Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պեկինում բացվել են 24–րդ ձմեռային օլիմպիական խաղերը․ պատմության այս օրը (04 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր, ԱՄՆ՝ Ռոզա Պարկսի օր, Շրի Լանկա՝ Անկախության օր, Անգոլա՝ Զինված ապստամբության օր, Ճապոնիա՝ Ռիսսյուն՝ Գարնան սկիզբ (Նոր տարի)։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1674– վախճանվել է  նշանավոր մշակութային գործիչ, տպագրիչ, լեզվաբան Ոսկան Երևանցին։

1865 –ծնվել է երաժշտագետ Վասիլի Ղորղանյանը։

1878– ծնվել է արևմտահայ կին գրող, թարգմանիչ, հրապարակագիր Զապել Եսայանը։

1907 - ծնվել է հիդրոտեխնիկ Սերգեյ Աբալյանցը։

1923 - ծնվել է բանաստեղծ, մշակութային գործիչ Արշալույս Սարոյանը։

1924- Լենինականի օպերա-օպերետային դերասանական կոլեկտիվը Հայաստանում առաջին անգամ բեմադրել է Բիզեի «Կարմեն» օպերան, դիրիժոր Անդրեյ Մելիք-Փաշաև, ռեժիսոր Վենեցիանով-Իսահակյան, նկարիչ  Գրիգոր Շարբաբչյան:

1952 - վախճանվել է պատմաբան Հակոբ Մանանդյանը։

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Նիգերիայի հետ։

1995-վախճանվել է խորհրդահայ տեխնիկական կիբեռնետիկայի ոլորտի գիտնական Կառլեն Աբգարյանը։

1998-հրաժարական ներկայացրած Լևոն Տեր-Պետրոսյանի փոխարեն Հայաստանի նախագահի պաշտոնակատար է դարձել Ռոբերտ Քոչարյանը։

2003-նախագահի թեկնածուներ Վազգեն Մանուկյանի և Արամ Կարապետյանի՝ տարբեր ժամերի ծրագրված հանդիպումներն Արտաշատ քաղաքի ընտրողների հետ խափանվել են մի խումբ մարդկանց կողմից: Վիրավորվել ու հիվանդանոց է տեղափոխվել «Սահմանադրական իրավունք» միության փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

2009-տաքսի ծառայություն մատուցող անհատ վարորդները հերթական անգամ հավաքվել են Երևանի «ՏԵՑ-ի կռուգ» կոչված վայրում՝ կառավարությունից պահանջելով չկիրառել դեղին պետհամարանիշներ, վերանայել տաքսի ծառայություն մատուցող մեքենաների տարիքային սահմանափակումները, վերացնել անհատ ձեռներեց գրանցվելու և սակաչափիչներ տեղադրելու պարտադրանքը:

2012- Ռուսաստանյան հեռահաղորդակցության շուկայում գործող խոշորագույն «Ռոստելեկոմ» ընկերությունն իր կայքէջում պաշտոնապես հայտարարել է, որ գնել է հայաստանյան լայնաշերտ ինտերնետ շուկայում գործող «GNC-alfa» ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսը` մինուս մեկ բաժնետոմս:

2021-Թուրքիայում Արարատ լեռը, որն ավելի քան հինգ տարի փակ էր զբոսաշրջիկների և ալպինիստների համար, կրկին հասանելի է դարձել վերելքի համար:

2022- վախճանվել է ՀՀ ժողովրդական արտիստ, հայկական շոու բիզնեսի կնքահայր, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

211 –վախճանվել է հռոմեացի կայսր Սեպտիմիոս Սևերոսը, նրա փոխարեն համակայսրեր են դարձել նրա երկու որդիները՝ Հետան և Կան։

634 —Առաջին արաբա-բյուզանդական պատերազմի ժամանակ Ամր իբն Ալ-Ասաի մուսուլմանական բանակը ջախջախել է բյուզանդացիներին Դատհինի մոտ։

960 —Չինաստանի կայսր է դարձել Թայ-Ցզին, սկսվել է Սուն դինաստիայի կառավարման ժամանակաշրջանը։

1169 —Արևելյան Սիցիլիայում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում զոհվել է մոտ 15 000 մարդ։

1494 —ծնվել է ֆրանսիացի գրող, աշխարհի ամենճանաչված երգիծաբաններից մեկը հանդիսացող Ֆրանսուա Ռիբլեն։

1615 —վախճանվել է իտալացի բժիշկ, փիլիսոփա, ալքիմիկ և դրամատուրգ Ժանբատիստա Դելլա Պորտեն։

 1659– վախճանվել է հոլանդացի նշանավոր ծովագնաց, Ավստրալիայի և Օվկիանիայի հետազոտող Աբել Թասմանը։

1703 —Էդոյում մահապատժի ենթարկվելու փոխարեն 47 ռոնիններ որպես իսկական սամուրայներ իրականացրել են արարողակարգային սեպպուկու՝ խարակիրի։

1789 —ընտրողների կոլեգիան Ջորժ Վաշինգտոնին ընտրել է ԱՄՆ-ի առաջին նախագահ։

1797 —երկրաշարժի արդյունքում էկվադորական Ռիոբոմբա քաղաքն ամբողջությամբ ավերվել է, զոհվել է մոտ 40 000 մարդ։

 1824 —Բոստոնում ամերիկացի գործարար և գյուտարար Չարլզ Գուդրիչը հանրությանն է ներկայացրել ռետինե կրկնակոշիկները։

1861– ստեղծվել է Ամերիկայի Համադաշնային Նահանգներ պետությունը։

1915 —Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան հայտարարել է Բրիտանական կղզիների ծովային շրջափակման մասին, սկսվել է առանց կանոնների ստորջրյա պատերազմը։

 1928 —վախճանվել է հոլանդացի ֆիզիկոս Հենդրիկ Լորենցը։

1932 - տեղի է ունեցել երրորդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Լեյք Փլեսիդ, ԱՄՆ):

1932- ճապոնացիների Մանչժուրիա ներխուժման ժամանակ 10-օրյա պայքարից հետո ճապոնացիները գրավել են Խարբինը։

1933 - վախճանվել է անգլիացի արևելագետ Արչիբալդ Հենրի Սեյսը։

1941- Ռոյ Պլանկետտը ստացել է տետրաէթիլենային պոլիմերի (տեֆլոն) արտոնագիր։

1946 —հիմնադրվել է ալբանական «Պարտիզան» (Տիրանա) ֆուտբոլային ակումբը։

1948 – Շրի Լանկան հայտարարել է  անկախություն Միացյալ Թագավորությունից։

1949 —տեղի է ունեցել մահափորձ Իրանի շահեշահ Մուհամեդ Ռեզա Փեհլևի դեմ, Իրանում մտցվել է արտակարգ դրություն։

1976– Գվատեմալայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 23 000 մարդ։

1976 - Տեղի է ունեցել 12-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Ինսբրուգ, Ավստրիա)։

1977-Չիկագոյի մետրոյի էսկալատորի վթարի հետևանքով զոհվել է 11 անձ, իսկ 180-ը ստացել են վնասվածքներ, դա նման տիպի ամենախոշոր վթարն է։

1992 – Ուգո Չավեսը Վենեսուելայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարել։

2004- Մարկ Ցուկերբերգը ստեղծել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը։

2009 —Ատլանտյան օվկիանոսում բախվել են  «HMS Vanguard» բրիտնական և  «Le Triomphant» ֆրանսիական ռազմածովային ուժերի ատոմային սուզանավերը։

2012 —վախճանվել է Առաջին համաշխարհային պատերազմի վերջին կենդանի մնացած վետերան հանդիսացող Ֆլորենս Գրինը։

2022 —Պեկինում բացվել են 24–րդ ձմեռային օլիմպիական խաղերը:

Կ. Խաչիկյան

Առաջին անգամ հայ լեռնադահուկորդը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ Հայտնիների հրապարակումները՝ Վալենտինի օրվա առթիվ Կոնգոյում զինյալները 170 երեխայի են բռնաբարել. ՅՈՒՆԻՍԵՖ Արմավիրում կեղծ օղիների շշալցման դեպք է հայտնաբերվել Հայրը տեսագրել է` ինչպես է կետը կուլ տալիս որդուն (տեսանյութ)Թուրքիան ակնկալում է՝ Թրամփը կկատարի Գազայի վերաբերյալ նախընտրական խոստումները․ Էրդողան Կապտավանք եկեղեցին կվերականգնվի. կնքվել է հուշագիր ԵՄ-ին անդամակցելու պես բախտորոշ քայլ անելուց առաջ ՀՀ իշխանությունները պատասխանատվություն են կրում բնակչությանը բոլոր հետևանքները բացատրելու համար. ԶախարովաՄասկը Հնդկաստանի վարչապետի հետ հանդիպմանը ներկայացել է 3 երեխաների և կնոջ հետ (լուսանկարներ) Մբապեն կվերադառնա Ֆրանսիայի հավաքական «Իմ հզոր համայնք» կուսակցությունը Գյումրու քաղաքապետի ընտրություններին կմասնակցի Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբ Բացահայտվել է հանցագործության 147 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված 37-ամյա վարորդը բեռնատարով հայտնվել է նոր կառուցվող շենքի հիմքի համար փորված փոսում Թուրքական ակումբը 10 մլն եվրո է առաջարկել Սպերցյանի համար․ ՀՖՖ-ն դեմ է հանդես եկել առաջարկին Ռուբեն Վարդանյանը երբևէ չի ֆինանսավորել ՈՄԱ-ն․ արձագանք՝ Բաքվի հերթական մեղադրանքներին «Կիևի հերթական սադրանքն է». Պեսկով Զախարովան մեկնաբանել է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի սկիզբը Արցախի իշխանությունների դեմ ճնշումների նոր ալիք կարող է սկսվել Առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են Անդրանիկ Քոչարյանին փուռը կտան Հռոմի պապը հոսպիտալացվել էՀՀ ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԹանգարանները տարատեսակ միջոցառումներով միացել են Սուրբ Սարգսի տոնի տոնակատարություններին Մինշտ հետևել են, ցանկացել վերացնել․ Մհեր Խաչատրյանի սպանության հետքերով-19 ցուրտ․ ձյուն է տեղալու Լևոն Մ․-ն հիվանդանոցում մահացավ Գնաց դիրքեր ու հայտնվեց գերության մեջ Փաշինյանը խոստովանեց դավաճանությունը Արտառոց դեպք՝ «Վայոց Ձոր» ԲԿ-ում 30-ամյա կնոջ մասնակցությամբԻնչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … պլաստիկ վիրաբուժություն Նավթի գները մի փոքր բարձրանում են Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Տեառնընդառաջը ԵՄ պատվիրակությունն այցելել է Բագրատաշեն և Այրում սահմանային անցակետեր «Սխալվելու իրավունքը. Հայաստանը մերժեց Ռուսաստանին և վտանգի ենթարկեց սեփական անկախությունը» Վթար Երևանում․ հոսպիտալացվածներ կան ««Ցտեսություն, Ռուսաստան, մեզ սպասում են Եվրամիությունում, մենք շատ արժեքավոր ենք նրանց համար». Հայաստանը հայտարարել է, որ պատրաստվում է անդամակցել ԵՄ-ին, բայց կա մի նրբերանգ» Սուրբ Վալենտինի օր. պատմության այս օրը (14 փետրվար)Որոնք են մարտ ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Բաքուն շտապում է միջանցքային տրամաբանությամբ հարցում, ՀՀ իշխանությունը հնարավորություն է ստեղծում Բուք, ձյուն, քամի․ Հայաստանում առատ տեղումներ են Կայծակնային աճ․ ռուբլու փոխարժեքն այսօրԱյսօրվա անջատումների մասինՓաստաբաններին նեղն են գցում․ «Հրապարակ» Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ իշխանության յուրացման առիթով հարուցված գործն ավարտին է մոտենում. «Ժողովուրդ» Ինչո՞ւ էին «թռել» քվեարկությունից․ «Հրապարակ» Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ» Նորատուսցի Արայի որդին կալանքից ազատվել է․ «Հրապարակ» «Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում տեղաշարժ չկա». հակակոռուպցիոն մարմնի զեկույց. «Ժողովուրդ» Սոչիում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենադիտված