Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». Ահարոն Ասատրյանը զոհվել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խելոք, ընկերասեր երեխա էր: Փոքրուց ժպտերես էր, որքան նկարներ ունի, բոլորում ժպտում է թե՛ փոքր, թե՛ հասուն տարիքում: Կենսուրախ էր, ցանկացած ուրախ առիթի դեպքում Ահարոնն առաջինն էր դուրս գալիս պարելու: Հարազատություն, բարեկամություն անել շատ էր սիրում: Ծառայության ժամանակ էլ անընդհատ զանգահարում էր, իր բարեկամների հետ շփվում, միշտ պատրաստ էր օգնել, եթե դրա կարիքը լիներ: Առհասարակ, որտեղ էլ լիներ Ահարոնը, վայելում էր իրեն շրջապատող մարդկանց հարգանքը: Ընտանիքում, աշխատավայրում, ընկերական շրջապատում Ահարոնս աչքի էր ընկնում ազնիվ ու պարզ բնավորությամբ, բարությամբ: Հարգանք էր վայելում ամենուր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նուշիկը՝ Ահարոնի մայրիկը:

Ահարոնը ծնունդով Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից է: Սովորել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Մայրիկն ասում է՝ օրինակելի և կարգապահ աշակերտ էր, առաջադիմությունը միջին է գնահատում: «Խելացի էր, բայց, կարծես, չէր ուզում սովորել: Ֆիզկուլտուրան էր սիրում, բայց չէի ասի, թե կար դպրոցական մի առարկա, որի հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ուներ: Ակտիվ մասնակցում էր շախմատային բոլոր միջոցառում-խաղերին: Բազմաթիվ պատվոգրեր ունի»:

Մայրիկն ասում է՝ որդին ձկնորսության սիրահար էր: «Դպրոցական տարիներին դա իր սիրելի զբաղմունքներից մեկն էր: Անգամ պայմանագրային զինծառայող լինելու ժամանակ, երբ տանն էր լինում, անընդհատ ձգտում էր գնալ ձկնորսության: Միշտ ասում էր՝ թեկուզ ձուկ չբռնեմ էլ, այդ ընթացքը, գետի ափին նստելը շատ հաճելի է»:

2015 թվականին դպրոցն ավարտելուց հետո Ահարոնը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայել է Քարվաճառում: Մայրիկն ասում է՝ մեծ էր որդու սերը զենքի հանդեպ, ուրիշ ձգտում, կարծես, չունենար, քան լավ դիպուկահար լինելը: Ծառայության տարիներին պարգևատրվել է կրծքանշաններով։ 2017 թվականին ավարտել է ժամկետային ծառայությունը և անմիջապես անցել ծառայության ԱԱԾ սահմանապահ զորքերում։ Տիկին Նուշիկն ասում է՝ որդին սիրով էր ծառայում Սահմանապահ զորքերում:

Բայց 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ: Պատերազմը փոխեց շատերի, այդ թվում՝ Ահարոնի կյանքի ընթացքը: «Առաջին օրվանից իրենք Երևանում էին: Սեպտեմբերի 29-30-ին, երբ զրուցում էինք, ասում էր՝ երևի հետ կգանք: Հավանաբար ենթադրում էին, որ պատերազմը կդադարի: Ինքը եղել է պատերազմի դաշտում, բայց ես այդ օրերից շատ բան չեմ իմացել: Հորադիզում թեժ մարտերի մեջ է եղել, իսկ մեր հարցերին արձագանքել է՝ մեզ մոտ հանգիստ է, նորմալ, մի անհանգստացեք: Ինձ ասում էր, որ սահմանային հատվածում են, և իրենք ներգրավված չեն պատերազմում: Մինչև վերջ էլ չեմ իմացել, որ թեժ կռվի մեջ է եղել»:

Տղաներից շատերը չեն կարողացել հաճախակի տուն զանգահարել, մյուսներն էլ ամենօրյա կապի մեջ են եղել ընտանիքի հետ: Ահարոնի պարագայում մայրիկը հիշում է՝ երբ մյուս որդուն հարցնում էր՝ եղբայրը զանգահարե՞լ է, դրական պատասխան էր ստանում: «Շատ հետո ինձ ասացին՝ օրեր են եղել, որ Ահարոնը չի զանգահարել, բայց ինձ այդ մասին չեն ասել, որ չանհանգստանամ: Ինչպես պատմում են զինակից ընկերները, լավատես է եղել, միշտ իրենց հորդորել է չկոտրվել ու գնալ առաջ, մեծ հավատ է ունեցել, որ պատերազմում հաղթելու են»։

Հիմա էլ զինակից ընկերները, հրամանատարը հաճախ են այցելում Ահարոնին, և նրանց հետ զրույցների, պատմությունների ընթացքում է Ահարոնի ընտանիքն իմանում, որ, օրինակ՝ թեժ մարտերի ժամանակ Ահարոնն օգնել է վիրավոր ընկերներին, փրկել հրամանատարին՝ տեղափոխելով նրան ապահով տեղ։

Հոկտեմբերի 12-ին է եղել ընտանիքի վերջին զրույցն Ահարոնի հետ: «Ասաց. «Մեզ մոտ լույս չկա, հեռախոսը չեմ կարող լիցքավորել: Երևի թե մի երկու օր չկարողանամ զանգահարել, չանհանգստանաք»: Հիմա ենք հասկանում, թե որքան ծանր մարտերի մեջ են եղել այդ ժամանակ: Դեպքը եղել է հոկտեմբերի 14–ին, չնայած փաստաթղթերում նշված է հոկտեմբերի 15-ը»: Ծնողներն այդպես էլ չեն կարողանում արտաբերել «զոհվել» բառը: «Այդ օրն արդեն ամբողջ Մարալիկը գիտեր, թե ինչ է պատահել, երևի բացի մեզանից: Հոկտեմբերի 15-ին տղայիս բերեցին: Հեռախոսը գրպանում է եղել, դա է երևի նպաստել, որ իրեն շուտ ենք գտել: Զանգահարել էին հարազատներին, հարց ու փորձ արել, դրա համար էլ Ահարոնս շուտ տուն հասավ»:

Հիմա ընտանիքը փորձում է ուժեղ լինել: Ահարոնի զոհվելուց չորս ամիս անց ծնվել է նրա եղբոր որդին, որին անվանակոչել են ի պատիվ հորեղբոր: «Թոռնիկներս են ապրելու ուժ տալիս, մեր կյանքը լույսով են լցրել, իրենցով ենք ապրում: Ահարոնս սիրած աղջիկ ուներ, պատրաստվում էր ամուսնանալ, բայց չստացվեց… Իր ճակատագիրն էլ այսպես եղավ»:

Հ. Գ. - Ահարոն Ասատրյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և ԱԱԾ-ի «Արաքսի պահապան» կրծքանշանով: Հուղարկավորված է Մարալիկի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Առաջին անգամ հայ լեռնադահուկորդը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ Հայտնիների հրապարակումները՝ Վալենտինի օրվա առթիվ Կոնգոյում զինյալները 170 երեխայի են բռնաբարել. ՅՈՒՆԻՍԵՖ Արմավիրում կեղծ օղիների շշալցման դեպք է հայտնաբերվել Հայրը տեսագրել է` ինչպես է կետը կուլ տալիս որդուն (տեսանյութ)Թուրքիան ակնկալում է՝ Թրամփը կկատարի Գազայի վերաբերյալ նախընտրական խոստումները․ Էրդողան Կապտավանք եկեղեցին կվերականգնվի. կնքվել է հուշագիր ԵՄ-ին անդամակցելու պես բախտորոշ քայլ անելուց առաջ ՀՀ իշխանությունները պատասխանատվություն են կրում բնակչությանը բոլոր հետևանքները բացատրելու համար. ԶախարովաՄասկը Հնդկաստանի վարչապետի հետ հանդիպմանը ներկայացել է 3 երեխաների և կնոջ հետ (լուսանկարներ) Մբապեն կվերադառնա Ֆրանսիայի հավաքական «Իմ հզոր համայնք» կուսակցությունը Գյումրու քաղաքապետի ընտրություններին կմասնակցի Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբ Բացահայտվել է հանցագործության 147 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված 37-ամյա վարորդը բեռնատարով հայտնվել է նոր կառուցվող շենքի հիմքի համար փորված փոսում Թուրքական ակումբը 10 մլն եվրո է առաջարկել Սպերցյանի համար․ ՀՖՖ-ն դեմ է հանդես եկել առաջարկին Ռուբեն Վարդանյանը երբևէ չի ֆինանսավորել ՈՄԱ-ն․ արձագանք՝ Բաքվի հերթական մեղադրանքներին «Կիևի հերթական սադրանքն է». Պեսկով Զախարովան մեկնաբանել է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի սկիզբը Արցախի իշխանությունների դեմ ճնշումների նոր ալիք կարող է սկսվել Առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են Անդրանիկ Քոչարյանին փուռը կտան Հռոմի պապը հոսպիտալացվել էՀՀ ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԹանգարանները տարատեսակ միջոցառումներով միացել են Սուրբ Սարգսի տոնի տոնակատարություններին Մինշտ հետևել են, ցանկացել վերացնել․ Մհեր Խաչատրյանի սպանության հետքերով-19 ցուրտ․ ձյուն է տեղալու Լևոն Մ․-ն հիվանդանոցում մահացավ Գնաց դիրքեր ու հայտնվեց գերության մեջ Փաշինյանը խոստովանեց դավաճանությունը Արտառոց դեպք՝ «Վայոց Ձոր» ԲԿ-ում 30-ամյա կնոջ մասնակցությամբԻնչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … պլաստիկ վիրաբուժություն Նավթի գները մի փոքր բարձրանում են Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Տեառնընդառաջը ԵՄ պատվիրակությունն այցելել է Բագրատաշեն և Այրում սահմանային անցակետեր «Սխալվելու իրավունքը. Հայաստանը մերժեց Ռուսաստանին և վտանգի ենթարկեց սեփական անկախությունը» Վթար Երևանում․ հոսպիտալացվածներ կան ««Ցտեսություն, Ռուսաստան, մեզ սպասում են Եվրամիությունում, մենք շատ արժեքավոր ենք նրանց համար». Հայաստանը հայտարարել է, որ պատրաստվում է անդամակցել ԵՄ-ին, բայց կա մի նրբերանգ» Սուրբ Վալենտինի օր. պատմության այս օրը (14 փետրվար)Որոնք են մարտ ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Բաքուն շտապում է միջանցքային տրամաբանությամբ հարցում, ՀՀ իշխանությունը հնարավորություն է ստեղծում Բուք, ձյուն, քամի․ Հայաստանում առատ տեղումներ են Կայծակնային աճ․ ռուբլու փոխարժեքն այսօրԱյսօրվա անջատումների մասինՓաստաբաններին նեղն են գցում․ «Հրապարակ» Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ իշխանության յուրացման առիթով հարուցված գործն ավարտին է մոտենում. «Ժողովուրդ» Ինչո՞ւ էին «թռել» քվեարկությունից․ «Հրապարակ» Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ» Նորատուսցի Արայի որդին կալանքից ազատվել է․ «Հրապարակ» «Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում տեղաշարժ չկա». հակակոռուպցիոն մարմնի զեկույց. «Ժողովուրդ» Սոչիում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենադիտված