ դժվար է կարդալ այն հատվածները, թե ոնց էին թուրքերը հայերին ողջողջ այրում, երեխաներին ու մեծահասակներին թոնիրը գցում, սրախողխող անում, կտրում դաստակը, այդ պահին շատ ժամանակ չունեին, որ մատանիներն ու ապարանջանները ձեռքից հանեին, կտրում, իրենց հետ տանում էին, որ հետո մարդկանց անշնչացած մարմինների մասերից թալանը շարունակեին: Բարդ է այս ամենն ընթերցել և դադար չվերցնել։ Ու ոչ այն պատճառով, որ զարմացած ես, առաջին անգամ ես լսում թշնամու վայրագությունների մասին, այլ զգացողություն ունես, որ այս ամենը նաև մեր օրերում ես տեսել, գուցե ոչ քո աչքերով, բայց գիտես, որ նման բան նաև 21-րդ դարում է տեղի ունենում՝ էլի քաղաքակիրթ աշխարհի լուռ հայացքի ներքո: Հակված չեմ մեղադրել օտարին, վստահ եմ՝ մարդն այնքան ուժեղ պիտի լինի, որ ինքն իր մասին հոգ տանի, նույնն էլ` պետությունը: Բայց անգամ Հայոց ցեղասպանության օրերին, երբ հայ տղամարդկանց նախապես զինաթափել էին, իսկ մարդկանց մեծամասնությունն ապրում էր թմբիրի մեջ՝ վստահ լինելով, որ իրենք աշխատող, ստեղծող, սուլթանին պարտաճանաչ կերպով հարկ վճարող քաղաքացիներ են, ինչո՞ւ նա պետք է ցանկանա բնաջնջել իրենց, շատերը դիմադրություն էին ցույց տալիս թշնամուն, փրկվում յաթաղանից կամ, ավաղ, դրա զոհը դառնում, բայց գլուխը չէին կախում թշնամու դեմ: «Խոդեդանում» մի հատված կա՝ «Յոթ օր» կոչվող, որտեղ պատմվում է Մուշի պաշտպանության ու ապստամբության մասին։ Թե ինչպես են հայ աշխատավորները, ֆիդայինները պայքարում էլ ավելի մեծաքանակ ուժերի դեմ, ոնց են դիմադրում հանուն իրենց հողի։ Մուշն, ի վերջո, ընկնում է, բայց ոչ առանց պայքարի: Նույնն էլ նաև Սասունի պարագայում է:

Կկարծեք, թե զուգահեռներ եմ տանում մեր իրականության հետ: Գուցե նաև այս զգացողությունն ունեմ, որ Մեծ եղեռնից հարյուրից ավելի տարի անց մեզ առաջարկում են կասկածելի խաղաղություն: Ունե՞նք երաշխիք, որ չենք մորթվելու, ինչպես մեր հայրենակիցներն Արցախում, որ չենք տեղահանվելու, ինչպես 2023 թվականին 120 հազար մարդ փակեց իր տան դուռն ու հեռացավ իր բնօրրանից՝ իր հետ տանելով մի քանի հագուստ, սրտի համար թանկ մի քանի իր: Իսկ մեզանից յուրաքանչյուրն ի՞նչ կվերցնի իր հետ, եթե ստիպված լինի լքել իր տունը: Եթե այս հարցը հնչի մեր ուղեղում, մեր սրտի մի անկյունում, գուցե այսօր ինչ-որ բան կարողանանք շտկել:

Զգացե՞լ եք՝ մեզ չեն պատմում Մուշի ու Սասունի ապստամբության, Բաշ-Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերի մասին: Ակամայից սա զուգահեռեցի 44-օրյա, 2022 թ. սեպտեմբերի 13-ի և 2023 թ. սեպտեմբերի 19-ի պատերազմների հետ։ Ի՞նչ է ասում քարոզչամեքենան՝ փախան, դավաճանեցին, թողեցին, լքեցին, և այլն, և այլն։ Բոլոր թվարկվածները, վստահաբար, իրականության մեջ տեղի են ունեցել, բայց, ախր, այս երեք պատերազմների ու տարբեր տարիներին թշնամու դիվերսիոն հարձակումները զսպելու ժամանակ ժամկետային զինծառայողները, մեր բանակի սպաները սխրանքներ են գործել ռազմի դաշտում, թշնամուն զսպողը Հայկական բանակն է եղել, բայց քարոզչամեքենան սրա մասին գրեթե չի խոսում։ Իշխանության ներկայացուցիչները, հանձին վարչապետի պաշտոնը զբաղեցնողի, հայրենասիրությանը նոր որակումներ ու ձևակերպումներ են տալիս, օրինակ՝ նա ասում է, թե «պետք է հստակ հայտարարենք՝ որդեգրում ենք հայրենասիրության այն մոդելը, որը մեր բանակին, զինվորին առաջարկում է կոնկրետ խնդիր՝ պահպանել և պաշտպանել միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների անվտանգությունը»: Իսկ ինչո՞վ էր զբաղված հայ զինվորը տարիներ շարունակ: Բազմաչարչար ու անշնորհակալ գործ է այս մարդու մտքերը հասկանալն ու վերլուծելը, մեկմեկ դրանում ոչ միայն ռացիոնալության հատիկ չկա, այլ՝ ֆանտաստ հեղինակները երանի կտային նման մտքեր արտահայտելու համար:

Միանշանակ համաձայն եմ, որ պետք է խոսել բոլոր ոլորտներում առկա խնդիրների մասին, դա պարտադիր պայման է, եթե որպես պետություն և ազգ ցանկանում ենք առաջընթաց գրանցել: Նույն բանակի օրինակով. նրանք, ովքեր հանցանք են գործել բանակի ու պետության առջև, պետք է պատասխանատվություն կրեն։ Բայց... Պետք է խոսել նաև հերոսական դրվագների մասին: Ինչո՞ւ հիմա դա գրեթե չի արվում պետական մակարդակով: Մեր համոզմամբ՝ նպատակ կա կոտրել ազգի ու բանակի ոգին ու տեղ չթողնել ապագա հաղթանակների համար։ Ընդ որում՝ հաղթանակ ասելով՝ պետք չէ պաթոսային ու վերացական մի բան պատկերացնել: Հաղթանակի հիմքում իրատեսությունն է, հաշվարկը ու չընդհատվող աշխատանքը: Միայն այդ դեպքում կարելի է կորցրածը վերադարձնելու հույս ունենալ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոնգոյում զինյալները 170 երեխայի են բռնաբարել. ՅՈՒՆԻՍԵՖ Արմավիրում կեղծ օղիների շշալցման դեպք է հայտնաբերվել Հայրը տեսագրել է` ինչպես է կետը կուլ տալիս որդուն (տեսանյութ)Թուրքիան ակնկալում է՝ Թրամփը կկատարի Գազայի վերաբերյալ նախընտրական խոստումները․ Էրդողան Կապտավանք եկեղեցին կվերականգնվի. կնքվել է հուշագիր ԵՄ-ին անդամակցելու պես բախտորոշ քայլ անելուց առաջ ՀՀ իշխանությունները պատասխանատվություն են կրում բնակչությանը բոլոր հետևանքները բացատրելու համար. ԶախարովաՄասկը Հնդկաստանի վարչապետի հետ հանդիպմանը ներկայացել է 3 երեխաների և կնոջ հետ (լուսանկարներ) Մբապեն կվերադառնա Ֆրանսիայի հավաքական «Իմ հզոր համայնք» կուսակցությունը Գյումրու քաղաքապետի ընտրություններին կմասնակցի Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբ Բացահայտվել է հանցագործության 147 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված 37-ամյա վարորդը բեռնատարով հայտնվել է նոր կառուցվող շենքի հիմքի համար փորված փոսում Թուրքական ակումբը 10 մլն եվրո է առաջարկել Սպերցյանի համար․ ՀՖՖ-ն դեմ է հանդես եկել առաջարկին Ռուբեն Վարդանյանը երբևէ չի ֆինանսավորել ՈՄԱ-ն․ արձագանք՝ Բաքվի հերթական մեղադրանքներին «Կիևի հերթական սադրանքն է». Պեսկով Զախարովան մեկնաբանել է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի սկիզբը Արցախի իշխանությունների դեմ ճնշումների նոր ալիք կարող է սկսվել Առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են Անդրանիկ Քոչարյանին փուռը կտան Հռոմի պապը հոսպիտալացվել էՀՀ ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԹանգարանները տարատեսակ միջոցառումներով միացել են Սուրբ Սարգսի տոնի տոնակատարություններին Մինշտ հետևել են, ցանկացել վերացնել․ Մհեր Խաչատրյանի սպանության հետքերով-19 ցուրտ․ ձյուն է տեղալու Լևոն Մ․-ն հիվանդանոցում մահացավ Գնաց դիրքեր ու հայտնվեց գերության մեջ Փաշինյանը խոստովանեց դավաճանությունը Արտառոց դեպք՝ «Վայոց Ձոր» ԲԿ-ում 30-ամյա կնոջ մասնակցությամբԻնչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … պլաստիկ վիրաբուժություն Նավթի գները մի փոքր բարձրանում են Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Տեառնընդառաջը ԵՄ պատվիրակությունն այցելել է Բագրատաշեն և Այրում սահմանային անցակետեր «Սխալվելու իրավունքը. Հայաստանը մերժեց Ռուսաստանին և վտանգի ենթարկեց սեփական անկախությունը» Վթար Երևանում․ հոսպիտալացվածներ կան ««Ցտեսություն, Ռուսաստան, մեզ սպասում են Եվրամիությունում, մենք շատ արժեքավոր ենք նրանց համար». Հայաստանը հայտարարել է, որ պատրաստվում է անդամակցել ԵՄ-ին, բայց կա մի նրբերանգ» Սուրբ Վալենտինի օր. պատմության այս օրը (14 փետրվար)Որոնք են մարտ ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Բաքուն շտապում է միջանցքային տրամաբանությամբ հարցում, ՀՀ իշխանությունը հնարավորություն է ստեղծում Բուք, ձյուն, քամի․ Հայաստանում առատ տեղումներ են Կայծակնային աճ․ ռուբլու փոխարժեքն այսօրԱյսօրվա անջատումների մասինՓաստաբաններին նեղն են գցում․ «Հրապարակ» Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ իշխանության յուրացման առիթով հարուցված գործն ավարտին է մոտենում. «Ժողովուրդ» Ինչո՞ւ էին «թռել» քվեարկությունից․ «Հրապարակ» Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ» Նորատուսցի Արայի որդին կալանքից ազատվել է․ «Հրապարակ» «Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում տեղաշարժ չկա». հակակոռուպցիոն մարմնի զեկույց. «Ժողովուրդ» Սոչիում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին սպառնացել է 100 անգամ ավելի միջուկային կենտրոններ կառուցել Արմավիրում հայտնաբերվել է զենք-զինամթերք (տեսանյութ)
Ամենադիտված